Ներկայացված առաջարկությունները մշակվել են «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության և Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման և խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպություններում հասարակական դիտորդական խմբի կողմից։
1. ԵՐԵԽԱՅԻ ԼՍՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
1.1 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 12-րդ հոդվածի համաձայն.
«1. Իր հայացքները ձևակերպելու ընդունակ երեխայի համար մասնակից պետություններն ապահովում են դրանք ազատորեն արտահայտելու իրավունք այն բոլոր դեպքերում, որոնք վերաբերում են երեխային: Երեխայի հայացքների նկատմամբ ցուցաբերվում է նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրություն:
2. Այդ նպատակով երեխային, մասնավորապես, հնարավորություն է տրվում իրեն վերաբերող ցանկացած դատական կամ վարչական քննության ժամանակ, ներպետական օրենսդրության դատավարական նորմերով նախատեսված կարգով, ունկնդրվել թե՛ անմիջականորեն, թե՛ իր ներկայացուցչի կամ համապատասխան մարմնի միջոցով»:
Երեխայի լսված լինելու իրավունքը Կոնվենցիայի հիմնարար սկզբունքներից է: ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) 12-րդ հոդվածը համարում է Կոնվենցիայի չորս ընդհանուր սկզբունքներից մեկը, որը ներառում է նաև խտրականության արգելքի, կյանքի և զարգացման իրավունքները, ինչպես նաև երեխայի լավագույն շահերին առաջնահերթություն տալու սկզբունքը: Սա նշանակում է, որ այս հոդվածը ոչ միայն ինքն է սահմանում հատուկ իրավունք, այլև պետք է հաշվի առնվի բոլոր մյուս իրավունքների մեկնաբանման կամ իրականացման ժամանակ (UN Committee on the Rights of the Child (CRC), General comment No. 12 (2009) The right of the child to be heard, 20 July 2009, CRC/C/GC/12, par. 2 available at: https://www.refworld.org/docid/4ae562c52.html [accessed 27 May 2020]): Կոմիտեն արձանագրել է, որ «Պետությունները պետք է վերանայեն կամ ընդունեն օրենսդրությունը, որը ճանաչում է դեռահասների իրավունքը` ավելի մեծ պատասխանատվություն վերցնելու իրենց կյանքի վրա ազդող որոշումների համար: Կոմիտեն խորհուրդ է տալիս մասնակից պետություններին ներդնել տարիքային նվազագույն սահմանափակումներ` համաձայն իրավունքի պաշտպանության, երեխայի լավագույն շահի սկզբունքի և դեռահասների զարգացող կարողությունների հարգանքի: Օրինակ՝ տարիքային սահմանափակումները պետք է ճանաչեն բժշկական ծառայությունների կամ բուժման վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունքը, որդեգրման համաձայնությունը, անվանափոխությունը կամ դիմումներ ներկայացնելը ընտանեկան դատարաններ: Բոլոր դեպքերում, այդ նվազագույն տարիքից ցածր ցանկացած երեխայի համար, ով կարողանում է բավարար պատկերացում կազմել համաձայնության կամ մերժման իրավունքի մասին, այս իրավունքը պետք է ճանաչվի: Դեռահասի կամավոր և տեղեկացված համաձայնությունը պետք է ընդունվի, անկախ ծնողներից որևէ մեկի կամ խնամակալի համաձայնությունից, ցանկացած բժշկական բուժման կամ ընթացակարգի համար (UN Committee on the Rights of the Child (CRC), General comment No. 20 (2016) on the implementation of the rights of the child during adolescence, 6 December 2016, CRC/C/GC/20, par. 39, available at: https://www.refworld.org/docid/589dad3d4.html [accessed 27 May 2020]):Կոմիտեն շեշտում է, որ բոլոր դեռահասներն, անկախ տարիքից, իրավունք ունեն, ցանկության դեպքում, օգտվել գաղտնի բժշկական խորհրդատվությունից՝ առանց ծնողների կամ խնամակալների համաձայնության: Այս իրավունքը տարբերվում է որոշակի բժշկական միջոցառումների ընդունմանը համաձայնելու իրավունքից, և, հետևաբար, չպետք է ենթարկվի որևէ տարիքային սահմանափակման (UN Committee on the Rights of the Child (CRC), General comment No. 12 (2009): The right of the child to be heard, 20 July 2009, CRC/C/GC/12, par. 101, available at: https://www.refworld.org/docid/4ae562c52.html [accessed 27 May 2020]):Կոմիտեն արձանագրել է, որ «Պետությունները պետք է վերանայեն կամ ընդունեն օրենսդրությունը, որը ճանաչում է դեռահասների իրավունքը` ավելի մեծ պատասխանատվություն վերցնելու իրենց կյանքի վրա ազդող որոշումների համար: Կոմիտեն խորհուրդ է տալիս մասնակից պետություններին ներդնել տարիքային նվազագույն սահմանափակումներ` համաձայն իրավունքի պաշտպանության, երեխայի լավագույն շահի սկզբունքի և դեռահասների զարգացող կարողությունների հարգանքի: Օրինակ՝ տարիքային սահմանափակումները պետք է ճանաչեն բժշկական ծառայությունների կամ բուժման վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունքը, որդեգրման համաձայնությունը, անվանափոխությունը կամ դիմումներ ներկայացնելը ընտանեկան դատարաններ: Բոլոր դեպքերում, այդ նվազագույն տարիքից ցածր ցանկացած երեխայի համար, ով կարողանում է բավարար պատկերացում կազմել համաձայնության կամ մերժման իրավունքի մասին, այս իրավունքը պետք է ճանաչվի: Դեռահասի կամավոր և տեղեկացված համաձայնությունը պետք է ընդունվի, անկախ ծնողներից որևէ մեկի կամ խնամակալի համաձայնությունից, ցանկացած բժշկական բուժման կամ ընթացակարգի համար (UN Committee on the Rights of the Child (CRC), General comment No. 20 (2016) on the implementation of the rights of the child during adolescence, 6 December 2016, CRC/C/GC/20, par. 39, available at: https://www.refworld.org/docid/589dad3d4.html [accessed 27 May 2020]):Կոմիտեն շեշտում է, որ բոլոր դեռահասներն, անկախ տարիքից, իրավունք ունեն, ցանկության դեպքում, օգտվել գաղտնի բժշկական խորհրդատվությունից՝ առանց ծնողների կամ խնամակալների համաձայնության: Այս իրավունքը տարբերվում է որոշակի բժշկական միջոցառումների ընդունմանը համաձայնելու իրավունքից, և, հետևաբար, չպետք է ենթարկվի որևէ տարիքային սահմանափակման (UN Committee on the Rights of the Child (CRC), General comment No. 12 (2009): The right of the child to be heard, 20 July 2009, CRC/C/GC/12, par. 101, available at: https://www.refworld.org/docid/4ae562c52.html [accessed 27 May 2020]): Անչափահասների առողջության և զարգացման իրավունքի համատեքստում մասնակից պետությունները պետք է ապահովեն, որ ազգային օրենսդրությունում նախատեսվեն հատուկ իրավական դրույթներ, ներառյալ (…) առանց ծնողների համաձայնության բուժման հնարավորությունը: Այս նվազագույն տարիքը (...) պետք է ուղղակիորեն արտացոլի 18 տարին չլրացած՝ իր կարողությունների զարգացման մակարդակին, տարիքին և հասունությանը համապատասխան իրավունքներով օժտված անձի կարգավիճակի ճանաչումը ( United Nations, CRC, General comment No. 4 (2003) Adolescent health and development in the context of the Convention on the Rights of the Child, CRC/GC/2003/4, 1 July 2003, par. 5, available at: https://www.refworld.org/docid/4538834f0.html [accessed 27 May 2020]): Կոմիտեի 2009 թվականի թիվ 4 Ընդհանուր մեկնաբանությամբ նախատեսվում է, որ դեռահասները, որոնք հասունության մակարդակը թույլ է տալիս ստանալ խորհդրատվություն առանց ծնողի կամ այլ անձի մասնակցության, ունեն անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունք և կարող են դիմել (...) բուժում ստանալու խնդրով (Տե՛ս նույն տեղում, կետ 7): Անչափահասների առողջությունն ու զարգացումը խթանելու նպատակով, խրախուսվում է խստորեն հարգել անձնական կյանքի և տեղեկատվության գաղտնիության իրավունքը, ներառյալ առողջապահական հարցերով խորհրդատվության վերաբերյալ տեղեկությունը։ Երեխաների առողջության և զարգացման հետ կապված իրենց պարտականությունները կատարելիս մասնակից պետությունները բոլոր դեպքերում պետք է ամբողջությամբ հաշվի առնեն Կոնվենցիայի ընդհանուր սկզբունքները: Կոմիտեի կարծիքով, մասնակից պետությունները պետք է, inter alia, երաշխավորեն դեռահասների՝ իրենց առողջության և զարգացման համար կարևոր տեղեկատվություն ստանալու հնարավորությունը և մասնակցայնությունն իրենց առողջության վրա ազդող որոշումների կայացմանը (հատկապես՝ տեղեկացված համաձայնության և գաղտնիության իրավունքի հիման վրա), որպեսզի դեռահասները ստանան համապատասխան կյանքի հմտություններ ու տարիքին համապատասխան տեղեկատվություն և կարողանան ընտրել առողջ ապրելակերպ: Պետությունները պետք է նաև միջոցներ ձեռնարկեն կանխելու հոգեկան առողջության հետ կապված խնդիրները և ամրապնդելու դեռահասների հոգեկան առողջությունը (United Nations, CRC, General comment No. 4 (2003) Adolescent health and development in the context of the Convention on the Rights of the Child, CRC/GC/2003/4, 1 July 2003, par. 35․, available at: https://www.refworld.org/docid/4538834f0.html [accessed 27 May 2020]): Դանիայում և Սլովենիայում բժշկական միջամտության իրականացման համար անհրաժեշտ է ստանալ 15 տարին լրացած անձի համաձայնությունը։ Դանիայում, սակայն, 15-17 տարեկան անձի՝ առանց ծնողի համաձայնության բուժում ստանալը որոշվում է կախված իր հասունության մակարդակից, որը յուրաքանչյուր դեպքում առանձին գնահատվում է։ Լատվիայում նվազագույն տարիքը 14 տարեկանն է, իսկ Միացյալ Թագավորությունում 16, սակայն կարող է լինել մինչև 16-ից ցածր, եթե անձը կարող է գնահատել բուժման կամ ախտորոշման բնույթը և հետևանքները: Ավստրիայում, Բելգիայում, Չեխիայում, Էստոնիայում, Գերմանիայում, Լյուքսեմբուրգում և Շվեդիայում բժշկական բուժումներին համաձայնություն տալու համար նվազագույն տարիքային պահանջ սահմանված չէ․ յուրաքանչյուր դեպք ստանում է անհատական գնահատական՝ կախված երեխայի հասունությունից ( Հասանելի է՝ https://fra.europa.eu/en/publication/2017/mapping-minimum-age-requirements/consent-medical-treatments): Այսպիսով, միջազգային իրավական կարգավորումները և միջազգային փորձի վերլուծությունը վկայում են, որ՝
1. Երեխայի լսված լինելու իրավունքը ենթակա է պաշտպանության և ճանաչման կյանքի տարբեր ոլորտներում։
2. Երեխան իրավունք ունի ստանալու գաղտնի բժշկական խորհրդատվություն՝ առանց ծնողների համաձայնության, որը չի կարող սահմանափակվել երեխայի տարիքով։
3. Առանց ծնողի համաձայնության բժշկական միջամտություն կարող է իրականացել օրենսդրությամբ ամրագրված նվազագույն տարիքի հասած երեխայի իրազեկված և կամավոր համաձայնությամբ։ Սահմանված նվազագույն տարիքից ցածր տարիքի երեխաների համաձայնությունը, պայմանավորված երեխայի հասունության մակարդակով, պետք է հաշվի առնվի։
4. Ցանկացած բժշկական միջամտության դեպքում առաջնային է երեխայի լավագույն շահը։