Добавить в избранное
Հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանելու եվ հայաստանի հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1835-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
-
5 - За
-
0 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 07.03.2020 22:20:13 | 5. «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների չորրորդ ծրագրում (2018-2020) թվականների համար սահմանված է հետևյալը․ «Կարգավորման ենթակա խնդիրը։ Հայտարարագրման ենթակա տվյալների շրջանակը (հայտարարագրերի բովանդակությունը) մեծ մասամբ հնարավորություն չի ընձեռում բացահայտելու նվիրատուի և հայտարարատուի միջև առկա կապը: Միաժամանակ, ՀՀ կառավարության 2011 թ. դեկտեմբերի 15-ի N 1835-Ն որոշմանը համապատասխան` նվիրատուի վերաբերյալ տվյալները ենթակա չեն հրապարակայնացման: Առկա է երրորդ անձի տվյալների պաշտպանության խնդիրը: Արդյունքում՝ հանրության շրջանում առաջ են գալիս տարաբնույթ կասկածներ և մեկնաբանություններ: Մինչդեռ, եթե հանրությանը հասանելի լինեն նվիրատուի անվան/անվանման, ինչպես նաև հայտարարատուի հետ վերջինիս կապի մասին տվյալները, նշված կասկածները կփարատվեն: Բացի դրանից, նվիրատու երրորդ անձի անձնական տվյալների պաշտպանության առումով, նրա անվան վերաբերյալ հայտարարագրված տվյալների հրապարակայնացումը ենթադրում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով ամրագրված վերաբերելի կարգավորումների հստակեցում։ (․․․) Պարտավորության հակիրճ նկարագրությունը։ հայտարարագրերի բովանդակության վերանայում, այդ թվում՝ (․․․) հայտարարատու պաշտոնատար անձի հետ նվիրատուների նույնականացման (հայտարարատուի հետ կապի բացահայտման) վերաբերյալ տվյալների՝ հայտարարագրման ենթակա լինելու առումներով։ (․․․) Ընթացիկ գործողություններ: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ հայտարարագրերի բովանդակության վերանայման, այդ թվում՝ (․․․) նվիրատուների նույնականացման (հայտարարատուի հետ կապի բացահայտման) համատեքստում։ ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1835-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ»։ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը որպես եկամտի տեսակ ներառում է նաև նվիրատվությունները, իսկ սույն նախագծի վերլուծությունից պարզ է դառնում, որ հրապարակման են ենթակա եկամտի տեսակը և եկամուտ վճարող կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը։ Վերոնշյալ նորմերի համադրումից հանգում ենք այն եզրակացության, որ ԲԿԳ ծրագրով նախատեսված պարտավորությունը կատարվում է մասնակի, քանի որ հասարակությանը շարունակում է հայտնի չլինել նվիրատու և հայտարարատուի միջը կապը, մասնավորապես՝ նվիրատվության պատճառներն ու հիմքերը: | 5. Ընդունվել է ի գիտություն | 5. Գարծող կարգավորման պայմաններում նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները համարվում են եկամտի տեսակ: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ եկամուտը հայտարարագրելիս, ի թիվս այլ տվյալների, նշվում է նաև եկամտի ստացման աղբյուրը՝ եկամուտ վճարողի անվանումը կամ ազգանունը, անունը և հայրանունը, հասցեն: Ինչ վերաբերում է նվիրատուի և հայտարարատու անձի վերաբերյալ առկա կապի բնույթի հրապարակման վերաբերյալ առաջարկությանը, հարկ է նշել, որ գործող կարգավորման պայմաններում այդ տվյալը ենթակա չէ հայտարարագրման, հետևաբար և ենթակա չէ հրապարակման: Միևնույն ժամանակ ՀՀ արդարադատության կողմից ներկայումս մշակվում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որում նախատեսվում է հայտարարագրման ենթակա տվյալների շրջանակի ընդլայնում, այդ թվում հայտարարգրվելու է եկամտի ստացման աղբյուրը՝ եկամուտ վճարողի անվանումը կամ ազգանունը, անունը և հայրանունը, հասցեն, եկամուտ վճարողի և նրանց միջև առկա կապի բնույթի մասին տեղեկատվությունը: |
2 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 07.03.2020 22:20:13 | 4. Սույն նախագծով սահմանվում է, որ հրապարակման են ենթակա հայտարարատու պաշտոնատար անձին, նրա խնամակալության և հոգաբարձության տակ գտնվող անձանց սեփականության իրավունքով պատկանող՝ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ առկա էլեկտրոնային հաշիվները և կրիպտոարժույթը։ Գտնում ենք, որ նման կարգավորումների նախատեսմանը զուգահեռ անհրաժեշտ է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ՝ սահմանելով, թե ինչ է կրիպտոարժույթը։ | 4. Ընդունվել է ի գիտություն | 4. ՀՀ արդարադատության կողմից ներկայումս մշակվում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որում կկատարվեն համապատասխան օրենսդրական փոփոխություններ: |
3 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 07.03.2020 22:20:13 | 3. Սույն նախագծով շարունակվում է հասանելի չլինել անշարժ գույքի բնութագրիչ տվյալներից որոշակի տվյալներ, ինչպիսին օրինակ վերջինիս գտնվելու վայրն է։ Մինչդեռ, գույքի գտնվելու վայրը կարող է էականորեն ազդել գույքի արժեքի վրա։ Հաշվի առնելով հայտարարատու պաշտոնատար անձանց անհատական տվյալների պաշտպանության հարցը, մի կողմից, և հանրային շահը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, գտնում ենք, որ անհրաժեշտ է առնվազն հրապարակել անշարժ գույքի գտնվելու համայնքը և վարչական շրջանը։ | 3. Ընդունվել է ի գիտություն | 3. Նախագծի հավելվածի 1-ին կետի 5-րդ ենթակետում որպես հրապարակման ենթակա տվյալ սահմանվել է անշարժ գույքի գտնվելու վայրը՝ երկիր, մարզ, համայնք, ինչը բխում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջից: Բացի այդ, հարկ է նշել, որ հրապարակման ենթակա տվյալ է նաև անշարժ գույքի արժեքը: |
4 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 07.03.2020 22:20:13 | 2. Թեև սույն նախագծով տրանսպորտի ձեռքբերման ամսաթիվը դարձել է հրապարակային տվյալ, սակայն վերոնշյալը բավարար չէ՝ տրանսպորտի ձեռքբերման արժեքը պարզելու տեսանկյունից, քանի որ բացակայում է տրանսպորտի արտադրման արժեքը։ Առաջարկում ենք հրապարակել նաև վերոնշյալ տվյալները։ | 2. Չի ընդունվել | 2. Նախագծի հավելվածի 1-ին կետի 10-րդ ենթակետում որպես հրապարակման ենթակա տվյալ է սահմանվել տրանսպորտի միջոցի ձեռքբերման գինը (արժեքը), արժույթը: Միևնույն ժամանակ «Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքում» տրանսպորտի արտադրման արժեքը հայտարարագրման ենթակա տվյալ չի համարվում: Ուստի, վերջինիս հրապարակումը անհնարին է: |
5 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 07.03.2020 22:21:25 | 1. «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների չորրորդ ծրագրում (2018-2020) թվականների համար սահմանված է հետևյալը․ «Կարգավորման ենթակա խնդիրը։ Հայտարարագրման ենթակա տվյալների շրջանակը (հայտարարագրերի բովանդակությունը) մեծ մասամբ հնարավորություն չի ընձեռում բացահայտելու նվիրատուի և հայտարարատուի միջև առկա կապը: Միաժամանակ, ՀՀ կառավարության 2011 թ. դեկտեմբերի 15-ի N 1835-Ն որոշմանը համապատասխան` նվիրատուի վերաբերյալ տվյալները ենթակա չեն հրապարակայնացման: Առկա է երրորդ անձի տվյալների պաշտպանության խնդիրը: Արդյունքում՝ հանրության շրջանում առաջ են գալիս տարաբնույթ կասկածներ և մեկնաբանություններ: Մինչդեռ, եթե հանրությանը հասանելի լինեն նվիրատուի անվան/անվանման, ինչպես նաև հայտարարատուի հետ վերջինիս կապի մասին տվյալները, նշված կասկածները կփարատվեն: Բացի դրանից, նվիրատու երրորդ անձի անձնական տվյալների պաշտպանության առումով, նրա անվան վերաբերյալ հայտարարագրված տվյալների հրապարակայնացումը ենթադրում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով ամրագրված վերաբերելի կարգավորումների հստակեցում։ (․․․) Պարտավորության հակիրճ նկարագրությունը։ հայտարարագրերի բովանդակության վերանայում, այդ թվում՝ (․․․) հայտարարատու պաշտոնատար անձի հետ նվիրատուների նույնականացման (հայտարարատուի հետ կապի բացահայտման) վերաբերյալ տվյալների՝ հայտարարագրման ենթակա լինելու առումներով։ (․․․) Ընթացիկ գործողություններ: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ հայտարարագրերի բովանդակության վերանայման, այդ թվում՝ (․․․) նվիրատուների նույնականացման (հայտարարատուի հետ կապի բացահայտման) համատեքստում։ ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1835-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ»։ | 1. Ընդունվել է ի գիտություն | 1. ՀՀ արդարադատության կողմից ներկայումս մշակվում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որում նախատեսվում է հայտարարագրման ենթակա տվյալների շրջանակի ընդլայնում, այդ թվում հայտարարգրվելու է եկամտի ստացման աղբյուրը՝ եկամուտ վճարողի անվանումը կամ ազգանունը, անունը և հայրանունը, հասցեն, եկամուտ վճարողի և նրանց միջև առկա կապի բնույթի մասին տեղեկատվություն: |