Добавить в избранное

«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-518-Ն օրենքի 11-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«1. Արգելված նյութերի օգտագործումը թույլատրվում է սույն օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված դեպքում, ինչպես նաև թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների արտադրության և ներմուծման գործունեության իրականացման լիցենզիաներ ունեցող անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց կողմից գիտական և ուսումնական նպատակներով կամ փորձագիտական գործունեություն իրականացնելու դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրամադրված մեկանգամյա թույտվության հիման վրա, որի տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

2) 2-րդ մասում «ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված նպատակներով» բառերը փոխարինել «ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված նպատակներով» բառերով:

Հոդված 2. Օրենքը լրացնել 31.1 և 31.2 հոդվածներով հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 31.1       Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը գիտական և ուսումնական նպատակներով

Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը գիտական և ուսումնական նպատակներով թույլատրվում է կազմակերպությունների գործունեության նշված տեսակի լիցենզիայի առկայության դեպքում:

Հոդված 31.2       Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը փորձագիտական գործունեության մեջ

  1. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացում թույլատրվում է իրավաբանական անձանց՝ նշված գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի առկայության դեպքում:
  2. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, ոստիկանության, արդարադատության, առողջապահության, ազգային անվտանգության, մաքսային ոլորտների պետական կառավարման լիազոր մարմինների, գիտությունների ազգային ակադեմիայի փորձագիտական ստորաբաժանումներում կամ կազմակերպություններում, ինչպես նաև այն մարմիններում, որոնց Հայաստանի Հանրապետության օրենքով ուղղակիորեն վերապահված են համապատասխան լիազորություններ, իսկ փորձաքննությունները և դրանց հետ ուղղակիորեն կապված այլ գործողություններն իրականացվում են առանց լիցենզիայի:»

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Обсуждалось

    30.04.2020 - 15.05.2020

  • Тип

    Закон

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10786

Принт