Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի № 231-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՐՏԻ 10-Ի N 231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի № 231-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ որոշ Ա/Ձ-ներ դիմում են «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությանը (այսուհետ՝ ՍՉԱՄ)՝ կապարակնիքների սկզբնատառերի և տախոգրաֆները կապարակնքելու համար թվերի տրամադրման, ինչպես նաև դասընթացների անցկացման և տեխնիկի հավաստագրի տրամադրման խնդրանքով՝ հղում կատարելով ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 10-ի № 231-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որուշում) հաստատված Ձև N 4-ի 2-րդ կետին (արհեստանոցի քարտի տրամադրման համար անհրաժեշտ է ունենալ թվային տախոգրաֆների ստուգումներ իրականացնելու համար տեխնիկի հավաստագիր): Դիմումների կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ ՍՉԱՄ-ը լիազորված չէ Որոշմամբ սահմանված իրավակարգավորումների հիման վրա որևէ գործառույթ իրականացնելու, քանի որ Որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետում հստակ նշված է, որ իրավասու մարմինը հանդիսանում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

 

           2 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Նման դիմումների ներկայացումն ըստ էության պայմանավորված է Որոշման մեջ «ստուգաչափում» եզրույթի օգտագործմամբ: Կապարակնիքների սկզբնատառեր ՍՉԱՄ-ի կողմից տրամադրվում են համապատասխան բաժիններին կոնկրետ սարքերի ստուգաչափման դրական արդյունքները վավերացնելու նպատակով:

Համաձայն «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի՝ ՍՉԱՄ-ը չափումների միասնականության ապահովման բնագավառում կազմակերպում և իրականացնում է ինչպես կադրերի ուսուցում, մասնագիտացում, վերապատրաստում, օրենսդրական չափագիտության ոլորտում ստուգաչափող մասնագետների ուսուցում, այնպես էլ վերոգրյալ ոլորտում տրամաչափարկման և փորձարկման լաբորատորիաների անձնակազմի վերապատրաստում, հավատարմագրման փորձագետների ուսուցում և շնորհում է համապատասխան վկայագրեր: «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2012 թվականին, իսկ Որոշումը՝ 2011 թվականին:

 

3 Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունումն ամբողջությամբ կհստակեցնի կապարակնիքների սկզբնատառերի և տախոգրաֆները կապարակնքելու համար թվերի տրամադրման, ինչպես նաև դասընթացների անցկացման և տեխնիկի հավաստագրի տրամադրման գործընթացները։

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

     Իրավական ակտի նախագծի մշակումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

5 Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

     Չկան:

  • Обсуждалось

    04.05.2020 - 21.05.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6237

Принт