«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 347-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»
-
3 - За
-
0 - Против
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2020 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերով՝ Կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է .
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Զինծառայողին հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում զինվորական ծառայությունից արձակելիս պայմանագրային պարտավորությունն անպատշաճ կատարելու համար իրավական հետևանքի կիրառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 393-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 347-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման նախաբանում ««Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի» բառերը փոխարինել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի» բառերով,
2) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝
ա. 2-րդ կետում «զինծառայողի հետ կնքված զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի գործողության ընթացքում «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերում սահմանված հիմքերով (այսուհետ` օրենքով սահմանված հիմք) ու 4-րդ մասով նախատեսված ժամկետներում զինծառայողին» բառերը փոխարինել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորություն ունեցող զինծառայողին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերում սահմանված հիմքերով (այսուհետ` օրենքով սահմանված հիմք)» բառերով.
բ. 4-րդ կետում ««Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված» բառերը հանել.
գ. 6-րդ կետում ««Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի» բառերը փոխարինել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 55-րդ հոդվածի» բառերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Обсуждалось
26.03.2020 - 10.04.2020
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Министерство обороны
Просмотры 6163
Принт