ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը. Նախագծի նպատակն է սահմանել պետական օժանդակություն տրամադրող մարմնի կողմից տրամադրված, ինչպես նաև մինչև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-79-Ն օրենքը ուժի մեջ մտնելը տրամադրված և շարունակվող պետական օժանդակությունների մասին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղեկատվություն ներկայացնելու կարգի և ժամկետների սահմանումը՝ 2020 թվականի հունվարի 24-ին «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-79-Ն օրենքի կիրարկումը, այդ թվում՝ տրամադրված պետական օժանդակությունների վերաբերյալ Հանձնաժողովի կողմից գրանցամատյանի վարումը ապահովելու նպատակներով:
- Ընթացիկ վիճակը և խնդիրները. 2020 թվականի հունվարի 24-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-79-Ն օրենքով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 161 հոդվածը լրացվել է նոր՝ 6-րդ և 7-րդ մասերով, որոնց համաձայն՝ Հանձնաժողովը վարում է պետական օժանդակության միասնական գրանցամատյան, իսկ պետական օժանդակություն տրամադրող մարմինները պետական օժանդակության տրամադրումից հետո Հանձնաժողով են ներկայացնում իրենց կողմից տրամադրված պետական օժանդակության վերաբերյալ տեղեկատվությունը՝ կառավարության որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում: Միաժամանակ, համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-79-Ն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական օժանդակության միասնական գրանցամատյանում հաշվառելու նպատակով սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո պետական օժանդակություն տրամադրող մարմինները Հանձնաժողովին տեղեկատվություն են ներկայացնում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրամադրված այն պետական օժանդակությունների մասին, որոնք շարունակվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:
Խնդիրը կայանում է նրանում, որ Կառավարության որոշմամբ նման կարգ և ժամկետներ սահմանված չեն, ինչը հնարավորություն չի տալիս ապահովելու «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 161 հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-79-Ն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի կիրարկումը, Հանձնաժողովի կողմից տրամադրված պետական օժանդակությունների վերաբերյալ գրանցամատյանի վարումը, ինչ էլ ապահովելու է ԵՄ և Համաշխարհային բանկի հետ հարաբերություններում ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարումը:
- Առաջարկվող կարգավորման բնույթը. Նախագծով առաջարկվում է սահմանել պետական օժանդկություն տրամադրող մարմնի կողմից տրամադրված, ինչպես նաև մինչև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-79-Ն օրենքը ուժի մեջ մտնելը տրամադրված և շարունակվող պետական օժանդակությունների վերաբերյալ Հանձնաժողովին տեղեկատվություն ներկայացնելու կարգը և ժամկետները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 161 հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի, ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-79-Ն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի կիրարկումը և Հանձնաժողովի կողմից տրամադրված պետական օժանդակությունների վերաբերյալ գրանցամատյանի վարման Հանձնաժողովի գործառույթի իրականացումը՝ ԵՄ և Համաշխարհային բանկի հետ հարաբերություններում ՀՀ միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով:
-
Обсуждалось
24.02.2020 - 10.03.2020
-
Тип
Pешение
-
Область
Экономическая
-
Министерство
Комиссия по защите конкуренции
Просмотры 8566
Принт