Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ
1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի լիարժեք կիրարկումն ապահովելն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2013 թվականի հուլիսի 11-ից ուժի մեջ է մտել «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքը, որի կիրարկման նպատակով անհրաժեշտ է հաստատել «Դիլիջանի միջազգային դպրոց ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2020 թվականին իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագրերը:
Խնդիրը կայանում է նրանում, որ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով «Դիլիջանի միջազգային դպրոց ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2020 թվականին իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագրեր ՀՀ կառավարության կողմից հաստատված չեն:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է հաստատել «Դիլիջանի միջազգային դպրոց ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2020 թվականին իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագրերը:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքով նախատեսված` «Դիլիջանի միջազգային դպրոց ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2020 թվականին իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագրերն են:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հաստատել «Դիլիջանի միջազգային դպրոց ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2020 թվականին իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագրերը: