Добавить в избранное

В стадии разработки

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՆԱԽԱԳԻԾ

             

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-134-Ն օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-ին մասով.

«31. Առևտրի իրականացման վայրերում  կաթնամթերք ապրանքախմբի տարանջատված մեկուսամասերում բուսական յուղ պարունակող կաթնային արտադրանքը պետք է ապահովված լինի առանձնացված դարակով (հատվածով) և հատուկ տեսակի նշումով:»։

Հոդված. 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                  ՆԱԽԱԳԱՀ                                                                                                     ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

             

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 158-րդ հոդվածը 8-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններով հետևյալ բովանդակությամբ.

«Առևտրի իրականացման վայրերում  կաթնամթերք ապրանքախմբի տարանջատված մեկուսամասերում բուսական յուղ պարունակող կաթնային արտադրանքը առանձնացված դարակով (հատվածով) և հատուկ տեսակի նշումով  չապահովելը՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում պաշտոնատար անձի, կազմակերպչի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի կամ երեսնապատիկի չափով:»։

Հոդված. 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                  ՆԱԽԱԳԱՀ                                                                                                                    ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

  • Обсуждалось

    19.02.2020 - 10.03.2020

  • Тип

    Закон

  • Область

    Сельское хозяйство, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7756

Принт

Предложения

Միքայել Դանիելյան

01.03.2020

Առաջարկվող նախագծում անհրաժեշտ է սահմանել ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված այն մարմինը, որը հետագայում ենթաօրենսդրական ակտի ընդունմամբ պետք է հաստատի նախագծում նշված "հատուկ տեսակի նշման" օրինակելի ձևը, այլապես "հատուկ նշման ձևը" հաստատող ենթաօրենսդրական ակտը կարող է չհամապատասխանել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին:

Արմեն Վարդանյան

27.02.2020

Հաշվի առնել, որ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված <<մեկուսամասերում>> ձևակերպումը գործնականում խնդրահարույց է, քանի որ բառի բուն իմաստով կաթնամթերքի վաճառքի դեպքում մեկուսացումը անհնար է, իսկ մեկուսամասերում բուսական յուղ պարունակող կաթնային արտադրանքի համար առանձնացված դարակի (հատվածի) դեպքում պարզ չեն դրան ներկայացվող սկզբունքները կամ դրա կատարման ձևը, ինչը հետագայում տնտեսավարողի նկատմամբ երկակի մոտեցումների և կամայականությունների հիմք է տալու: Բացի այդ, պարզ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում հատուկ տեսակի նշումը, այն վերաբերում է դարակաշարին կամ մեկուսացմանը, թե՞ մակնշմանը, որը պետք է կատարվի արտադրանքի փաթեթավորման ժամանակ: ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում հաշվի առնել, որ Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված հասկացության համաձայն՝ առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը օրենքով սահմանված դեպքերում առևտրի իրականացման վայրի կազմակերպման իրականացման իրավունք ձեռք բերած և առևտրի իրականացման վայրի աշխատանքը կազմակերպող, սույն օրենքով սահմանված պարտավորություններ կամ իրավունքներ ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր է /հաշվի առնել նաև օրենքի 3-րդ հոդվածով սահմանված առևտրի օբյեկտի և առևտրի իրականացման վայրի տեսակները, ինչպես նաև օրենքի <<առևտրի օբյեկտ>> հասկացությունը/, այսինքն՝ առևտրի իրականացման վայրի կազմակերպման իրավունք ձեռք բերած տնտեսավարողը, որը վարձակալությամբ տարածք է տրամադրել անմիջականորեն առռևտուր իրականացնող տնտեսավարողներին, չի կարող պատասխանատվության ենթարկվել առևտուր իրականացնողի փոխարեն: Բացի այդ, փաստացի ձևակերպման իմաստով կարող են տարբեր լինել պաշտոնատար անձը և կազմակերպիչը, այսինքն՝ առևտրի իրականացման վայրի կազմակերպման իրավունք ձեռքբերած և առևտուր իրականացնող անձինք կարող են լինել տարբեր տնտեսավարող սուբյեկտներ, հետևաբար ստացվում է, որ վարչական պատասխանատվության կարող են ենթարկվել երկուսն էլ կամ կկիրառվի երկակի ստանդարտ և կամայականություն, այնինչ պետք է պատասխանատվություն կրի կաթնամթերք վաճառող տնտեսավարողը՝ հոդվածում նշված պարտականությունը չկատարելու կամ թերի կատարելու համար:

Էլինա Գեղամյան

19.02.2020

Նախագծի՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն նախատեսող հոդվածում որոշակի և հստակ չէ վարչական պատասխանատվության սուբյեկտը: Մասնավորապես, նորմում տեղ գտած «կազմակերպիչ» բառը հնարավորություն չի ընձեռում առանձնացնելու պատասխանատվության կոնկրետ սուբյեկտին: Եթե կազմակերպիչ հասկացության ներքո նկատի ունենք առևտրի իրականացման վայրի կազմակերպչին, ինչպիսի կարգավիճակ կարող են ունենալ միայն իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, ապա նախատեսվող նորմը ակնհայտ հակասում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի՝ վարչական պատասխանատվության սուբյեկտի վերաբերյալ ընդհանուր կարգավորումներին: Առաջարկում եմ հստակեցնել նորմը՝ վարչական պատասխանատվության սուբյեկտի մասով, և որպես վարչական պատասխանատվության սուբյեկտ նախատեսել, օրինակ, առևտրի իրականացման վայրի կազմակերպչի իրավասու պաշտոնատար անձին:

Узнать больше