Добавить в избранное

В стадии разработки

«Պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգի (բջջային հավելված) տեխնիկական բնութագիրը (նկարագրությունը, ինտերֆեյսը) և դրանից օգտվելու կարգը սահմանելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «Պետական սեփականու­թյուն հանդիսացող հատուկ մշակված համակարգի (բջջային հավելված) տեխնի­կական բնութագիրը (նկա­րագրությունը, ինտերֆեյսը)

և դրանից օգտվելու կարգը սահմանելու մասին»  ՀՀ կառավարության որոշման ընդունման վերաբերյալ

 

 

  1. Անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի (այսուհետ՝  Օրենք) 7.3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս տեխնիկական սարքերի միջոցով ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) պահանջները չպահպանելու համար վարչական իրավախախտումներն արձանագրվում են միայն Երևան քաղաքում (բացառությամբ սահմանված առավելագույն արագությունը գերազանցելու դեպքերի), այն էլ ոչ բոլոր հատվածներում, ինչի արդյունքում զգալի թվով իրավախախտումներ մնում են լատենտային, քանի որ այդ իրավախախտումներն ամբողջությամբ հնարավոր չի լինում նախականխել, կանխել կամ հայտնաբերել նաև ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերին:

Խնդիրն առավել մտահոգիչ է Հայսատանի Հանրապետության այլ բնակավայրերում, քանի որ ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերը բավարար չեն, որպեսզի  բնակավայրերում, միջպետական, հանրապետական ու մարզային և այլ նշանակությամբ ճանապարհներին միաժամանակ և անընդմեջ ապահովվի հսկողություն ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) պահանջների պահպանման նկատմամբ:

Ներկայումս տեխնիկական սարքերի միջոցով ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) պահանջները չպահպանելու համար վարչական իրավախախտումներն արձանագրվում են միայն մեկ ընկերության կողմից: Այս նախագծով առաջարկվում է ազատականացնել  խախտումների արձանագրման շուկան՝ թույլ տալով մասնակցել այլ կազմակերպությունների ևս։

Ստորև ներկայացվում են 2017-2019թ․թ․ընթացքում Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայություն իրականացնող  ծառայողների և տեսանկարահանող սարքերի կողմից հայտնաբերված վարչական իրավախախտումների արդյունքում արձանագրված և նշանակված տուգանքների վերաբերյալ.

Վարչական իրավախախտման հոդված

Տու-գանքի չափը

2017 թվական

2018 թվական

2019 թվական

քանակը  / հատ/

նշանակված տուգանքների գումարը /հազ․դր/

քանակը             / հատ/

նշանակված տուգանքների գումարը /հազ․դր/

քանակը             / հատ/

նշանակված տուգանքների գումարը /հազ․դր/

43.1-7

25000

0

0

0

0

0

0

123.3

5000

173,919

869,595

126645

633,225

201,318

1,006,590

124-2

10000

24,347

243,470

25,145

251,450

38,529

385,290

124-9

5000

1,370

6,850

10,922

54,610

19,730

98,650

124-11

5000

23,832

119,160

13,042

65,210

16,812

84,060

124-14

20000

2,565

51,300

1,274

25,480

1,309

26,180

124-15

5000

2,235

11,175

1,253

6,265

3,266

16,330

124-17

20000

339

6,780

255

5,100

508

10,160

124-18

30000

12,571

377,130

7,624

228,720

10,422

312,660

124-21

5000

462,816

2,314,080

207,113

1,035,565

238,652

1,193,260

124-26

15000

5,915

88,725

4,444

66,660

5,056

75,840

124-27

20000

1,383

27,660

810

16,200

1,478

29,560

124.3-1

20000

43,530

870,600

42,227

844,540

57,651

1,153,020

135.2-1

3000

5,978

17,934

2,992

8,976

116

348

135.2-2

20000

2

40

2

40

3

60

 

 

760,802

5,004,499

317,103

3,242,041

594,850

4,392,008

 

Օրենքի 7.3-րդ հոդվածի համաձայն՝ բջջային հավելվածի տեխնիկական բնութագիրը (նկարագրությունը, ինտերֆեյսը), բջջային հավելվածից օգտվելու կարգը և բջջային հավելվածում գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները սահմանվում են ՀՀ կառավարության կողմից:

 

  1. Կարգավորման նպատակը

Նախագիծը նպատակ ունի ապահովել Օրենքի 7.3-րդ հոդվածի կիրարկումն այն համատեքստում, որպեսզի հստակ նախատեսվի հավելվածի կառուցվածքն ու դրանից օգտվելու կարգը, ինչպես նաև այն պայմաններն, որոնք միջոց կհանդիսանան հավելվածից օգտվելու ժամանակ դրա միջոցով անհարկի ենթադրյալ իրավախախտումների վերաբարյալ նյութեր ներկայացնելու չարաշահումները զսպելու համար։

Նվազեցնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների պատճառով քաղաքացիների կյանքին, առողջությանը, գույքին վրա հասնող հետևանքները, բարձրացնել վարորդների զգոնությունը և պատասխանատվությունը։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ կբարձրանա ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը, քանի որ վարորդը կխուսափի իրավախախտումներ կատարելուց ոչ միայն այն վայրերում, որոնք վերահսկվում են ստատիկ տեղադրված տեխնիկական միջոցներով, այլ նաև չվերահսկվող ճանապարհներին՝ ելնելով իր արարքը բջջային հավելվածով արձանագրվելու կանխավարկածից:

Որոշման նախագծի ընդունմամբ կբարձրանա պետություն և մասնավոր հատված փոխշահավետ համագործակցություն։

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական սեփականու­թյուն հանդիսացող հատուկ մշակված համակարգի (բջջային հավելված) տեխնի­կական բնութագիրը (նկա­րագրությունը, ինտերֆեյսը) և դրանից օգտվելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ  այլ իրավական ակտերում փոփոխություններ և  լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

 

 

Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված քաղաքացիների կողմից բջջային հավելվածի միջոցով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ արձանագրելու և դրանք խախտումների արձանագրման կենտրոն ուղարկելու, կենտրոնում նյութի մշակման, վարչական տույժ նշանակելու մասին որոշման նախագծի կազման, որոշումները համակարգելու ավտոմատացված տեղեկատվական համակարգ ստեղծելու ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 


ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական սեփականու­թյուն հանդիսացող հատուկ մշակված համակարգի (բջջային հավելված) տեխնի­կական բնութագիրը (նկա­րագրությունը, ինտերֆեյսը) և դրանից օգտվելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների  էական ավելացման կամ նվազեցման մասին

 

 

ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կայացվող որոշումների կառավարման համար անհրաժեշտ է ձեռք բերել սերվերային համակարգ իր պահոցով, իսկ մյուս ծախսերը կկատարվեն մասնավոր ընկերության կողմից, պետական բյուջեում չի առաջացնի ծախսեր, կբերի պետական բյուջեի եկամուտների  ավելացման․

Ըստ նախնական գնահատման, եթե քաղաքացիների կողմից ուղարկված պիտանի նյութերի քանակը կազմի Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայություն իրականացնող  ծառայողների և տեսանկարահանող սարքերի կողմից 2017-2019թ․թ․ հայտնաբերված խախտումների միջինացված քանակի 10%-ը, ապա կկազմվի շուրջ 60000 որոշում, ինչի արդյունքում բյուջեի մուտքը կլինի 450,000,000 ՀՀ դրամ։

«Պետական սեփականու­թյուն հանդիսացող հատուկ մշակված համակարգի (բջջային հավելված) տեխնի­կական բնութագիրը (նկա­րագրությունը, ինտերֆեյսը) և դրանից օգտվելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում կառաջացնի ստորև թվարկված ծախսերը․

1 սերվեր իր պահոցով  (սերվեր իր պահոցով որոշումների կառավարման համակարգը գործարկելու և կառավարելու համար), սերվերի մոտավոր արժեքը կազմում է մոտ 40,000,000 ՀՀ դրամ։

2տեղեկատվական համակարգի մշակման, ներդրման, շահագործման, ընթացիկ պահպանման և սպասարկման ծախսերի վճարումներ Ներդրողին ամսեկան հաշվարկով՝ տոկոսային համամասնությամբ, որը չափը կազմում է Ներդրողի ԽԱԿ-ի կողմից արձանագրված ՃԵԿ խախտումներով կայացված որոշումներով հաշվետու ժամանակահատվածում փաստացի գանձված գումարների 30%-ը՝ տարեկան հաշվարկով շուրջ 135,000,000 ՀՀ դրամ։

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական սեփականու­թյուն հանդիսացող հատուկ մշակված համակարգի (բջջային հավելված) տեխնի­կական բնութագիրը (նկա­րագրությունը, ինտերֆեյսը) և դրանից օգտվելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ նախատեսված տեղեկատվական համակարգի մշակման, ներդրման, շահագործման, ընթացիկ պահպանման և սպասարկման ծախսերի իրականացման ուղղությունների վերաբերյալ

 

 

Սույն նախագծի իրագործումը նախատեսվում է իրականացնել պետություն-մասնավոր գործընկերություն համատեքստում, ներգրավել նոր ներդրողներ՝ ապահովելով նշված ոլորտում ծառայությունների մատուցման շուկայի ազատականացումը՝ կազմակերպելով մասնավոր ընկերությունների ընտրման նախաորակավորման և ծառայությունների գնման մրցույթային այնպիսի ընթացակարգ՝ որով կբացառվեն նշված ոլորտում մոնոպոլիաների առաջացումը։

Այս նպատակներին հասնելու համար նախատեսվում է պետություն-մասնավոր գործընկերություն համատեքստում նախավորակաորման և մրցույթային եղանակով ներգրավել մասնավոր ներդնող(ներ) (այսուհետ Ներդրող), ովքեր կիրականացնեն․

  • Ժամանակակից բջջային ծրագրային հավելվածի մշակումը, ինչի միջոցով ցանկացած քաղաքացի կկարողանա գրանցվել և ԽԱԿ ուղարկել իր կողմից այդ հավելվածով արձանագրված իրավախախտումների վերաբերյալ տեսանյութերը, ստանալ դրանցով ընդունված որոշումների վերաբերյալ ծանուցումներ:
  • Խախտումների արձանագրման կենտրոնի (ԽԱԿ) կազմակերպումը, որտեղ տեսանյութերը կուսումնասիրվեն, կմշակվեն, կկազմվեն տուգանք նշանակելու վերաբերյալ որոշման նախագծերն ու կտրամադրվեն լիազոր մարմնին:
  • Մշակել և ՀՀ ոստիկանությանը հանձնել ՀՀ ոստիկանությունում որոշումների համարների գեներացման և կառավարման առանձնացված միասնական համակարգ,
  • Արխիվացնել և պահպանել վարչական վարույթի հիմք հանդիսացող գործով բոլոր անհրաժեշտ նյութերը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

Սույն նախագիծը նախատեսվում է իրականացնել հետևյալ պայմաններով՝

  • Համակարգի ծրագրային ապահովումների մշակման, թեստավորման և ներդրման ծախսերն իրականացվում են Ներդրողի միջոցներով,
  • «Խակ» ենթահամակարգի շահագործման ծախսերն իրականացվում են Ներդրողի միջոցներով,
  • «Բջջային հավելված» և «Որոշումների կառավարման» ենթահամակարգերը շահագործման հանձնելուց հետո գործելու է 5 տարի երաշխիքային սպասարկում, իսկ դրանից հետո սպասարկումն իրականացվելու է «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, եթե պայմանագրում կամ այլ իրավական ակտով սահմանված չէ այլ պայման։
  • Խախտումների արձանագրման կենտրոնի աշխատանքների ապահովմանն անհրաժեշտ տեխնիկական և ծրագրային միջոցների (սերվերայն և ցանցային ենթակառուցվածք, աշխատանքային կայաններ, ծրագրային ապահովումներ, լիցենզիաներ և այլն) ձեռքբերման, վարձակալության, շահագործման, ընթացիկ պահպանման և սպասարկման ծախսերն իրականացվում են Ներդրողի միջոցներով,
  • ՃՈ տեղեկատվական համակարգին համակցման (կապուղու անցկացում/վարձակալություն, սպասարկում, ցանցային երթուղիչներ, սարքեր և այլ դետալներ) ծախսերն իրականացվում են Ներդրողի միջոցներով։
  • Միջազգային և ներպետական ստանդարտներին, տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության սերտիֆիկատների ստացման ծախսերն իրականացվում են Ներդրողի միջոցներով,
  • Օրենսդրական փոփոխություններով պայմանավորված ծրագրային ապահովումների և տեխնիկական միջոցների փոփոխության և պահանջներին համապատասխանեցման անհրաժեշտ ծախսերը սահմանված ժամկետներում իրականացվում են Ներդրողի միջոցներով։
  • Վճարումները Ներդրողին կատարվում են ամսեկան հաշվարկով՝ տոկոսային համամասնությամբ, որը չափը կազմում է Ներդրողի ԽԱԿ-ի կողմից արձանագրված ՃԵԿ խախտումներով կայացված որոշումներով հաշվետու ժամանակահատվածում փաստացի գանձված գումարների 30%-ը։

Ըստ նախնական գնահատման, եթե քաղաքացիների կողմից ուղարկված պիտանի նյութերի քանակը կազմի Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայություն իրականացնող  ծառայողների և տեսանկարահանող սարքերի կողմից 2017-2019թ․թ․ հայտնաբերված խախտումների միջինացված քանակի 10%-ը, ապա ԽԱԿ տարեկան ֆինանսական մուտքերը և ծախսերը կլինեն հետևյալը՝

Ստացված նյութերի քանակ

Աշխատա-կիցների քանակ

Աշխատա-վարձ

Այլ ծախսեր

Մուտք

Որից ԱԱՀ

Շահույթ

Ներդրվող գումար

61000

12

53,400,000

10,736,160

135,000,000

22,504,500

48,359,340

105,000,000

 

Ներդրվող գումարում հաշվարկված են՝ ծրագրավորման և ԽԱԿ տեխնիկական հագեցվածության ծախսերը, մասնավորապես՝

 

        Ծրագրավորման ծախսերը     

Բջջային հավելված

25,000,000

ԽԱԿ

15,000,000

Որոշումների կառավարման  համակարգ

15,000,000

Ընդամենը

55,000,000

   

ԽԱԿ տեխնիկական հագեցվածություն

Սերվեր՝ 20ՏԲ պահոցով, անխափան սնուցման սարքով

40,000,000

Գրասենյակային տեխնիկա՝ համակարգիչներ, ցանցային սարքեր և սարքավորումներ, տպիչ

Կախված աշխատակիցների քանակից

 

Այլ ծախսերում հաշվարկված են ինտերնետ և Որոշումների կառավարման  համակարգ համակցող կապուղիները, էլեկտրոսնուցման և այլ գրասենյակային ծախսերը՝ այդ թվում նաև գովազդային։

Աշխատավարձի ֆոնդում նախատեսված են հետևյալ հաստիքները՝

 

Հաստիք

Աշխատավարձ ՀՀ դրամ

1.      

Նախնական դասակարգող օպերատոր

250,000

2.     

Դասակարգող, խմբավորող օպերատոր

350,000

3.     

Որոշման նախագծեր կազմող

400,000

4.     

Համակարգի ադմինիստրատոր

500,000

5.     

Տվյալների պահոցի ադմինիստրատոր

500,000

6.    

Տեղեկատուների, ծանուցումների համակարգող ադմինիստրատոր

350,000

7.     

Հաշվապահ

350,000

8.    

Տնօրեն

500,000

 

Ընդ որում առաջին 3 հաստիքների քանակը կախված է ստացվող և պիտանի նյութերի քանակից։ Մասնավորապես «Նախնական դասակարգող օպերատոր» պայմանական անվանումով հաստիքի համար հաշվարկված է օրեկան 120-ից մինչև 180 նյութ, իսկ «Դասակարգող, խմբավորող օպերատոր» և «Որոշման նախագծեր կազմող» հաստիքների համար 100-ից 150 պիտանի նյութ։

  • Ներդրողը կարող է կիրառել գովազդային և օրենքով չարգելվող այլ քարոզչության տեխնոլոգիաներ՝ ավելացնելու բջջային հավելվածը օգտագործողների քանակը, այդ թվում նաև սահմանել պարգևատրումներ՝ բացառապես իր հասույթի գումարներից։
  • ՀՀ ոստիկանությունը, մինչ Համակարգը շահագործման ընդունելը, սահմանված կարգով ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությանն է փոխանցում համակարգի ծրագրային ապահովումները, կիրառված լուծումները և դրանց ծրագրային կոդերը, և վեջինիս դրական եզրակացություն տալուց հետո, սահմանված կարգով ՀՀ ոստիկանության կողմից թեստավորում անցնելուց հետո համակարգն ընդունվում է շահագործման։ Նույն մեխանիզմն է գործելու նաև հետագայում օրենսդրական փոփոխություններով պայմանավորված ծրագրային ապահովումներում կատարված փոփոխությունների պարագայում:
  • Սույն բաժնի 37-րդ կետի պահանջների ապահովման համար Ներդրողը պետք է համակարգում ապահովի շահագործման առցանց (Live) և թեստավորման (PreLive) սերվերային և ցանցային ենթակառույցներ:
  • Համակարգը շահագործման հանձնելուց երկշաբաթյա ժամկետում Ներդրողը ՀՀ ոստիկանությանը սեփականության իրավունքով փոխանցում է «Որոշումների կառավարման» և «Բջջային հավելված» եթահամակարգերը՝ իր ծրագրային ապահովումներով, կիրառված լուծումներով և դրանց ծրագրային կոդերով։
  • Կնքվող պայմանագրով Ներդրողին տրվում է 5 տարի ժամկետով ծառայությունների մատուցման իրավունք՝ իր ստեղծած ԽԱԿ-ում բջջային հավելվածով ստացված տեսանյութերի մշակման, որակման, ՀՀ ոստիկանություն առաքման և դրա դիմաց սահմանված կարգով 7-րդ կետում նշված չափով վճար ստանալու, որի հաշվարկը սկսվում է Համակարգը շահագործման հանձնելու հաջորդ օրվանից։
  • Ներդրողը պայմանագրի գործողության ողջ ընթացքում ՀՀ ոստիկանության համար, սահմանված կարգով, պարտավոր է ապահովել իր գործունեության թափանցիկությունը, ինչպես նաև տրամադրել անհրաժեշտ հաշվետվություններ՝ Խախտումների արձանագրման կենտրոնի աշխատանքների ապահովմանն անհրաժեշտ տեխնիկական և ծրագրային միջոցների (սերվերներ, աշխատանքային կայաններ, ծրագրային ապահովումներ, լիցենզիաներ, կիրառված տեղեկատվության անվտանգության ապահովման ու գործառնական լուծումներ և այլն), փաստացի ստացված տեսանյութերի, դրանց ծավալների, իր կողմից վարույթ չընդունած նյութերի և պատճառների, օգտատերերի նկատմամբ կիրառած սահմանափակումների ու դրանց պատճառների, աշխատակիցների գործառույթների և այլ տեխնիկական և գործառնական հարցերի վերաբերյալ։
  • Համակարգը շահագործման հանձնելուց 54 ամիս հետո Ներդրողը ՀՀ ոստիկանությանը սեփականության իրավունքով փոխանցում է համակարգի ծրագրային ապահովումները, կիրառված լուծումները և դրանց ծրագրային կոդերը։
  • Մրցույթում առավելություն է տրվելու սույն տեխնիկական բնութագրի պահանջներով համակարգ ստեղծելու և ԽԱԿ ծառայություն մատուցելու հայտ ներկայացնող այն Ներդրողին, ով կառաջարկի սույն բաժնի 7-րդ կետում նշված վճարման նվազագույն տոկոս։

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

  • Обсуждалось

    30.04.2020 - 15.05.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность дорожного движения

  • Министерство

    Полиция

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7633

Принт

Предложения

Արմեն Վարդանյան

02.05.2020

Նախագծի 1-ին հավելվածի 2-5-րդ կետերը և հավելվածի տեքստը հակասում են <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասին, որի համաձայն` նորմատիվ իրավական ակտերում օտարերկրյա կազմակերպությունների անվանումները, ֆիզիկական անձանց անունները, աշխարհագրական օբյեկտների անունները, դրանց հապավումները, ինչպես նաև թարգմանության ոչ ենթակա իրավական, ֆինանսական, տեխնիկական և այլ տերմինները (եզրույթները) գրվում են հայերեն տառադարձությամբ: Անհրաժեշտության դեպքերում հայերեն հապավումների կամ տերմինների հետ փակագծերում կարող են կիրառվել նաև լատիներեն կամ օտարալեզու հապավումներ կամ տերմիններ: Նույնը վերաբերում է նաև նախագծի 2-րդ հավելվածին: Նախագծի 1-ին հավելվածի 46-րդ կետի պահանջից հետևում է, որ որակի կառավարման ԻՍՕ 27001 ստանդարտի պահանջի պարագայում հարց է, թե ինչքանով են արժանահավատ կենտրոնի կողմից մինչև այդ ստանդարտի ներդրումը կատարված գործողությունները և դրանց իրավաչափությունը՝ դրասնից բխող իրավակիրառ հետևանքներով:

Լևոն Ղազարյան

30.04.2020

Առաջարկս կոնկրետ սույն նախագծին չի վերաբերվում, այլ վերաբերվում է դրա հիման վրա ներդրվող ծրագրային ապահովման կիրառությանը։ Տվյալ դեպքում առաջարկվում է ոստիկանության համապատասխան գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում ծառայություններ մատուցող ստորաբաժանումներից (ՃՈ ճանապարհապարեկային ծառայություն) զատ այլ ստորաբաժանումների ծառայողներին լիազորելով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի իրավախախտումներ հայտնաբերելիս դրանք արձանագրել սույն իրավական ակտով սահմանվող ծրագրային ապահովման միջոցով։ Նշվածի անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ ներկայումս ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի իրավախախտումների արձանագրման և դրանցով որոշումների կայացման լիազորությամբ ոստիկանությունում օժտված են բացառապես Ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ծառայողները, հետևաբար՝ այլ ծառայությունների ծառայողների կողմից ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու դեպքում պարտադիր է ՃՈ ծառայողին ներգրավելու գործընթացը, ինչը շատ դեպքերում ժամանակատար է և չի բխում ոստիկանության ուժերի և միջոցների համաչափ և արդյունավետ օգտագործման սկզբունքներից։

Узнать больше