«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 24-ի «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և գործունեության կարգը, խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի ապրիլի 18-ի N 300-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 808-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ փոփոխության կատարումը բխում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորումից:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստեղծվել է 2019 թվականի նոյեմբերի 26-ին «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) հիման վրա: Օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած է ճանաչվում «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 8-րդ գլուխը: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանդիսանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդը: Որոշման 1-ին հավելվածը սահմանում է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) կազմը, որտեղ, ի թիվս այլ մարմինների, ընդգրկված է նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը (համաձայնությամբ): Բայց, քանի որ 2019 թվականի նոյեմբերի 26-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների նշանակմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը դադարեցրել է իր գործունեությունը, Որոշման մեջ անհրաժեշտություն է առաջացել «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)» բառերով:
Առաջարկվող կարգավորման բնույթը.
Վերոգրյալը հաշվի առնելով՝ Որոշման 1-ին հավելվածում նախատեսվում է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում ապահովել Կոռուպցիայի կանխարգելիչ մարմնի նախագահի մասնակցությունը:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը.
Սույն փոփոխությունը հնարավորություն կտա Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում ապահովել հակակոռուպցիոն լիազորություններով օժտված մարմինների համապարփակ մասնակցությունը:
-
Обсуждалось
09.01.2020 - 24.01.2020
-
Тип
Pешение
-
Область
Борьба с коррупцией
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 7074
Принт