ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 917 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 1244-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__________ի 2020 թվականի N ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 917 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 1244-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններ վերապահելու մասին» N 917 որոշման 2-րդ կետում «մշակույթի» բառը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 26-ի ««Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպելու մասին» N 1437-Ն որոշման՝
1) 1-ին կետում «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» բառերը փոխարինել «Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ» բառերով.
2) 3-րդ կետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 24-ի «Սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին կից ստեղծված հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» N 1244-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- հավելվածի 1-ին, 3-րդ, 4-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ կետերում, 15-րդ կետի 2-րդ ենթակետում, 17-րդ, 18-րդ կետերում, ինչպես նաև 24-րդ կետի 6-րդ ենթակետում «մշակույթի» բառը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.
- հավելվածի 4-րդ կետում «նախարարության աշխատակազմը (այսուհետ՝ աշխատակազմ)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը» բառերով.
- հավելվածի 6-րդ կետում «աշխատակազմը mincult.am» բառերը փոխարինել «նախարարությունը www.escs.am» բառերով.
4) հավելվածի 11-րդ կետում «աշխատակազմն» բառը փոխարինել «նախարարությունն» բառով.
5) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 13-րդ կետը.
6) հավելվածի 18-րդ կետում և 27-րդ կետի 2-րդ ենթակետում «աշխատակազմը» և «աշխատակազմ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «նախարարություն» բառով.
7) հավելվածի 20-րդ կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե համարվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը: Հանձնաժողովի անդամներից ձայների պարզ մեծամասնությամբ ընտրվում է հանձնաժողովի քարտուղար:».
8) հավելվածը լրացնել 21.1-ին և 21.2-րդ կետերով՝ հետևյալ խմբագրությամբ.
«21.1. Հրատապ լուծում պահանջող հարցերի դեպքում հանրապետական հանձնաժողովն իր գործունեությունը կարող է իրականացնել էլեկտրոնային կապի ժամանակակից (էլեկտրոնային փոստ, տեսակոնֆերանս և այլն) միջոցով:
21.2. Հանրապետական հանձնաժողովի գործունեությունը էլեկտրոնային կապի ժամանակակից (էլեկտրոնային փոստ, տեսակոնֆերանս և այլն) միջոցով իրականացվում է սույն կարգով սահմանված դրույթներին համապատասխան:».
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Обсуждалось
28.04.2020 - 13.05.2020
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 7158
Принт