Добавить в избранное
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
3 - За
-
3 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Տիգրան Ստեփանյան 20.01.2020 23:25:23 | Հնարավոր տարընթերցումներն ու իրավունքի չարաշահումները նվազագույնի հասցնելու նպատակով առաջարկում եմ նախագծի 2․1․ կետի 2-րդ ենթակետի 3-րդ պարբերության մեջ <<ձեռնարկված գործողությունների արդյունքում ներխուժած անձին պատճառված վնասը փոխհատուցման ենթակա չէ>> նախադասության մեջ ավելացնել <<ողջամիտ>> արտահայությությունը, այսինքն՝ <<ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով ձեռնարկված ողջամիտ գործողությունների արդյունքում ներխուժած անձին պատճառված վնասը փոխհատուցման ենթակա չէ: | ||
2 | Տիգրան Ստեփանյան 20.01.2020 23:28:31 | Հարկ է նկատել նաև, որ դրական կողմերից զատ՝ տվյալ կարգավորումը որոշակի կերպով կարող է հանգեցնել ինքնիրավչության դեպքերի քանակի ավելացման | ||
3 | Գևորգ Մալխասյան 21.01.2020 12:28:41 | Նախ գտնում եմ, որ ՀՀ արդարադատության նախարարությանը պատիվ չի բերում օրենսդրական տեխնիկայի նման բազում ու կոպիտ խախտումներով նախագծի հրապարակումը: Մասնավորապես նախագծի վերնագրի համաձայն նախագծով պետք է կատարվեն փոփոխություններ ու լրացումներ, սակայն նախագծում կատարվում է միայն մեկ փոփոխություն: Բացի այդ նոր խմբագրությամբ տրված հոդվածում առկա են երկու հատ 1-ին մաս, 2-րդ մասը գտնվում է 2.1-ին մասից հետո: Բացակայում են հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը: Կարծում եմ նաև, որ նախագիծը չի բխում ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի պահանջներից, որի համաձայն Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձեւերը: Սույն նախագծով պետության և համայքի սեփականության համար սահմանվում է պաշտպանոթւյան ավել վատ իրավական կարգավորում, որը խթանելու է պետական ու համայքի հողամասերի զավթումը: |