В стадии разработки
«ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՈՒՆՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՈՒՆՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկիրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն: Բժշկասոցիալական փորձաքննության նպատակով դիմելիությունը կազմում է տարեկան շուրջ 47,000 անձ, որից առաջին անգամ փորձաքննվողները՝ 15,000, վերափորձաքննվողները՝ 32,000 անձ: 32,000-ի 25%-ը (8000 անձ) անժամկետ հաշմանդամություն ունեցողներն են: Այսինք հաջորդ տարվա վերափորձաքննվողների թիվը կազմում է շուրջ 24,000 անձ: Փորձաքննության արդյունքում սահմանվում է հաշմանդամության 1-ին, 2-րդ, 3-րդ խումբ և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ, որոնք վերափորձաքննության արդյունքում կարող են փոփոխվել: Համաձայն ՀՀ կառավարության 2003 թ. հունիսի 13-ի N 780-Ն որոշման N 1 հավելվածի 30-րդ կետի, 1-ին խմբի հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամությունը` մեկ տարի ժամկետով, իսկ «Հաշմանդամ երեխա» կարգավիճակը` երկու տարի ժամկետով կամ մինչև 18 տարին լրանալը:
Հաշմանդամության խմբերի փոփոխությունը ֆինանսական տեսանկյունից բյուջեի վրա ազդեցություն չի ունենում, քանի որ նվազագույն կենսաթոշակը նույնն է բոլոր խմբերի համար (25,500 ՀՀ դրամ):
Կրկնակի փորձաքննության (վերափորձաքննության) արդյունքում տարեկան փորձաքննվածների 2.6%-ը (624 անձ) հաշմանդամություն ունեցող անձ չեն ճանաչվում: Սակայն առաջնակի փորձաքննությամբ տարեկան հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ է սահմանվում դիմողների 85%-ին, շուրջ 12,000 անձի։
Չնայած ներկայումս վարվող քաղաքականության միտումներին, երբ բոլոր գործողություններն ուղղված են կոռուպցիոն դրսևորումները բացառելուն, այնուամենայնիվ, այդ արատավոր երևույթը շարունակում է դեռևս արմատացած մնալ շատ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովներում: Այս են վկայում վերջին 1 ամսվա ազգային անվտանգության ծառայության բացահայտումները: Բժշկասոցիալական փորձաքննական (ԲՍՓ) հանձնաժողովներն աշխատում են գերծանրաբեռնված գրաֆիկով, մի շարք հանձնաժողովների կազմը համալրված չլինելու պատճառով: Հետևաբար, կրկնակի փորձաքննությունները պարզեցված կարգով իրականացնելու պարագայում, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով կձևավորվի 5-7 ԲՍՓ հանձնաժողով, որոնք կիրականացնեն առաջին անգամ բժշկասոցիալական փորձաքննության համար դիմած անձանց փորձաքննությունը: Հաշվի առնելով նաև հեռակա փորձաքննությունների, պատճառական կապերի, 18 տարին լրանալու, վերականգնողական անհատական ծրագրերի, առողջական վիճակի վատթարացումների վերաբերյալ որոշումներ կայացնելու հրատապությունը, դրանք ընդգրկվել են բացառությունների շարքում: Այս նպատակով փորձաքննությունների թիվը 1 օրվա կտրվածքով մեծ չէ՝ ընդամենը 4-5 անձ:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
- Նախագծով առաջարկվում է ժամանակավոր՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, անձի դիմումի հիման վրա կրկնակի անգամ բժշկասոցիալական փորձաքննություններ (վերափորձաքննություններ) իրականացնել հատուկ ընթացակարգով՝ պարզեցված եղանակով, առանց անձի զննության, բացառությամբ հեռակա փորձաքննությունների, հաշմանդամության պատճառական կապը փոխելու, մահվան պատճառական կապը, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը որոշելու, վերականգնողական անհատական ծրագիր մշակելու (լրացնելու) և փոփոխություններ կատարելու, առողջական վիճակը վատթարանալու, «հաշմանդամ երեխա» կարգավիճակից հետո 18 տարին լրանալու, 17 տարեկանից հետո հաշմանդամությունը «մինչև 18 տարին լրանալը» ժամկետով և օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալուց հետո անժամկետ սահմանելու դեպքերում իրականացվող բժշկասոցիալական վերափորձաքննությունների:
Փորձաքննությունները (հաշմանդամության գնահատումը) կիրականացվեն նոր սկզբունքով՝ պատահական ընտրությամբ ձևավորված հանձնաժողովների միջոցով: Նշենք, որ ներկայումս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն աշխատանքներ է տանում մասնագետների ռեեստրի ձևավորման ուղղությամբ:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է անձանց վերափորձաքննություններն իրականացնել հատուկ ընթացակարգով (պարզեցված), զուգահեռաբար աշխատանքներ տանելով մասնագետների ընտրության (հանձնաժողովների ձևավորման) նոր համակարգ ձևավորելու ուղղությամբ, որը կապահովի կոռուպցիոն ռիսկերի նվազումն ու բացառումը:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՈՒՆՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՈՒՆՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Կրկնակի փորձաքննության (վերափորձաքննության) արդյունքում տարեկան փորձաքննվածների 2.6%-ը (624 անձ) հաշմանդամություն ունեցող անձ չեն ճանաչվում: Հաշվի առնելով 2020 թվականի համար կանխատեսվող կենսաթոշակի միջին ամսական չափի աճը, հաշմանդամության միջին կենսաթոշակի չափը կկազմի 44000 ՀՀ դրամ, 624 անձի հաշմանդամության կենսաթոշակը տարեկան կկազմի 27456000 ՀՀ դրամ:
Միաժամանակ, բժշկասոցիալական փորձաքննության բաժինները աշխատելու են կրճատված կազմով՝ 24-ի փոխարեն 9-ը բաժին (ներառյալ վերափորձաքննության, բժշկասոցիալական փորձաքննության հարցերով դիմում-բողոքների ուսումնասիրության, բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձանց տվյալների մշակման և վերլուծության բաժինները), որը ենթադրում է շուրջ 140,484,782 ՀՀ դրամ խնայողություն:
Նախագծի ընդունումը նպատակ ունի բարձրացնել բժկասոցիալական փորձաքննության գրասենյակի գործունեության արդյունավետությունը: Ակնկալվում է, որ կբարձրանա նաև հանձնաժողովներ առաջնակի դիմած անձանց բժշկասոցիալական փորձաքննությունների օբյեկտիվությունը, ինչը կարող է հանգեցնել առաջնակի հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվողների թվի փոփոխության (նվազման)։
-
Обсуждалось
09.01.2020 - 24.01.2020
-
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 6525
Принт