«Պետական տուրքի մասին օրենքում լրացում կատարելու մասին», «Առևտրաարդյունաբերական պալատների մասին օրենքում լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի փաթեթը և «Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման, փորձաքննության անցկացման կարգը հաստատելու, փորձաքննություն իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջները և փորձագետների որակավորման ու քննությոան անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1772-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին»
-
4 - За
-
14 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՔՆՆՈՒԹՅՈԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1772-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1.Անհրաժեշտությունը.
Ներկայացված Նախագծերի անհրաժեշտությունը միտված է ապրանքների ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը պարզեցնելուն և հստակեցնելուն, կանոնակարգելուն և կատարագործելուն:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 895 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի N 1246 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1772 -Ն որոշմամբ (այսուհետ՝ Որորշում) կարգավորվում էին ապրանքի ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման ընթացակարգերի հետ կապված հարաբերությունները:
Սակայն ապրանքների արտահանման ոլորտում, մասնավորապես, մաքսային վճարների արտոնությունների որոշման հարցում կարևոր նշանակություն ունի ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրումը, այդ իսկ պատճառով հատկապես կարևոր է, որ այդ գործընթացն իրականացվի հստակ, կանխատեսելի և դժվարություններ չառաջացնի բարեխիղճ գործարարների համար։
Նախկին Որոշմամբ ապրանքների՝ տեղական և օտարերկրյա, ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը պարունակում էր այնպիսի նորմեր, որոնք հստակ չէին, և դրանից ելնելով՝ հավաստագրի տրամադրումը կամ ապրանքի փորձաքննության իրականացումն առաջացնում է հայեցողական լիազորությունների տարբեր մեկնաբանություններ:
Որոշմամբ սահմանված չէին նաև հավաստագրերի տրամադրման մերժման կամ հիմնավոր փորձաքննության դեպքերի վերահսկողական մեխանիզմները:
Ներկայացված Նախագծով տարանջատվել են ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման և փորձաքննության ակտի տրամադրման գործընթացները:
Բացի այդ, Նախագծով սահմանվել են փորձաքննության մարմնին ներկայացվող պահանջները և փորձագետների որակավորման ընթացակարգերը:
Նախագծով փորձաքննության մարմինը անկախ մարմին է և իրականացնում է բացառապես ապրանքի ծագման հավաստագրերի փորձաքննության ծառայություն:
3.Կարգավորման նպատակը և բնույթը
Գործարարների համար համապատասխան դիմումները և փորձաքննության ակտի հավաստագրերի տրամադրումը կիրականացվի ավելի պարզ ընթացակարգով:
3.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման գործընթացի առավել պարզ և թափանցիկություն, ինչպես նաև փորձաքննություն իրականացնող մարմինների դաշտի ընդլայնում:
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
5.Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հայեցողական լիզարություններով հավաստագրերի հայեցողական տրամադրումները մերժելու, փորձաքննության անցկացման հիմքերը և ընթացակարգերը հստակեցնել:
ՏԵՂԵԿԱՆՔ
ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՈՒ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
ՏԵՂԵԿԱՆՔ
ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՈՒ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտություն չի առաջացնում:
- Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
-
Обсуждалось
03.03.2020 - 19.03.2020
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы, Экономика, Экономическая
-
Министерство
Министерство экономики
Просмотры 7933
Принт