Добавить в избранное

Проект принят

«Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կարգը, տեղեկատվության փոխանակման նպատակով էլեկտրոնային հարցումների իրականացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագիծ

«Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կարգը, տեղեկատվության փոխանակման նպատակով էլեկտրոնային հարցումների իրականացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով սահմանվել են՝

  • Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և պետական կառավարման համակարգի մի շարք մարմինների, մասնավորապես՝ Կադաստրի կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի, Ոստիկանության, Սոցիալական ապահովության ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կարգը.
  • որպես վարչական մարմին հանդես եկող՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա դրամական պահանջների հարկադիր կատարման վերաբերյալ գրությունը և օրենքով նախատեսված այլ փաստաթղթերի էլեկտրոնային շրջանառության կարգը.
  • Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և պետական մարմինների, մասնավորապես՝ Կադաստրի կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի, Ոստիկանության, Սոցիալական ապահովության ծառայության, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության և Իրավաբանական անձանց պետական ռեգիստր կատարվող հարցումները և դրանց իրակականացման կարգը.
  • էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության և էլեկտրոնային հարցումների իրականացման հիմնական պայմանները, մասնավորապես՝ դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն և 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշումներին համապատասխան՝ էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության և համապատասխան տվյալների բազաների փոխկապակցման միջոցով, ինչպես նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և համապատասխան պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների (նրանց համապատասխան ստորաբաժանումների) կողմից համաձայնեցված և նրանց ղեկավարների կողմից հաստատված արձանագրություններով (տեխնիկական մասնագրերով) իրականացնելու հնարավորությունը:
  • Обсуждалось

    26.02.2020 - 15.03.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6937

Принт

Предложения

Վարդան Ալոյան

26.02.2020

Առաջարկում եմ ի պաշտոնե հանես եկող սուբյեկտ հանդիսացող սնանկության գործով կառավարիչների համար ևս ապահովել նման մեխանիզմ։

Узнать больше