Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1467-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
-
4 - За
-
2 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2019 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» N 1467-Ն որոշման՝
1) 1-ին կետի 3-րդ ենթակետի «և կոնյակների» բառերը փոխարինել «, կոնյակների, խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների և օղիների» բառերով,
2) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծագող (ծագած) հարաբերությունների վրա:
Հավելված |
«Հավելված N 3 |
Չ Ա Փ Ե Ր
ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ, ԿՈՆՅԱԿՆԵՐԻ, ԽԱՂՈՂԻ, ՄԵՂՐԻ, ՊՏՈՒՂՆԵՐԻ ՈՒ ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐԻ ԹՈՐՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՕՂԻՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն հավելվածով սահմանվում են հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող կոնյակի սպիրտների, կոնյակների, խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների և օղիների գծով առաջացող բնական կորուստների չափերը, որոնք հետևանք են դրանցում ընթացող ֆիզիկաքիմիական պրոցեսների և օդերևութաբանական գործոնների ազդեցության, տրանսպորտային միջոցների օգտագործման, ինչպես նաև պահպանման ժամանակ դրանց որակական ու քանակական պարամետրերի փոփոխության (պակասուրդի)։
- Սույն հավելվածի կիրառության իմաստով բնական կորուստներին չեն դասվում կոնյակի սպիրտների, կոնյակների, խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների և օղիների պահպանման, հասունացման, հարստացման և տեղափոխման ընթացքում ստանդարտների, տեխնիկական պայմանների, տեխնիկական շահագործման և պահպանման կանոնների, ինչպես նաև տեխնոլոգիական պահանջների խախտման հետևանքով առաջացած կորուստները։
- Կոնյակի սպիրտների, կոնյակների, խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների և օղիների գծով առաջացող բնական կորուստներն արձանագրվում են և ենթակա են դուրսգրման սահմանված կարգով իրականացված գույքագրումների արդյունքների փաստացի տարբերությունների չափով, բայց ոչ ավելի, քան թույլատրելի սահմանային չափերը։
- ԿՈՆՅԱԿԻՍՊԻՐՏՆԵՐԻ, ՍՊԻՐՏԱՎՈՐՎԱԾ ՋՐԵՐԻ, ԿՈՆՅԱԿՆԵՐԻ, ԽԱՂՈՂԻ, ՄԵՂՐԻ, ՊՏՈՒՂՆԵՐԻ ՈՒ ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐԻ ԹՈՐՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՕՂԻՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
- Կոնյակի սպիրտների, սպիրտավորված ջրերի, կոնյակների, խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների և օղիների բնական կորուստների չափերը պահպանման և հասունացման ընթացքում հաշվարկվում են դրանց մեջ պարունակվող ջրազուրկ սպիրտի միջին ամսական քանակից (ծավալից)։ Ամսվա նորմատիվ կորուստները որոշվում են տարեկան չափերը բաժանելով 12-ի։ Պահպանման և հասունացման պրոցեսում գտնվող կոնյակի սպիրտների, սպիրտավորված ջրերի, կոնյակների, խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների և օղիների միջին ամսական քանակը որոշվում է մեկ ամսվա օրական մնացորդների գումարը բաժանելով ամսվա օրերի քանակին։
- Կոնյակի սպիրտների և խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների առաջին և երկրորդ տարվա պահպանման և հասունացման ընթացքում ընդունված բնական կորուստների չափերը բոլոր տեսակի տարաներում նվազում են երրորդ տարվա հասունացման համար 5 տոկոսի, իսկ չորրորդ տարվա հասունացման համար 10 տոկոսի չափով։ Հետագա տարիների հասունացման բնական կորուստները պահպանվում են չորրորդ տարվա բնական կորուստների չափով:
Օրինակ՝ մինչև 70 դալ տարողությամբ կաղնե տակառում կոնյակի սպիրտի պահպանման և հասունացման ընթացքում բնական կորուստը կազմում է՝
1) երրորդ տարվա համար՝ 4,2- (4,2x 5)։ 100= 3,99 տոկոս.
2) չորրորդ տարվա համար՝ 3.99-(3.99x10)։ 100= 3,59 տոկոս:
III. ԿԱՂՆԵ ՏԱԿԱՌՆԵՐՈՒՄ ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ, ՍՊԻՐՏԱՎՈՐՎԱԾ ՋՐԵՐԻ, ԽԱՂՈՂԻ, ՄԵՂՐԻ, ՊՏՈՒՂՆԵՐԻ ՈՒ ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐԻ ԹՈՐՎԱԾՔՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐՎԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
- Կաղնե տակառներում կոնյակի սպիրտների, սպիրտավորված ջրերի, խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների առաջին և երկրորդ տարվա պահպանման և հասունացման ընթացքում առաջացող բնական կորուստների չափերն են (տոկոսներով՝ կոնյակի սպիրտներում, սպիրտավորված ջրերում, խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքներում պարունակվող ջրազուրկ սպիրտի ընդհանուր քանակի նկատմամբ)`
Տակառների |
Մինչև 70 դալ |
70-150 |
150 դալ և |
մինչև 120 դալ |
Կորուստների |
4,2 |
2,8 |
2,5 |
7,0 |
- ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՂՆԵ ՏԱԿԱՌՆԵՐՈՒՄ ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ, ՍՊԻՐՏԱՎՈՐՎԱԾ ՋՐԵՐԻ, ԽԱՂՈՂԻ, ՄԵՂՐԻ, ՊՏՈՒՂՆԵՐԻ ՈՒ ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐԻ ԹՈՐՎԱԾՔՆԵՐԻ ՆԵՐԾԾՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
- Պահպանման և հասունացման ընթացքում կաղնե տակառներում կոնյակի սպիրտների, սպիրտավորված ջրերի, խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների ներծծման ընթացքում առաջացող բնական կորուստների չափերն են (%-ներով՝ կոնյակի սպիրտներում, սպիրտավորված ջրերում, խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքներում պարունակվող ջրազուրկ սպիրտի ընդհանուր քանակի նկատմամբ)`
1) տակառներում, որոնք չեն օգտագործվել կոնյակի սպիրտի կամ կոնյակի կամ խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների կամ օղիների համար՝ |
1.2%, |
2) տակառներում, որոնք օգտագործվել են կոնյակի սպիրտի կամ կոնյակի կամ խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների կամ օղիների համար՝ |
0.5%: |
- Սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված չափերը միանգամյա են, կիրառվում են տակառներում կոնյակի սպիրտի, սպիրտավորված ջրերի, խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների լցման ժամանակ և ներծծման արդյունք են:
- Սույն հավելվածի իմաստով նոր, չօգտագործված տարողությունների թվին են պատկանում այն տակառները, որոնց տակառատախտակից կորզվել է սպիրտը, և որոնք 4 ամսվանից ավելի եղել են դատարկ։ Կոնյակի սպիրտի կամ կոնյակի կամ խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների կամ օղիների համար օգտագործված են համարվում այն տարողությունները, որոնք դատարկվել են կոնյակի սպիրտից կամ կոնյակից կամ խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքներից կամ օղիներից ոչ ավելի, քան 4 ամսվա ընթացքում։
- ՄԵՏԱՂՅԱ ՊԱՀԱՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ, ՍՊԻՐՏԱՎՈՐՎԱԾ ՋՐԵՐԻ, ԿՈԼԵՐԻ, ԽԱՂՈՂԻ, ՄԵՂՐԻ, ՊՏՈՒՂՆԵՐԻ ՈՒ ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐԻ ԹՈՐՎԱԾՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
- Մետաղյա պահամաններում կոնյակի սպիրտների, սպիրտավորված ջրերի, կոլերի, խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների առաջին և երկրորդ տարվա հասունացման ընթացքում առաջացող բնական կորուստների չափը (հաշված այն պահից, երբ կոնյակի սպիրտը, խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքները թորելուց հետո լցվել են տարաների մեջ, տոկոսներով կոնյակի սպիրտներում, սպիրտավորված ջրերում, կոլերում, խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքներում պարունակող ջրազուրկ սպիրտի նկատմամբ)՝ 0,65% է։
- Թթվածնով կոնյակի սպիրտի, խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների հարստացման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը կազմում են տարողությունների մեջ գտնվող ջրազուրկ սպիրտի քանակի 0,1 տոկոսից ոչ ավելի։
- Արծնապատ մետաղյա պահամաններում կոնյակի սպիրտների, խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների կաղնե տակառատախտակներում ներծծման բնական կորուստների չափերը կազմում են՝
1) առաջին լցման ընթացքում կոնյակի սպիրտների, խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների բնական կորուստների չափերը հաշվարկվում են հետևյալ բանաձևով՝
Ն = Քx0.55%, որտեղ`
Ն-ն սպիրտի կամ թորվածքի կորուստն է (ջրազուրկ սպիրտ, լիտր),
Ք-ն բացարձակ չոր տակառատախտակների քաշն է (կգ),
0.55 - 1 կգ բացարձակ չոր տակառատախտակներում ներծծվող սպիրտի կամ թորվածքի քանակն է (ջ. ս. լ).
2) երկրորդ և դրան հաջորդող լցման ընթացքում կոնյակի սպիրտների, խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների բնական կորուստների չափերը կազմում են տարողություններում առկա ջրազուրկ սպիրտի քանակի 0,4 տոկոսը:
- Սույն հավելվածի իմաստով տակառատախտակների բացարձակ չոր քաշը որոշվում է 1050C ջերմաստիճանի պայմաններում` տակառատախտակների 3-ից ոչ պակաս նմուշի մոտ 100 գրամ զանգվածը հաստատուն քաշի հասցնելով։
- ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ, ՄԵՂՐԻ, ՊՏՈՒՂՆԵՐԻ ՈՒ ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐԻ ՕՂԻՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
- Կոնյակների և խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների օղիների պահպանման և հասունացման ընթացքում առաջացող բնական կորուստների չափերն են (տոկոսներով՝ մեկ տարվա համար, հաշվարկված կոնյակում կամ խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների օղիներում պարունակվող ջրազուրկ սպիրտի նկատմամբ)`
Տարաների տեսակները և տարողությունները |
Կաղնե տակառներում՝ |
Կաղնե տակառներում՝ |
Արծնապատ մետաղյա |
Կորուստների չափերը |
2,5 |
2,0 |
0,5 |
- Կոնյակների և խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների օղիների ներծծումը փայտանյութում ետկուպաժային պահպանման և հասունացման ընթացքում կազմում են (%-ներով՝ կոնյակում կամ խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների օղիներում պարունակվող ջրազուրկ սպիրտի նկատմամբ)`
1) տակառներում (бочка)՝ նախկինում կոնյակով կամ խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների օղիներով լցված՝ |
0,2%. |
2) տակառներում (бут)՝ նախկինում կոնյակով կամ խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների օղիների լցված՝ |
0,15%: |
VII. ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ, ԿՈՆՅԱԿՆԵՐԻ, ԽԱՂՈՂԻ, ՄԵՂՐԻ, ՊՏՈՒՂՆԵՐԻ ՈՒ ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐԻ ԹՈՐՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՕՂԻՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
- Կոնյակի սպիրտների, կոնյակների, խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների և օղիների տեղափոխման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերն են`
|
Տրանսպորտային միջոցը և |
Բնական կորուստների առավելագույն չափերը տեղափոխման ընթացքում արտադրանքի ընդհանուր ծավալի նկատմամբ՝ տոկոսներով |
|
յուրաքանչյուր |
անկախ ճանապարհին |
||
1. |
Երկաթուղային և ջրային տրանսպորտով կաղնե տակառներում (ներառյալ բեռնումը և բեռնաթափումը) |
0,03 |
|
2. |
Երկաթուղային և ջրային տրանսպորտով մետաղյա տարաներում (ներառյալ բեռնումը և բեռնաթափումը) |
0,007 |
|
3. |
Երկաթուղային ցիստեռններում |
0,0055 |
|
4. |
Ավտոմոբիլային տրանսպորտով կաղնե տակառներում (ներառյալ բեռնումը և բեռնաթափումը) |
|
0,10 |
5. |
Ավտոմոբիլային տրանսպորտով մետաղյա տարաներում (ներառյալ բեռնումը և բեռնաթափումը) |
0,008 |
|
6. |
Ավտոմոբիլային ցիստեռններում |
|
0,044 |
Արտադրանքը ճանապարհին ավելի, քան 8 օր մնալու դեպքում սույն կետի աղյուսակի 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցի և տարայի դեպքում բնական կորուստների առավելագույն չափերը հաշվվում են ոչ ավելի, քան 0,24 տոկոս։
Արտադրանքը ճանապարհին ավելի, քան 10 օր մնալու դեպքում սույն կետի աղյուսակի 5-րդ կետում նշված տրանսպորտային միջոցի և տարայի դեպքում բնական կորուստների առավելագույն չափերը հաշվվում են ոչ ավելի, քան 0,08 տոկոս։»։
-
Обсуждалось
15.01.2020 - 30.01.2020
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 5959
Принт