«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
6 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է մարզերի մահճակալների ֆոնդի կրճատման և Երևան քաղաքում համապատասխան հիվանդանոցներում մահճակալային հագեցվածության ապահովմամբ: Փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Երևան քաղաքի համապատասխան հիվանդանոցներում մահճակալային հագեցվածությունը դեպքերով ամբողջությամբ չի զբաղեցվում, ինչը կարող է նպաստել նաև մարզային դեպքերի սպասարկումը, իսկ մարզերում նման բաժանմունքների սպասարկման համար կատարվող ծախսերը չեն ապահովելու նպատակի արդյունավետությունը:
- 2. Առաջարկվող կագավորումների բնույթը
Ծախսարդյունավետության ապահովման տեսանկյունից անհրաժեշտ է Կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն և ուժը կորցրած ճանաչել N 2 հավելվածի պարզաբանում մասի վերջին պարբերության «մարզերի (Շիրակ, Լոռի, Սյունիք) 110 և ավելի մահճակալ ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատություններում, իսկ» բառերը և «(N 2 հավելվածի պարզաբանման վերջին նախադասությունն ուժի մեջ է մտնում 09.08.18 N 880-Ն որոշման պաշտոնական հրապարակումից երկու տարի հետո մարզերի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող 110 և ավելի մահճակալ ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատությունների համար, համաձայն 09.08.18 N 880-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի:)» դրույթները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Երևան քաղաքի համապատասխան հիվանդանոցներում մահճակալային ֆոնդի հագեցվածությունը, ինչն իր հերթին կնպաստի նաև մարզային դեպքերի սպասարկմանը, և մարզերում նման բաժանմունքների սպասարկման համար կատարվող ծախսերի խնայողությանը:
-
Обсуждалось
12.02.2020 - 27.02.2020
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 7680
Принт