В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
4 - За
-
0 - Против
Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2019թ. հունիսի 6-ի ՀՕ-78-Ն oրենքի ընդունմամբ:
Ներկայացվող նախագծով, վերը նշված օրենքին համապատասխան, հստակեցվել է, որ`
1) վարձու աշխատողը, որ միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ է` օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված դեպքերում մայրության նպաստը հաշվարկելու, նշանակելու և վճարելու համար հիմնական աշխատավայրի գործատուին ներկայացնում է նաև ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու տարվան նախորդող տարվա ընթացքում բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, իսկ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու կամ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» օրենքով սահմանված հարկային արտոնություններից օգտվելու ժամանակահատվածների վերաբերյալ տեղեկանքը` համաձայն նույն կարգով սահմանված ձևի,
2) օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված դեպքերում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը իրեն տրվող մայրության նպաստը նշանակելու և վճարելու համար իր պետական գրանցման վայրի տարածքային բաժին է ներկայացնում նաև ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու տարվան նախորդող տարվա ընթացքում բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, իսկ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու կամ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» օրենքով սահմանված հարկային արտոնություններից օգտվելու ժամանակահատվածի մասին տեղեկանքը` համաձայն նույն կարգով սահմանված ձևի,
3) եթե ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու տարվան նախորդող տարում իրականացրել է հարկման հատուկ համակարգերով հարկվող գործունեության մեկից ավելի տեսակներ, ապա մայրության նպաստը հաշվարկելիս` միջին ամսական եկամտի հաշվարկում ժամանակավոր անաշխատունակության դեպքի տարվան նախորդող տարվա` նշված գործունեություն(ներ) իրականացրած յուրաքանչյուր ամսվա համար ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը` անկախ տվյալ ամսում իրականացրած գործունեության տեսակների քանակից:
Կատարվող փոփոխությունների համատեքստում առաջարկվում է փոփոխություն կատարել ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա՝ օրենքով սահմանված եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի և եկամտային հարկի մասին տեղեկանքի ձևում (սահմանվում է նոր ձև):
-
Обсуждалось
05.02.2020 - 20.02.2020
-
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 7042
Принт