Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1219-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1219-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է Ոստիկանության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին 31.05.2019թ. ՀՕ-46-Ն օրենքի ընդունմամբ և ՀՀ վարչապետի 15.08.2019թ. Ոստիկանության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին թիվ 1129-Ա որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի 3-րդ կետի կատարումը ապահովելու անհրաժեշտությամբ, և նպատակ ունի հստակեցնելու որոշման ընդունման իրավական հիմքը։
Բացի այդ, նախագծի ընդունումը պայմանավորված է Ոստիկանության սպառազինության մեջ հրազենի, ռազմամթերքի, հատուկ միջոցների և անհատական պաշտպանության միջոցների տեսակներ ընդգրկելու կամ դրանք սպառազինությունից հանելու վերաբերյալ եզրակացություն ներկայացնող հանձնաժողովի եզրակացության հիման վրա սպառազինության ցանկերում կատարվող փոփոխություններով։ Նախագծով կատարվող մյուս փոփոխություններն կրում են բացառապես տեխնիկական բնույթ։
2. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունման նպատակն է ապահովել ՀՀ վարչապետի 15.08.2019թ. Ոստիկանության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին թիվ 1129-Ա որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի 3-րդ կետի կատարումը և գործող կարգը համապատասխանեցնել Ոստիկանության մասին օրենքին, մասնավորապես՝ հստակեցնելով իրավական ակտի նորմատիվ հիմքը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք Նախագիծը նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի Ոստիկանության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին 31.05.2019թ. ՀՕ-46-Ն օրենքի կիրարկումը:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

  • Обсуждалось

    27.04.2020 - 12.05.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция

  • Министерство

    Полиция

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6862

Принт

Предложения

Արմեն Վարդանյան

27.04.2020

<<Ոստիկանության մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ կառավարությունը հաստատում է ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի, հրազենի պահեստամասերի, սարքավորումների, օժանդակ միջոցների և ռազմամթերքի տեսակների ցանկը, մինչդեռ նախագծով սահմանվող նոր հավելվածով, ինչպես նաև գործող որոշման հավելվածով սահմանված է ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի պահեստամասերի, սարքավորումների և օժանդակ միջոցների ցանկը: Օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով նշված ռազմամթերքի տեսակների մասին գործող որոշման հավելվածում և նոր նախագծում խոսք չկա, հետևաբար ոչ միայն նախագծի և գործող որոշման, այլև օրենքի իմաստով առկա է իրավական որոշակիության խնդիր, քանի որ պարզ չէ, թե ի՞նչն է ռազմամթերքը, ի՞նչ է այն իր մեջ ներառում և ո՞ր ռազմամթերքի տեսակն է թույլատրվում օգտագործել ոստիկանությունում, ինչը չի սահմանված և կանոնակարգված ոչ միայն օրենքով, այլև բաց է մնում օրենքի պահանջով ՀՀ կառավարության որոշմամբ օգտագործման համար թույլատրված ռազմամթերքի տեսակները հաստատելու կարևորագույն հարցը՝ դրանից բխող հետևանքներով: Այս դեպքում հարց է առաջանում, թե ի՞նչ իրավական հիմքով և կարգավորումներով է որոշվել, թե ե՞րբ կամ ինչպիսի՞ իրավիճակներում կամ դեպքերում ի՞նչ ռազմամթերք պետք է կամ կարող է օգտագործվել, որո՞նք են ի վերջո թույլատրված ռազմաթերքի տեսակները և ու՞մ կողմից են այդ որոշումներըը կայացվել: Ռազմամթերքի մասով նախագծում չի ապահովվում օրենքի պահանջը և առկա է օրենքի վերը նշված դրույթին հակասություն, որոհետև <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին: Նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասին, որի համաձայն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը պետք է համապատասխանի սահմանադրական օրենքներին և օրենքներին: Առաջարկվում է նախագծով վերանայել գործող որոշման վերնագիրը, հավելվածի վերնագիրը և բովանդակությունը՝ սահմանելով նաև ռազմամթերքի տեսակները:

Узнать больше