<<Վարժական հավաքներ հայտարարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
3 - За
-
1 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2020 թվականի N - Ն
ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շար-քային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2020 թվականի մարտի 20-ից մինչև հունիսի 20-ը:
- Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղա-քացիների`
1) ռազմական ունակությունների կատարելագործման,
2) մասնագիտական վերապատրաստման,
3) մասնագիտական պատրաստման,
4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպա-ների պատրաստման նպատակով:
- Վարժական հավաքներին ներգրավվել ընդհանուր թվով 374 քաղաքացու, որոնցից 233–ը` շարքային կազմի, 44-ը` ենթասպայական կազմի, 97-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
- Սահմանել, որ վարժական հավաքներին ներգրավվում են.
1) մոտոհրաձգային մասնագիտություններով` 57 պահեստազորային` 2020 թվականի մարտի 20 - 29-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2020 թվականի ապրիլի 6 - 12-ը ներառյալ,
2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով` 144 պահեստազորային` 2020 թվականի ապրիլի 7 - 13-ը ներառյալ, 45 պահեստազորային` 2020 թվականի ապրիլի 13 - 22-ը ներառյալ,
3) հետախուզական մասնագիտություններով` 32 պահեստազորային` 2020 թվականի մարտի 20 - 29-ը ներառյալ, 10 պահեստազորային` 2020 թվականի մայիսի 5 - 11-ը ներառյալ, 10 պահեստազորային` 2020 թվականի մայիսի 20 - 29-ը ներառյալ,
4) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով` 14 պահեստազորային` 2020 թվականի մարտի 20 - 26-ը ներառյալ,
5) ինժեներական մասնագիտություններով` 24 պահեստազորային` 2020 թվականի հունիսի 1 - 7-ը ներառյալ,
6) թիկունքային մասնագիտություններով` 22 պահեստազորային` 2020 թվականի ապրիլի 13 - 19-ը ներառյալ,
7) տեղագրական մասնագիտություններով` 7 պահեստազորային` 2020 թվականի մայիսի 11 - 20-ը ներառյալ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2020թ.
Երևան
-
Обсуждалось
14.02.2020 - 29.02.2020
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Министерство обороны
Просмотры 7741
Принт