ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 2326-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 2326-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայումս գործող 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 2326-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) ընդունման մասով նախատեսված է ՀՀ պետական մարմիների ծառայողական ավտոմոբիլների հաշվառման, վերահաշվառման և հաշվառման համարանիշների հատկացման ընդհանուր իրավական հիմք:
Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի պահանջով՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 31-ի ՀO-40-Ն օրենքի կիրարկումն ապահովելու համար ՀՀ վարչապետի 2019 թվականի օգոստոսի 13-ի N 1116-Ա որոշման հավելվածի ցանկով նախատեսված միջոցառումների իրականացմամբ:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նշված խնդիրներին լուծում տալու համար մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 2326-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով՝ հստակա սահմանվում է այն օրենսդրական հիմքը, որով ՀՀ կառավարությունը լիազորված է սահմանելու ՀՀ պետական մարմիների ծառայողական ավտոմոբիլների հաշվառման, վերահաշվառման և հաշվառման համարանիշների հատկացման կարգը։
Միաժամանակ գործող որոշումը պարունակում է հնացած տերմիններ, որոնք նախագծով համապատասխանեցվում են գործող օրենսդրությանը (օրինակ՝ գրանցման վկայագիր - հաշվառման վկայագիր), բացի այդ, նշված են գործառույթներ, որոնք դուրս ՀՀ ոստիկանության լիազորությունների շրջանակից (տեխնիկական զննություն անցնելու վերաբերյալ փաստաթղթի տրամադրումը):
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումները:
Նախագիծը մշակվել է Ճանապարհային ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ գործող որոշման մեջ հստակություն կամրագրվի դրա ընդումնան իրավական հիմքի մասով և գործածվող տերմինները կհամապատասխանեցվեն ներկայումս գործող իրական ակտերով սահմանված հասկացություններին և կարգավորումներին:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-
Обсуждалось
24.01.2020 - 10.02.2020
-
Тип
Pешение
-
Область
Безопасность дорожного движения
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 6821
Принт