Проект не принят
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ի N 115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ի N 115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Անհրաժեշտությունը
Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Օտարերկրացիների մասին ՀՀ օրենքում 24.10.2019թ. կատարված փոփոխություններով
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 25-ի N 115-Ն որոշման մեջ տեղ գտած ձևակերպումը այլևս չի համապատասխանում Օտարերկրացիների մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասին և անհրաժեշտություն է առաջանում վերջինիս պատշաճ կլիրարկումն ապահովելու համար համապատախսան փոփոխություններ կատարել որոշման մեջ։
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հայաստանի Հանրապետության տարածքում դատապարտված օտարերկրացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն որոշակի ժամկետով արգելումը
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախատեսել ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 25-ի N 115-Ն որոշման մեջ օրենքով սահմանված հնարավորություն՝ ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի հանդսացող օտարերկրացու մասին տեղեկությունների տվյալների բանկ մուտքագրումը Օտարերկրացիների մասին ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում հանցագործություն կատարելու համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձանց՝ եթե օրինական ուժի մեջ մտած արտաքսման մասին որոշումն ի կատար ածելուց հետո ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություն կատարելու դեպքում երեք տարի չի անցել, ծանր հանցագործություն կատարելու դեպքում՝ հինգ տարի, իսկ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու դեպքում՝ ութ տարի:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում տեղեկություններ մտցնելու և դրանից օգտվելու կարգը սահմանելու մասին» N 115-Ն որոշման համապատասխանեցումը 24.10.2019թ. ընդունված Օտարերկրացիների մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխությանը
7․Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ի N 115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Նախագծի ընդունման հետ կապված այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ի N 115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Նախագիծն ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Обсуждалось
13.02.2020 - 29.02.2020
-
Тип
Pешение
-
Область
Юстиция, Безопасность
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 6133
Принт