«Պետական արարողակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
2 - За
-
0 - Против
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«Պետական արարողակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի
- Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական արարողակարգի մասին» օրենքում առկա «բարձրաստիճան պաշտոնատար անձինք» սահմանումը «Հանրային ծառայության մասին» օրենքի պահանջներին համապատասխանացնելու անհրաժեշտությամբ:
Նախարարական պետաիրավական կոմիտեի ս.թ. սեպտեմբերի 6-ի նիստում քննարկվել և հանձնարարվել է մշակել «Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ՝ «բարձրաստիճան պաշտոնատար անձ» հասկացությունը համապատասխանեցնելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքին:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվում է գործող օրենքում առկա «բարձրաստիճան պաշտոնատար անձինք» սահմանումը խմբագրել՝ հանելով «բարձրաստիճան» բառը, քանի որ «Հանրային ծառայության մասին» օրենքում առկա չէ նման սահմանում:
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից
-
Обсуждалось
13.01.2020 - 28.01.2020
-
Тип
Закон
-
Область
Управленческие правоотношениями
-
Министерство
Министерство иностранных дел
Просмотры 7862
Принт