Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվող փոփոխությունները և լրացումները նպատակ ունեն`

1) ազատազրկման ձևով պատիժ կրող անձանց, որոնց պատիժը կրելու ավարտին մնացել է վեց ամիս, հնարավորություն ընձեռել ընդգրկվելու մասնագիտական ուսուցման ծրագրում,

2) անձի դատվածություն ունենալու, այդ թվում՝ բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրելու հանգամանքը դիտարկել որպես աշխատաշուկայում անմրցունակ ճանաչելու պայման, որը հնարավորություն կտա անձին ընդգրկվել զբաղվածության կարգավորման մի շարք պետական ծրագրերում,

3) ծրագրերի արդյունավետության և հասցեականության բարձրացման նպատակով լուծել իրավակիրառական պրակտիկայում վեր հանված խնդիրները:

Նախագծով առաջարկվող նոր ծրագիրը նպատակ ունի գործազուրկների կողմից գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձեռքբերման միջոցով բարձրացնել պետական կամ համայնքային կառավարչական հիմնարկների, պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գրավչությունը բարձրորակ և հեռանկարային կադրերի համար՝ դրանով իսկ մեծացնելով թափուր աշխատատեղերը որակյալ կադրերով համալրելու հնարավորությունը:

  • Обсуждалось

    02.06.2017 - 19.06.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Работа и занятость

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Общественное обсуждение

02.06.2017 10:51

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8618

Принт