Добавить в избранное

ԽԱՂԱՍՐԱՀ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ ԿԱՄ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՈՒՂԹՆ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն ՔՀ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«Խաղասրահ մուտք գործել և ինտերնետային կայքում գրանցվել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատաող այլ փաստաթուղթն ստուգելու կարգը հաստատելու մասին»  Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանի նախագիծը

 

               Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

Սույն հրամանի նախագծի ընդունումը պայմանավորված է  «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին ՀՕ-186-Ն օրենքի ընդունմամբ   (ընդունված  03.10.2019թ., ուժի մեջ կմտնի 01.11.2020թ.):

Համաձայն «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի  5-րդ հոդվածի 1-ին մասին ժդ)-ի՝ Կազմակերպիչը պարտավոր է լիազոր մարմնի սահմանած կարգով ստուգել խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որը պարունակում է տվյալներ նրա տարիքի վերաբերյալ:

Միաժամանակ, համաձայն Օրենքի 5.1-րդ հոդվածի 5-րդ կետի՝ արգելվում է մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու մասնակցությունը տոտալիզատորին (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորին), որոնց վերաբերյալ  տվյալների բազայի վարման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

 

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Մինչև վերը նշված Օրենքի ընդունումը՝ սահմանված չէր Կազմակերպիչների կողմից խաղասրահ մուտք գործել և ինտերնետային կայքում գրանցվել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը ստուգելու պահանջ, ինչպես նաև մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու մասնակցությունը տոտալիզատորին (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորին) Կազմակերպիչների կողմից արգելելու պահանջ:

 

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Խաղային գործի բնագավառում ՀՀ օրենսդրության կատարելագործումը, կարգավորում, վերահսկողության արդյունավետության բարձրացում:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Հայաստանի Հանրապետությունում խաղային գործի բնագավառի կարգավորում, վերահսկողության արդյունավետության բարձրացում, այսպիսով` սահմանել անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթն ստուգելու հստակ մեխանիզմ՝ բացառելով վիճակախաղի դեպքում 18 տարին, իսկ տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի)՝ 21 տարին չլրացած անձանց մուտքը խաղասրահներ, ինչպես նաև նոր մեխանիզմի ներդրմամբ պայմանավորված՝ մո­լե­խաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քա­ղա­քացուն սահմանափակ գործունակ ճանաչելու հիմքով տոտալիզատորին (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորին) մասնակցության իրավունք չունեցող անձանց վերաբերյալ տվյալների բազայի վարման պահանջ:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

6.

Ակնկալվող արդյունքը

 

Սույն հրամանների նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթն ստուգելու հստակ ստուգման մեխանիզմ սահմանելով՝ բացառել վիճակախաղի դեպքում 18 տարին, իսկ տոտալիզատորի դեպքում (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի)՝ 21 տարին չլրացած անձանց մուտքը խաղասրահներ (այդ թվում՝ ինտերնետային կայքում գրացնվելը),  ինչպես նաև Լիազոր մարմնի կողմից համապատասխան տվյալների բազայի վարմամբ պայմանավորված՝ մո­լե­խաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քա­ղա­քացուն սահմանափակ գործունակ ճանաչելու հիմքով տոտալիզատորին (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորին) մասնակցության արգելելու գործընթացի ապահովումը պատշաճ և արդունավետ կազմակերպել:

7.

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

 

 

  • Обсуждалось

    03.04.2020 - 20.04.2020

  • Тип

    Приказ решение

  • Область

    Финансовая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7269

Принт

Предложения

Արմեն Վարդանյան

08.04.2020

Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի ժդ/ կետը սահմանում է, որ լիազոր մարմնի սահմանած կարգով ստուգում է խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձանց անձը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև սույն օրենքի 5.1-ին հոդվածով սահմանված՝ տվյալ քաղաքացիների՝ տոտալիզատորին մասնակցությունը սահմանափակող՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության հանգամանքը, ուստի օրենքի պահանջով հաստատվող կարգի վերնագիրը պետք է լինի ոչ թե միայն խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթերը, այլև տվյալ քաղաքացու՝ տոտալիզատորին մասնակցությունը սահմանափակող՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության հանգամանքը ստուգելու մասին, սակայն մյուս կողմից էլ <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը, ինչի հիմքով հրամանի 9-12-րդ կետերը չեն կարող սահմանվել ոչ միայն տվյալ նախագծով, այլև օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի ժդ/ կետի ձևակերպման ուղղակի պահանջով, որտեղ նախագծի 9-12-րդ կետերի բովանդակությունը սահմանելու մասին դրույթներ չկան: միաժամանակ հաշվի առնլ, որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի պահանջով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Հաշվի առնելով նշվածը՝ խնդիրը պետք է լուծել օրենքի փոփոխությամբ, որից հետո՝ միայն հրամանով:

Узнать больше