Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 551-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 551-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

1 1    1.

  Իրավական ակտի հիմնավորումը

2019 թվականի մայիսի 16-ի ի N 650-Լ որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը, որում կարևորվել է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների, այդ թվում` հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու այլընտրանքային, համայնքահենք ծառայությունների ցանցի ընդլայմանն ուղղված միջոցառումների իրականացումը։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ նախարարությունն իրականացնում է ապաինստիտուցիոնալացման քաղաքականություն՝ ուղղված երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը:

Այս ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Դիլիջանի  երեխաների խնամքի և պաշտպանության  գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստա­տություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Վանաձորի մանկատուն» պետական ոչ  առևտրային կազմակեր­պությունները   լուծարելու,  Հայաստանի  Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի  n 1738-ն, 2002 թվականի նոյեմբերի 28-ի  N 1906-Ն  և  2007 թվականի հուլիսի 26-ի  N 890-Ն  որոշումներն  ուժը կորցրած ճանաչելու  մասին» 31 հոկտեմբերի 2019 թվականի  N   1507- Ն որոշումը, համաձայն որի լուծարվել են երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող գիշերօթիկ 4 հաստատությունները:

Միաժամանակ 2019 թվականին իրականացված մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված հասարակական կազմակերպություններին 2020 թվականի ՀՀ պետական բյուջեի շրջանակներում պատվիրակվել են ծրագրեր ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում: Տրամադրվող ծառայությունների համար մշակվում են առանձին չափորոշիչներ և ցերեկային աջակցության կենտրոնները կաշխատեն նույն սկզբունքով:

Իսկ ճգնաժամային իրավիճակում հայտնված և անհապաղ տեղավորման կարիք ունեցող 0-18 տարեկան  երեխաների համար (անհրաժեշտության դեպքում նաև ուղեկցողի հետ) 2020 թվականից նախատեսվում է բացել նաև ճգնաժամային աջակցության կենտրոններ Երևան, Գյումրի և Կապան քաղաքներում: Այս կենտրոններում երեխաների խնամքը նախատեսվում է իրականացնել առավելագույնը 6 ամիս ժամկետով՝ զուգահեռաբար գնահատված կարիքին համապատասխան մասնագիտական աշխատանք իրականացնելով թե երեխայի, թե ընտանիքի հետ՝ երեխայի հետագա խնամքը կենսաբանական ընտանիքում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ խնամատար, խնամակալ կամ ընտանիքում կազմակերպելու նպատակով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձինք ունեն նաև ինքնուրույն անկախ կյանք վարելու համար աջակցության կարիք, ավելին՝ հաստատություններն ավարտող և հաշմանդամություն ունեցող անձինք առավել խոցելի են,  2020 թվականից նախատեսվում է ստեղծել նաև անկախ ապրելակերպ  ուղեկցող ծառայություններ, որոնք կաջակցեն 16-23 տարեկան անձանց՝ ձեռք բերելու անկախ կյանքով ապրելու և մասնագիտական հմտություններ: Վերոհիշյալով պայմանավորված անհրաժեշտություն է ստեղծվել ապահովել համապատասխան իրավակարգավորումները:

1.     1.1

     Անհրաժեշտությունը

Հիմք ընդունելով ոլորտում իրականացվող բարեփոխումները և ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունը՝ հաստատությունների տիպերը և հետևաբար ուղղորդման ուղիները և նվազագույն չափորոշիչները անհրաժեշտ է փոփոխել: Մասնավորապես, ցերեկային աջակցության կենտրոնների ցանցը ընդլայնվում է՝ ընդգրկելով ողջ հանրապետության տարածքը, ինչպես նաև գործելով համընդհանուր չափորոշիչով:

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող 16-23 տարեկան անձանց համար նախատեսվում է ստեղծել լրացուցիչ ծառայություն՝ անկախ ապրելակերպ  ուղեկցող կյանքի ծառայությունը՝ ինքնուրույն կյանքով ապրելուն ուղղված և մասնագիտական հմտություններ ձեռքբերելու նպատակով:

2.     1.2

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ճգնաժամային իրավիճակում հայտնված և արագ տեղավորման կարիք ունեցող երեխաների շտապ  տեղավորումը երբեմն հնարավոր չի լինում կազմակերպել՝ հաշվի առնելով, որ նման կենտրոն գործում է միայն Երևանում, իսկ հեռավոր մարզերից երբեմն հասնելու խնդիր է առաջանում:  Այս պարագայում Երևանում, Գյումրիում և Կապանում նախատեսվում է բացել ճգնաժամային աջակցության կենտրոններ, որոնք հավասարապես կսպասարկեն հարակից շրջանները ևս:

Մասնագիտացված մանկատներում շարունակում են խնամք ստանալ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր որևէ հմտություն և կարողություն չունեն ինքնուրույն կյանք վարելու և հաստատությունից դուրս գալը շատ ռիսկային է նրանց համար:

3.     2.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի ընդունման նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների վիճակի բարելավումն է և նրանց հասարակություն ներառումը:

4.     3.

  Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

   Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական      հարցերի նախարարության մասնագետների կողմից:

5.     4.

Ակնկալվող արդյունքը

 

      Նախագծերի ընդունման արդյունքում կկանոնակարգվի ուղղորդման գործընթացը:

ՏԵՂԵԿԱՆՔ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 551-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

Որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 551-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻ

Որոշման ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանց ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

  • Обсуждалось

    02.03.2020 - 17.03.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7243

Принт

Предложения

Հասմիկ Ղուկասյան

04.03.2020

Երեխայի խնամքը ցերեկային կենտրոնում չի կարող դիտարկվել այլընտրանքային խնամքի տեսակ, ուստի առաջարկում եմ որոշման հավելվածի 5-րդ կետի 5-րդ ենթակետը հանել այդ ցանկից։ Մեծ հույս ունեի, որ այս փոփոխությամբ կուղղվի նաև 2016 թվականից եկող սխալ ընկալումը, որով երեխային և ընտանիքին աջակցող կամ հոգածության կենտրոնները դիտարկվում էին որպես այլընտրանքային խնամք։ Ցերեկային կենտրոնները կոչված են աջակցելու ընտանիքներին երեխաներին ընտանիքում խնամելու համար և կանխարգելում են երեխաների առանց անհրաժեշտության բաժանումը ընտանիքից և երեխաների մուտքը այլընտրանքային խնամքի ցանկացած տեսակ։ Այլընտրանքային խնամքը երեխայի խնամքն է կենսաբանական ընտանիքից դուրս։ Իսկ ցերեկային խնամքի կենոտրոն հաճախելիս երեխաները բնակվում են իրենց ընտանիքներում, ուղակի ցերեկային խնամք են ստանում աջակցության կենտրոններում, այնպես ինչպես և մանկապարտեզներում։ Շնորհակալություն Հասմիկ Ղուկասյան

Узнать больше