Добавить в избранное
ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՄՄ ՏԿ 018/2011 ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
0 - Против
Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 10.10.2014թ. պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 3-րդ հավելվածի 48-րդ կետի համաձայն՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմա¬նագրի 53-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին պարբերության դրույթները Հայաս¬տանի Հանրապետության կողմից կիրառվում են նույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 12 ամիս հետո՝ բացառությամբ Մաքսային միության նույն կետում նշված տեխ¬նիկական կանոնակարգերի, որոնց համար սահմանվում են նշված դրույթներն ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ: Մասնավորապես, «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխ¬նի¬կական կանո-նակարգը Հայաստանի Հանրապետության համար կիրառվում է Պայ¬մա¬նագրի ուժի մեջ մտնելուց 60 ամիս հետո: Սույն թվականի հունվարի 2-ից ՀՀ-ում գործում է վերոնշյալ տեխնիկական կանոնակարգը, որի կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի շրջանառությունը, «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, պետք է ուղեկցվի հայերեն լրացված համապատասխանության գնահատման փաստաթղթերով: սա էլ հակիրճ նկարագրությունը «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխ¬նի¬կական կանո¬նակարգի տեխնիկականղթերի կանոնակարգման օբյեկտ հանդիսացոող անվավոր տրանսպորտային միջոցների համապատասխանության գնահատման փաստաթղթերի և դրանց լրացման կանոնները նկարագրող և հաստատող իրավական ակտ:
-
Обсуждалось
16.04.2020 - 08.05.2020
-
Тип
Приказ
-
Область
Безопасность, Транспорт
-
Министерство
Министерство экономики
Просмотры 7145
Принт