ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ, ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
3 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Առկա իրավիճակ և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Օրենքի նախագիծը սույն թվականի հուլիսի 9-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ և ուժի մեջ է մտել 2019 թվականի սեպտեմբերի 1-ից:
Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կառավարության սահմանած կարգով իրականացնում է ՔԿԱԳ տարածքային մարմինների մասնագիտական գործունեության համակարգումը, դրանց վերահսկումը, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ գործառույթներ»:
Կատարված փոփոխությունների արդյունքում ուժը կորցված է ճանաչվել մի շարք ենթաօրենսդրական իրավական ակտեր և անհրաժեշտություն է առաջացել ընդունել նոր իրավական ակտեր:
Առաջարկվող լուծումներ
Սույն Նախագծով առաջարկվում է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի հիման վրա ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, որով կկանոնակարգվեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինների մասնագիտական գործունեության համակարգումը և վերահսկումը:
Ակնկալվող արդյունքներ
Արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինների համակարգման և վերահսկողության հետ կապված գործառույթների հստակեցում և դրանց շրջանակի սահմանում:
-
Обсуждалось
12.03.2020 - 28.03.2020
-
Тип
Pешение
-
Область
Юстиция
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 5153
Принт