Находится в правительстве РА
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
3 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
….. ……..-ի 2019 թվականի N ….Լ
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման 1-ին հավելվածի 242-րդ կետի 1-ին ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հավանություն տալ՝
1) «Արդյունաբերական քաղաքականության ռազմավարությանը»` համաձայն N 1 հավելվածի։
2) Ռազմավարության իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Նիկոլ Փաշինյան
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սույն փաստաթղթի մշակումը պայմանավորված է արդյունաբերության ոլորտի զարգացման ապահովմամբ և բխում է ՀՀ կառավարության ծրագրից և «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքից։
2011 թվականին ՀՀ կառավարության N 49 արձանագրային որոշմամբ ընդունվել է և հավնության է արժանացել՝ «Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը», որը ներկայումս արդիականացման կարիք ունի։
Ուստի նոր փաստաթղթի մշակումը կապված է ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունավետ իրագործման տեսանկյունից, ինչպես նաև բարեփոխումների հիմնական ուղղությունների և դրանցից ակնկալվող արդյունքների, ձեռքբերման առաջընթացի չափելի ցուցանիշների սահմանման անհրաժեշտությամբ:
2․ Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Արդյունաբերության զարգացումը Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման և կայուն զարգացման ապահովման կարևորագույն գործոններից է։
Արտահանման զարգացման ուղղությամբ, արդեն իսկ մի շարք միջոցառումներ իրականացվել են և կարևորվում է դրանց շարունակական իրականացումը, սակայն հաշվի առնելով նեկայիս ներքին և արտաքին նոր առաջ եկած իրողություններն ու մարտահրավերներն, անհրաժեշտություն է առաջացել, որ արդյունաբերության զարգացումը դիտարկել ոչ միայն արտահանման զարգացման տեսանկյունից, այլ միջոցառումներն ուղղել նաև մրցունակությունը բարձրացնող այլ գործոնների ուղղությամբ, որոնցից են հանդիսանում արտադրողականության բարձրացումը, լոգիստիկայի և ենթակառուցվածքների զարգացումը, կապիտալի հասանելիությունը և ֆինանսական ռիսկերի նվազումը, և նշված ուղղություններով նախատեսվում է ռազմավարական միջոցառումներ։
Արդյունաբերության զարգացման երկարաժամկետ նպատակն է տնտեսական աճի նոր շարժիչ ոլորտների ձևավորումն` ի հաշիվ ներկայումս արտահանող և արտահանման ներուժ ունեցող ոլորտների զարգացման:
3․ Կարգավորման նպատակը և բնույթը
Ռազմավարության նպատակն է նպաստել արդյունաբերության մրցունակության բարձրացմանը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից՝ Ասիական զարգացման բանկի (ADB) օժանդակությամբ՝ միջազգային փորձագետների աջակցությամբ, ինչպես նաև ներգրավվել են արդյունաբերական ոլորտը ներկայացնող մասնավոր հատվածը և ոլորտը ներկայացնող հասարակական կազմակերպությունները։
- Ակնկալվող արդյունքը
Ռազմավարությունը նպատակ է հետապնդում միջնաժամկետում նպաստել Հայաստանում արդյունաբերության զարգացմանը, արտադրողականության բարձրացմանը, մրցունակության աճին, ներքին և միջազգային թիրախային շուկաներում` մասնավոր նախաձեռնողականության, առավել արտադրողական տեխնոլոգիաների ներդրման ու նորարարական գաղափարների ընդունմանը։
Ռազմավարության հաջող իրականացումը կխթանի արդյունաբերության զարգացման ոլորտում համագործակցությունը օտարերկրյա միջազգային կազմակերպությունների հետ և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքները (աշխատանքները, ծառայությունները), մտավոր գործունեության արդյունքները օտարերկրյա պետությունների շուկաներ արտահանելու համագործակցությանը, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Արդյունաբերության հնգամյա ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում նախատեսվում է։
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Արդյունաբերության հնգամյա ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա:
-
Обсуждалось
17.01.2020 - 02.02.2020
-
Тип
Pешение
-
Область
Экономика, Экономическая
-
Министерство
Министерство экономики
Просмотры 8460
Принт