Արա Մինասյան
11.04.2020
«BC» կարգերի վկայական ունեցող վարորդների համար ըստ որոշման հավելվածի պետք է երկու պահանջագիր լրացվի? «BC»-ն միասնական նշված չկա հավելվածում
В стадии разработки
1 - За
1 - Против
ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից բժշկական հավատարմագրման պահանջագրի ձևերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 9-ի ՀO-278-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 9-ի ՀO-278-Ն օրենքի 9-րդ հոդվածով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 28-րդ հոդվածը լրացվել է նոր 1.3-1.8-րդ մասերով՝ սահմանելով վարորդական իրավունքի վկայական ստանալու համար (այդ թվում՝ վարորդական վկայականը փոխանակելու կամ վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու համար) դիմած անձանց բժշկական հավատարմագրում անցնելու դեպքերը:
Օրենքի 28-րդ հոդվածի 1.5-րդ մասի իրավակարգավորումներով խնդիր է առաջացել ունենալ ՀՀ կառավարության կողմից հաստատված փաստաթուղթ, որը իրավասու մարմնի կողմից կտրամադրվի վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմած թեկնածուին բժշկական հաստատություններում վերջինիս առողջական վիճակը Օրենքի 22.1-ին հոդվածի պահանջներին համապատասխանելու հարցը ստուգելու համար:
Նախագիծը նպատակ ունի ապահովել վկայական ստանալու համար դիմած թեկնածունի բժշկական հավատարմագրում անցնելու համար Օրենքով նախատեսված պահանջի կատարումը:
Նախագիծը մշակվել է Ճանապարհային ոստիկանության կողմից:
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի պետության կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների պատշաճ իրականացումը։
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից բժշկական հավատարմագրման պահանջագրի ձևերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին
«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից բժշկական հավատարմագրման պահանջագրի ձևերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից բժշկական հավատարմագրման պահանջագրի ձևերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին
«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից բժշկական հավատարմագրման պահանջագրի ձևերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Обсуждалось
10.04.2020 - 25.04.2020
Тип
Pешение
Область
Здравоохранение, Безопасность дорожного движения
Министерство
Полиция
Просмотры 9033
Принт11.04.2020
«BC» կարգերի վկայական ունեցող վարորդների համար ըստ որոշման հավելվածի պետք է երկու պահանջագիր լրացվի? «BC»-ն միասնական նշված չկա հավելվածում