Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի               N 451-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու և որակյալ կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելու նպատակով:

  • Обсуждалось

    04.05.2020 - 19.05.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8663

Принт

Предложения

Գեղամ Ասատրյան

08.05.2020

Իմ կողմից նախորդիվ հնչեցված առաջարկությունը, որին ի պատասխան նշել եք, որ չի առնչվում հարցին, առնչվում է այնքանով, որ իմ առաջարկությունից առաջ մարդիկ հիմնավոր նշել են` ասպիրանտին տրվող տարկետումը պետք է 26-ից դարձվի մինչ 27 տարեկանը, իսկ Դուք Ձեր տեսանկյունից հիմնավոր նշել եք, որ չի կարող, իսկ ես դրան ի պատասխան բավականին հիմնավոր նշել եմ, որ եթե գործնականում հնարավոր չէ 26 տարեկանը դարձնել 27, ապա գործնականում էլ երեքամյա կրթությունը 1.5 տարում պարտադրելը ևս հնարավոր չէ...

Emil Mirzoyan

06.05.2020

Դուք իրավական տեսանկյունից չեք կարող հիմնավորել այն, որ եթե որոշման մեջ կատարվի փոփոխություն և նշվի մինչև 27 տարին լրանալու օրը կամ ոչ ուշ քան 27 տարին լրանալուց 6 ամիս առաջ, ապա դա կարող է հակասել ԶԾ մասին օրենքին և անձը կհամարվի ազատված ծառայությունից: ՈՒղղակի ապսուրդ: Դուք ընդհանրապես չեք տիրապետում Զինծառայության մասին օրենքին: Ձեր անգործության հետևանքով շատ ուսանողներ տուժում են, քանի որ չեք ներկայացնում ոլորտի շահերը: Պատասխանը copy past անելու փոխարեն կարելի էր ընդհամենը բացել օրենսգիրքը և կարդալ օրենքի պահանջները: Նույն խնդրով հեռախոսազրույց ենք ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ և իրենք պատրաստվում են գործը փոխանցել վարչական դատարան: Նշեմ նաև, որ ՊՆ-ի կողմից չկա հակասություն, քանի որ Կառավարության աշխատակազմի ղեկավարի ցուցումով զրույց ենք ունեցել ՊՆ-ի հետ և իրենք տվյալ փոփոխության հետ կապված առարկություն չունեն, քանի որ չի հակասում օրենքին: Իրենք սպասում են Ձեր առաջարկին, քանի որ ԿԳՄՍ-ի տիրույթում է գտնվում հարցը: Կառավարության աշխատակազմի պաշտոնիայի հետ զրույց ենք ունեցել և մանրամասն ներկայացվել է խնդիրը և ներկայացվել է նաև թե Ձեր անգործությունը ինչ հետևանքների կարող է հանգեցնել: Վստահ եմ, որ չեք գիտակցում դա: Ինչպես կառավարության պաշտոնյան նշեց, մոտակա օրերին խնդիրը ներկայացվելու է անձամբ վարչապետին:

Գեղամ Ասատրյան

06.05.2020

Եթե որևէ կերպ չեք ընդունում առաջարկություններն առ այն, որ տարկետում ունեցող ասպիրանտներին տարկետումը պետք է տրվի կրթական աստիճանի տարիներին համապատասխան՝ 3 տարի, այսինքն մինչև 27 տարեկանը, ապա այդ պարագայում ավելի նախընտրելի է առհասարակ վերացնել տարկետումը, քան նման ոչ բավարար ձևաչափով պահպանել։ Հակառակ պարագայում մի տեսակ խիստ կասկածի տակ է դրվում այն աշխատանքի որակը, որը կատարվում է դե ֆակտո և դե յուրե մեկ և կես տարում (որովհետև մեծ մասամբ մագիստրատուրան ավարտում են 24 տարեկանում), դրան գումարած այդ ընթացքում ասպիրանտը անընդհատ ելքեր է փնտրում հոդվածներ տպագրելու, որովհետև խմբագիրների մեծ մասը առանց հոդվածը նայելու դատողություններ է անում՝ ելնելով միայն կարգավիճակից (չպաշտպանած լինելուց), բայց զուգահեռ տեսնում ենք, որ <<կարգավիճակով>> հետազոտողներ նույն հանդեսի նույն հատորում մեկի փոխարեն երկու հոդված են տպագրում, այնինչ ասպիրանտը մերժվում է միայն այն բանի համար, որ ասպիրանտ է, և այդքանին գումարած՝ չբեռնաթափվող կրեդիտները։ Մի տեսակ շատ չէ՞ մեկ և կես տարվա համար։

Узнать больше