Добавить в избранное

Находится в правительстве РА

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի «այսուհետ` Օրենք» 26-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել «Քաղաքաշինության բանագավառի գործունեություն իրականացնելու համար լիցենզիաները տրվում են հինգ տարի ժամկետով, իսկ տրամադրված լիցենզիաների ժամկետը երկարաձգվում է հինգ տարի ժամկետով:» բառերով:

 

Հոդված 2.  Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետը լրացնել հետևյալ ենթակետերով. «

7.

Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն  (I- III կատեգորիա) 

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

8.

Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն  (IV-V կատեգորիա)            

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

9.

Շինարարության իրականացում                        (I կատեգորիա)                  

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

10.

Շինարարության իրականացում                        (I-II կատեգորիա)        

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

11.

Շինարարության իրականացում                        (I-III կատեգորիա)              

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

12.

Շինարարության իրականացում                        (I-IV կատեգորիա)               

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

13.

Շինարարության իրականացում                        (I-V կատեգորիա)            

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

14.

Ինժեներական ծառայություն                      (I կատեգորիա)

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

15.

Ինժեներական ծառայություն                      (I-II կատեգորիա)

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

16.

Ինժեներական ծառայություն                     (I-III կատեգորիա)              

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

17.

Ինժեներական ծառայություն                  (I-IV կատեգորիա)                               

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

18.

Ինժեներական ծառայություն                    (I-V կատեգորիա)            

ԿՄ

 

 

 

 

Ո

Հ

 

»:

Հոդված 3.  Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1., 2., 3., 4., 5., 6. ենթակետերը:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:  

 

Հոդված 5. Անցումային դրույթներ

  1. Մինչ սույն օրենքի ուժի մեջ մտնելը քաղաքաշինության բնագավառում տրված լիցենզիաների գործողությունը դադարում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի:
  2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքաշինության բնագավառում պայմանագրային պարտավորություններ ստանձնած լիցենզավորված անձանց լիցենզիաների գործողությունը դադարում է համապատասխան պայմանագրերով ամրագրված պարտավորությունները և պարտականությունները ավարտելուց կամ դադարելուց մեկ օր հետո:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի «այսուհետ` Օրենք» 19-րդ հոդվածի 16-րդ մասը լրացնել հետևյալ կետերով.

 

«16.6.

Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության  (I-III կատեգորիա)  լիցենզիայի համար` տարեկան

բազային տուրքի

120-ապատիկի չափով

16.7.

 

Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության  (IV-V կատեգորիա) լիցենզիայի համար` տարեկան

բազային տուրքի

240-ապատիկի չափով

16.8.

Շինարարության իրականացման (I-II կատեգորիա) յուրաքանչյուր լիցենզիայի համար` տարեկան                              

բազային տուրքի

80-ապատիկի չափով

16.9.

Շինարարության իրականացման (I-III կատեգորիա) լիցենզիայի համար` տարեկան                                            

բազային տուրքի

160-ապատիկի չափով

16.10.

Շինարարության իրականացման (I-IV կատեգորիա) յուրաքանչյուր լիցենզիայի համար` տարեկան                                            

բազային տուրքի

240-ապատիկի չափով

16.11.

Շինարարության իրականացման (I-V կատեգորիա) յուրաքանչյուր լիցենզիայի համար` տարեկան                                            

բազային տուրքի

320-ապատիկի չափով

16.12.

Ինժեներական ծառայության (I-II կատեգորիա) յուրաքանչյուր լիցենզիայի համար` տարեկան                               

բազային տուրքի

60-ապատիկի չափով

16.13.

Ինժեներական ծառայության (I-III կատեգորիա) լիցենզիայի համար` տարեկան                                            

բազային տուրքի

120-ապատիկի չափով

16.14.

Ինժեներական ծառայության (I-IV կատեգորիա) յուրաքանչյուր լիցենզիայի համար` տարեկան

բազային տուրքի

180-ապատիկի չափով

16.15.

Ինժեներական ծառայության ( I-V կատեգորիա) յուրաքանչյուր լիցենզիայի համար` տարեկան

բազային տուրքի

240-ապատիկի չափով

16.16.

Քաղաքաշինության բնագավառի գործունեության տեսակի լիցենզիայի ներդիրի յուրաքանչյուր փոփոխության համար՝

բազային տուրքի

10-ապատիկի չափով

 

      Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 16-րդ մասի 16.1-րդ, 16.1.1-րդ, 16.2-րդ, 16.3-րդ, 16.4-րդ և 16.5-րդ կետերը:

      Հոդված 3. Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

     

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

««ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված   1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

       «Հոդված 3.      Քաղաքաշինական գործունեության օբյեկտները

1. Քաղաքաշինական գործունեության օբյեկտներ են`

1) Հայաստանի Հանրապետության տարածքը, վարչատարածքային միավորների տարածքները, դրանց առանձին խմբերը, հատվածները, հողակտորները,

2) արդյունաբերական, ագրոարդյունաբերական, հիդրոտեխնիկական, էներգետիկ, գիտատեխնիկական համալիրները և հանգույցները.

3) քաղաքաշինական, ճարտարապետական, լանդշաֆտային համալիրները, հանգստի և ժամանցի գոտիները, առողջավայրերը, ջրատարածքները, արգելոցները, հատուկ պահպանության գոտիները, դրանց համակարգերը և բաղկացուցիչ մասերը.

4) շենքերը, շինությունները, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները.

5) ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքները.

2. Քաղաքաշինական օբյեկտների սահմանները որոշվում և փոփոխվում են օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

3. Քաղաքաշինական գործունեության օբյեկտներն ըստ բարդության և շինարարական միջամտության տեսակի դասակարգվում են ռիսկայնության աստիճանի հինգ կատեգորիաների:

4. Ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգված քաղաքաշինական գործունեության օբյեկտների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ:

5. Ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգված պաշտպանական նշանակության օբյեկտների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ պաշտպանության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ»:

Հոդված    2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «ը» կետի «այլ բան նախատեսված չէ» բառերը փոխարինել «ամրագրված է նման պահանջ բառերով, իսկ «թ» կետը շարադրել  հետևյալ խմբագրությամբ.

«թ) ապահովել շինարարական աշխատանքների իրականացման նկատմամբ հսկողությունը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.»

 

Հոդված   3.  Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել նոր մասով հետևյալ բովանդակությամբ.

«Շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների հեղինակային իրավունքները սահմանվում են «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և իրավական այլ ակտերով:

2. Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողները պարտավոր են կատարել քաղաքաշինական փաստաթղթերի մշակման առաջադրանքների և քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջները:

3. Կառուցապատողի համաձայնությամբ և օրենքով սահմանված համապատասխան ինժեներական ծառայության լիցենզիայի առկայության դեպքում կարող են իրականացնել շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողություն:»:

 

Հոդված   5. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 21. Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորումը և լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները

1. Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն են՝

1) Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն.

2) Շինարարության իրականացում.

3) Ինժեներական ծառայություն:

3. Քաղաքաշինության բնագավառում ինժեներական ծառայությունն իր մեջ ներառում է ինժեներական հետազննում, շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն և շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողություն:»:

 

    Հոդված 6. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ «Քաղաքաշինության բնագավառում շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

  Հոդված 7. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինական գործունեության պետական տեսչական վերահսկողությունն իրականացնում է քաղաքաշինության բնագավառում տեսչական վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմինը:»:

 

Հոդված   8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո:

 

Հոդված 9. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո հինգ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է.

1) շինարարական աշխատանքների իրականացման նկատմամբ հսկողության կարգը,

2) շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և ըստ ռիսկայնության աստիճանի քաղաքաշինական օբյեկտների դասակարգման ցանկը:

3)պաշտպանական նշանակության քաղաքաշինական օբյեկտների դասակարգման ցանկը:

  • Обсуждалось

    17.02.2020 - 03.03.2020

  • Тип

    Закон

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9018

Принт