Добавить в избранное

В стадии разработки

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծից:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին»   օրենքի նախագծով սահմանվել են արգելող նորմեր, մասնավորապես, բնակավայրերի նախագծման ու կառուցապատման, հանրային նշանակության շենքերի և շինությունների, տրանսպորտային համակարգի շինարարության  ու վերակառուցման դեպքում համընդհանուր դիզայնի սկզբունքները չպահպանելու, հաշմանդամություն ունեցող անձանց օգտագործման համար հարմարեցված չլինելու, հեռուստառադիոընկերությունների կողմից իրենց ծրագրերում լսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի տեղեկատվութան  նվազագույն քանակները չապահովելու վերաբերյալ: Իրավակիրառ պրակտիկան ցույց է տալիս, որ պատասխանատվության մեխանիզմների բացակայության պարագայում իրավական նորմերի արդյունավետությունը նվազում է կամ դրանք չեն գործում:

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեն Հայաստանի սկզբնական զեկույցի վերաբերյալ ամփոփիչ դիտարկումներում (հոդված 9) իր մտահոգությունն է հայտնում այն հանգամանքի կապակցությամբ, որ չեն իրականացվում ներպետական օրենսդրությամբ սահմանված՝ մատչելիության վերաբերյալ գործող նորմերն ու չափորոշիչները, ինչպես նաև բավարար չեն քաղաքաշինության, կառուցապատման և հանրային, մասնավորապես՝ տրանսպորտային, տեղեկատվական և հաղորդակցման ծառայությունների ոլորտներում խոչընդոտների ու արգելքների վերացմանն ուղղված աշխատանքները: Կոմիտեին նաև մտահոգում է այն փաստը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը չի նախատեսում պատժամիջոցներ մատչելիության նորմերի և չափորոշիչների խախտման համար, ինչպես նաև նաև այն, որ պետական մակարդակով չեն գործում դիտանցման մեխանիզմներ` նման նորմերի և չափորոշիչների արդյունավետ իրականացումն ապահովելու համար:

 Նախագծով սահմանվում են պատասխանատվության մեխանիզմներ՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին»   օրենքով սահմանված համապատասխան դրույթների իրագործումն արդյունավետ իրականացնելու համար:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք 

             Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

5. Ակնկալվող արդյունքը

Սահմանված պահանջները չկատարելու դեպքում պատասխանատվության մեխանիզմների առկայություն, օրենքի ուժով մատչելի միջավայրի ապահավում հաշմանդամություն ունեցող անձանց համար:

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ      

 «Վարչական իրավախախտումների  վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  օրենքի ընդունման կապակցությամբ  այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն առկա չէ:

 ՏԵՂԵԿԱՆՔ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ  ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

«Վարչական իրավախախտումների  վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  օրենքի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում նվազում չի նախատեսվում, տուգանքներից առաջացած վճարումները կհանգեցնեն պետական բյուջեի միջոցների ավելացմանը:

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

        Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծից:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հաշմանդամություն ունեցող անձանց մեծ մասը տեղեկացված չէ իր իրավունքների մասին, նրանց գերակշիռ մասը հաճախ չի պատկերացնում, որ խախտվել են իր հիմնարար իրավունքները կամ դրսևորվել է խտրական վերաբերմունք իր խնդրի վերաբերյալ: Մյուս կողմից, վարչական դատավարության ընթացակարգերը չպատկերացնելը նույնպես նպաստում է դրանից խուսափելուն:

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող հասարակական կազմակերպություններին իրավունք է վերապահվում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտից բխող հարցերով հայց ներկայացնել՝ եթե խախտվել է հաշմանդամություն ունեցող անձանց՝ հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանելու իրավունքը և եթե առողջական վիճակից կամ այլ հանգամանքից ելնելով հաշմանդամություն ունեցող անձը չի կարող անձամբ ներկայացնել իր իրավունքները և օրինական շահերը դատարանում:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

5. Ակնկալվող արդյունքը

Հաշմանդամություն ունեցող անձանց դատական պաշտպանության իրավունքի իրացում:

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»  օրենքի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն առկա չէ:

 ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ  ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»  օրենքի ընդունման կապակ­ցու­թ­յամբ պետական բյուջեում ծախսերի ավելացում չի նախատեսվում:

 

  • Обсуждалось

    25.02.2020 - 11.03.2020

  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6904

Принт

Предложения

«Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող շահերի պաշտպանության հասարակական կազմակերպություն

11.03.2020

Նշում եմ, որ մենք լսողության խնդիրներ ունեցող անձանց շահերի պաշտպանությամբ ենք զբաղվում, վաղուց այդպիսի ձև մտածում ենք։ Համաձայն ենք երկու ձեռքով, ոչ մի առարկություն։

Узнать больше