ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - За
-
5 - Против
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության ահազանգերը՝ պրեգաբալին պարունակող դեղերի չարաշահման դեպքերի վերաբերյալ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Պրեգաբալին» դեղը հակաէպիլեպտիկ, հակացնցումային դեղ է, որը կիրառվում է նեյրոպաթիկ ցավի, էպիլեպսիայի բուժման համար, իսկ մեծահասակների մոտ՝ ընդհանուր անհագստության խանգարումների դեպքում:
ՀՀ Ոստիկանությունը բազմիցս ահազանգել է՝ պրեգաբալին պարունակող դեղերի չարաշահման դեպքերի վերաբերյալ, փաստելով, որ այն օգտագործվում է ոչ միայն նեյրոպաթիկ ցավերի հանգստացման կամ էպիլեպսիա հիվանդությունը բուժելու նպատակով, այլև՝ կիրառվում է թմրամոլների կողմից:
Պրեգաբալին պարունակող դեղերը ՀՀ-ում գրանցված են որպես դեղատոմսով բաց թողնվող դեղեր: Դեղն առանց դեղատոմսի բաց թողնելու համար ներկայումս տույժեր սահմանված չեն: Հետևաբար, դեղատնային գործունեության թույլ հսկողության հետևանքով պրեգաբալին պարունակող դեղերը դեղատներից բաց են թողնվում առանց դեղատոմսերի:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծով նախատեսվում է «Պրեգաբալին» դեղը լրացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 21.08.2003 թվականի N1129-ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում այն թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ցանկում, որոնց շրջանառության հսկողության նկատմամբ սահմանված են որոշակի պայմաններ (Ցուցակ 3), ինչը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգելու այդ դեղերի շրջանառությունը: ՀՀ ում պետական գրանցում ունեն «Պրեգաբալաին» դեղանյութ պարունակող հետևյալ դեղերը`
Հ/Հ |
ԱՌևՏՐԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄ |
ԴԵՂԱՁԵՎ |
ԴԵՂԱՉԱՓԸ և ԹՈՂԱՐԿՄԱՆ ՁԵՎ (ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ) |
ԱՐՏԱԴՐՈՂ |
ԵՐԿԻՐ |
ԳՐԱՆՑՄԱՆ ԺԱՄԿԵՏ |
1 |
Լիռա Lirra |
դեղապատիճներ |
75մգ, բլիստերում (30/3x10/) |
Օրիոն Ֆարմա ՍՊԸ, Օրիոն Հաուս, |
Բանգլադեշ |
08.07.2014 08.07.2019 |
2 |
Լիրիկա Lyrica |
դեղապատիճներ կոշտ |
150մգ, բլիստերում (14/1x14/, 56/4x14/) |
Պֆայզեր Մանուֆակչըրինգ Դոյչլանդ ԳմբՀ, |
Գերմանիա |
03.07.2015 03.07.2020 |
3 |
Լիրիկա Lyrica |
դեղապատիճներ կոշտ |
75մգ, բլիստերում (14/1x14/, 56/4x14/) |
Պֆայզեր Մանուֆակչըրինգ Դոյչլանդ ԳմբՀ, |
Գերմանիա |
03.07.2015 03.07.2020 |
4 |
Լիրիկա Lyrica |
դեղապատիճներ կոշտ |
300մգ, բլիստերում, (14/1x14/, (56/4x14/) |
Պֆայզեր Մանուֆակչըրինգ Դոյչլանդ ԳմբՀ, |
Գերմանիա |
03.07.2015 03.07.2020 |
5 |
Պրաբեգին Prabegin |
դեղապատիճներ |
150մգ, բլիստերում (14/1x14/, 28/2x14/, 56/4x14/) |
Նոբելֆարմա Իլակ Սանայի Վե Տիկ. Ա.Ս., 81100 Սանցակլար, Դուզցե |
Թուրքիա |
17.03.2014 17.03.2019 |
6 |
Պրաբեգին Prabegin |
դեղապատիճներ |
75մգ, բլիստերում (14/1x14/, 28/2x14/, 56/4x14/) |
Նոբելֆարմա Իլակ Սանայի Վե Տիկ. Ա.Ս., |
Թուրքիա |
17.03.2014 17.03.2019 |
7 |
Պրաբեգին Prabegin |
դեղապատիճներ |
25մգ, բլիստերում (14/1x14/, 28/2x14/, 56/4x14/) |
Նոբելֆարմա Իլակ Սանայի Վե Տիկ. Ա.Ս., |
Թուրքիա |
17.03.2014 17.03.2019 |
8 |
Պրաբեգին Prabegin |
դեղապատիճներ |
50մգ, բլիստերում (14/1x14/, 28/2x14/, 56/4x14/) |
Նոբելֆարմա Իլակ Սանայի Վե Տիկ. Ա.Ս., |
Թուրքիա |
17.03.2014 17.03.2019 |
9 |
Պրաբեգին Prabegin |
դեղապատիճներ |
300մգ, բլիստերում (14/1x14/, 28/2x14/, 56/4x14/) |
Նոբելֆարմա Իլակ Սանայի Վե Տիկ. Ա.Ս., |
Թուրքիա |
17.03.2014 17.03.2019 |
10 |
Պրեգաբալին Կանոն Pregabalin Canon |
դեղապատիճներ |
150մգ, բլիստերում, (14/2x7/),(14/1x14/) |
Կանոնֆարմա պրոդակշն ՓԲԸ, 105, |
Ռուսաստան |
15.12.2015 15.12.2020 |
11 |
Պրեգաբալին Կանոն Pregabalin Canon |
դեղապատիճներ |
300մգ, բլիստերում, (14/2x7/, 14/1x14/) |
Կանոնֆարմա պրոդակշն ՓԲԸ, 105, |
Ռուսաստան |
15.12.2015 15.12.2020 |
12 |
Պրեգաբալին Կանոն Pregabalin Canon |
դեղապատիճներ |
75մգ, բլիստերում, (14/2x7/, 14/1x14/) |
Կանոնֆարմա պրոդակշն ՓԲԸ, 105, Զարեչնայա փ. 141100 |
Ռուսաստան |
15.12.2015 15.12.2020 |
13 |
Պրեգաբալին-Ռիխտեր Pregabalin-Richter |
դեղապատիճներ |
75մգ, բլիստերում (14/1x14/, 56/4x14/) |
Գեդեոն Ռիխտեր-ՌՈՒՍ ԲԸ, Լեսնայա փ. 40, Շուվոյե, |
Ռուսաստան |
02.08.2016 15.12.2020 |
14 |
Պրեգաբալին-Ռիխտեր Pregabalin-Richter |
դեղապատիճներ |
150մգ, բլիստերում (14/1x14/, 56/4x14/) |
Գեդեոն Ռիխտեր-ՌՈՒՍ ԲԸ, Լեսնայա փ. 40, Շուվոյե, |
Ռուսաստան |
02.08.2016 15.12.2020 |
15 |
Պրեգաբալին-Ռիխտեր Pregabalin-Richter |
դեղապատիճներ |
300մգ, բլիստերում (14/1x14/, 56/4x14/) |
Գեդեոն Ռիխտեր-ՌՈՒՍ ԲԸ, Լեսնայա փ. 40, Շուվոյե, Մոսկվայի շրջան, Եգորիևսկի նահանգ, 140342 |
Ռուսաստան |
02.08.2016 15.12.2020 |
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեպնոլոգիաների վարչության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի իրականացնել Հայաստանի Հանրապետությունում նշված դեղերի նկատմամբ շրջանառության վերահսկում, մասնավորապես` դեղի դուրս գրման և դեղատնից բաց թողման գործընթացներ, ինչը կբերի բնակչության առողջության և անվտանգության ապահովմանը:
-
Обсуждалось
22.05.2017 - 07.06.2017
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 9902
Принт