Добавить в избранное

В стадии разработки

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Միջոցառման անրաժեշտությունը բխում է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ օրենքի (14.02.2019թ. NԱԺՈ-002-Ն) «1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ՈՒՂԵՆԻՇՆԵՐԸ» գլխի Կառավարության խնդիրների 13-րդ պարբերության և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի «ա» պարբերության, ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N650-Լ որոշման 359.1 կետի դրույթներից, նպատակը՝ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարության ամրագրումն է:

 

  • Обсуждалось

    24.12.2019 - 08.01.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7768

Принт

Предложения

Աշոտ Սաժումյան

03.01.2020

Ընդհանուր առմամբ գովելի է:ԲԱՅՑ.... 1.Ըստ ձևակերպման-Ռազմավարական Ծրագիրը պետք է շարադրել Շատ սեղմ ու հասկանալի բոլորի համար - 2-3 էջ.... մանրամասները ենթածրագրով... 2.Ըստ Բովանդակության-Ծրագրի ամբողջ ծանրաբեռնվածությունը ՊետՇին կոմիտեյի հայեցողության վրա է ընկած....կգա այլ կաոավարություն, կփոխի հայացակետը ու ինչ՞....Անհրաժեշտ է ,որ Հայացակետը մշակելիս, մասնագիտական հանրությունը ընդգրկվի ու պատասխանատվություն կրի ... հանձինս ճարտպալատի...պետշինի համար հենակետ հանդիսանա պետտեսակետեր կտրուկ փոփոխելու դեպքում... 3.Ռազմավարական ծրագրում Ընդանրապես բացակայում է Հանրապետության իրական,փաստացի ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ(մոտավորը -կա).....դա է հիմք հանդիսանալու տարաբնակեցման, ընդհանուր ու բջջային գոտևորման համար(ՊետԲյուջե) .... 4. Ոազմավարության իրականացման տեսակետից անհրաժեշտ ՇԵՇՏ Չի դրված տարբերակների անհրաժեշտությանը...համեմատության հնարավորությանը...լինի դա ստրատեգյական գոտևորում,թե ծավալային և թե ֆունկցիոնալ... 5. Պետշինը ու շրջանային կառույցները պիտի ազատվեն ծանրաբեռնվածությունից, ոչ թե գերբեռնվեն .... ՍԿԶԲՈՒՆՔ....Կառավարությունները կգան ու կերթան, Հայրենիքը պիտի ապրի իր բնական հունով...

Sashur Kalashyan

28.12.2019

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ 5-րդ կետի բովանդակությունն անընկալելի է և անիմաստ: Այն պարզապես պետք է հանել: 55. կետի 4-րդ ենթակետում “նախատեսված” բառից հետո հավելել` “անհիմն սեղմ” բառակապակցությամբ, այնուհետև ինչպես որ կա: Այնուհետև հավելել նաև 6-րդ ենթակետով, հետևյալ բովանդակությամբ` 6/-քաղաքաստեղծ կարևորություն ունեցող օբյեկտների նախագծման համար ճարտարապետական բաց մրցույթների անցկացման մշակույթի բացակայությունը: 68.կետում տեքստի վերջին “բարեփոխում” բառը փոխարինել “սկզբունքային վերանայում” բառակապակցությամբ: 71.կետի 2-րդ տողից և 76. կետի 2-րդ ենթակետի 2-րդ տողից հանել “անհատ ձեռնարկատերեր”բառակապակցությունները որովհետև ըստ գործող օրենքի փորձագիտական եզրակացություն կարող է տալ միմիայն իրավաբանական անձը: Ծրագրի 80-րդ կետը անընդունելի է, որովհետև շինարարության որակի տեխնիկական վերահսկողությունը ամենօրյա և մանրակրկիտ աշխատանք է, իսկ հեղինակային հսկողությունը կրում է պարբերական բնույթ և վերաբերվում է սկզբունքային հարցերի վերաբերյալ հեղինակային վճիռ կայացնելու , այդ թվում տեխնիկական հսկիչի զգոնությունը առաջնային հարցերի վրա բեվեռելու նպատակ; Տեխնիկական հսկիչը`հաստիքային ծառայող է, մինչդեռ հեղինակը` շինարարության սկզբունքային շեղումների դրվագային վերահսկողն ու հնարավոր վրիպումների արձանագրողն ու կասեցնողն է: Ծրագրի 82-85 կետերը իրատեսական չեն` գիտական կադրերի և լաբորատոր սարքավորումների իսպառ բացակայության պատճառով: Որպես գիտահետազոտական ու փորձարարական կենտրոն ամենայն հավանակությամբ պետք է դիտարկել Երևանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանը: Այն արդեն իսկ կայացած պետական կառույց է, հագեցված է գիտատեխնիկական և փորձառու, և երիտասարդ խոստումնալից ներուժով: Այն նաև հագեցած է լաբորատոր բավարար սարքավորումներով, որոնք բնականաբար կունենան նաև պարբերաբար թարմացման անհրաժեշտություն: 9-րդ գլխւմ Տարածքներում պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրների շարքում առանձնապես պետք է կարևորել պատմաճարտարապետական հուշարձանների սեփականատերերի հետ անշարժ գույքի նկատմամբ օրենքով սահմանված պահպանողական պայմանագրի կնքումը: Այդ նպատակով ու նաև սեփականատիրոջ մոտ շահագրգռվածություն առաջացնելու համար հավանաբար պետք է սեփականատիրոջը ներկայացնել որևե արտոնյալ առաջարկություն, դիցուկ ազատել գույքահարկից, կամ պետական հովանու տակ վերցնել հուշարձանի առավել արժեքավոր դրվագների վերականգնման ու ամրակայման խնդիրները, ինչի համար պետք կլինի ընդունել համապատասխան օրենսդրական ակտ: Հակառակ դեպքում հուշարձանի պահպանման հարցը շարունակելու է մնալ որպես սին հորդորում: Հետգրական հավելում: Ներկայացված Ծրագրի ծավալուն բովանդակությունից ու նաև դրա մշակման ընթացակարգից անհասկանալիորեն մոռացության է մատնված “Հայաստանի ճարտարապետների պալատ” մասնագիտական կազմակերպության ներուժի ու կարողությունների ներգրավման խնդիրը: Ակնհայտ է որ մերօրյա քաղաքաշինական ընթացակարգերը արմատական վերանայման կարիգ ունեն: Ակնհայտ է նաև, որ նախկինում հետադիմական այս ընթացքը ձևավորվել էր ոչ այնքան ճարտարապետի, որքան պատվիրատուի ու կոռումպացված պետական համակարգի հրամայականների արդյունքում: Անտարակույս ճարտարապետներն այդ գործառույթներում կամա թե ակամա ունեցել են նաև իրենց բաժին մեղսակցությունը: Սակայն դրա միակ պատճառը հանդիսացել է իրենց օրենսդրական անպաշտպանվածության հանգամանքը: Այսօր, երբ պետական պատշաճ աջակցության շնորհիվ Ճարտարապետները ձեռք են բերել մասնագիտական ինքնակառավարման արտոնություն, այլևս անխոհեմ է քաղաքաշինական ոլորտում օրենսդրական որևէ որոշման կայացումը, առանց ճարտարապետական մասնագիտական հանրույթի մասնակցության ու նրա հետ պատշաճ քննարկումների կազմակերպման: Ներկա դրությամբ Հայաստանի ճարտարապետների պալատը, որում համախմբվել ու արտոնագրվել է Հայաստանի Հանրապետության Ճարտարապետների և ճարտարագետ-կոնստրուկտորների որակյալ ողջ ներուժը, պատրաստակամ է ու պարտավոր նույն որակյալ մասնակցությունը ցուցաբերել մեր երկրում քաղաքաշինության զարգացման բոլոր ուղղություններում: Ուստի համոզված ենք, որ սույն Ծրագրի վերախմբագրված տեքստում Հայաստանի Ճարտարապետների պալատը, իր պետական լիազոր մարմինը հանդիսացող ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հետ միասին և որպես պետության կողմից լիազորություններով արտոնված մասնագիտական կառույց, պետք է ներկայացված ու ներգրավված լինի այս հույժ կարևոր Ծրագրի մշակման ու իրագործման բոլոր փուլերում: Ընդհանուր առմամբ ներկայացված Ծրագիրը ողջունելի է, հրատապ: Այն կյանքի կոչելու համար ակնկալում եմ բոլոր շահառուների կողմից իրենց կարող ներուժի մոբիլիզացում ու հայրենանվեր համագործակցության ապահովում: Ս. ՔԱԼԱՇՅԱՆ

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

28.12.2019

Նախագծի Հավելված N1-ի 1-ին կետում նշվում է, որ <<Կառավարության կողմից առաջադրվել են նոր թիրախներ, նպատակներ և մարտահրավերներ, ինչի արդյունքում քաղաքաշինության բնագավառը և դրա գործունեության դաշտը կարիք ունեն արդիականացման>>, սակայն նախագծում ներկայացվել են գրեթե ամբողջությամբ ՀՀ կառավարության 08.04.2010թ N384-ն որոշման համապատասխան հավելվածի դրույթները՝ շատ դեպքերում կիրառելով<<copy>> և <<paste>> գործիքները: Նախագծով չի ներկայացվում, թե ինչու է կրկնoրինակվում նախորդից, և ինչ է կատարվել այդ ուղղություններով 2010 թ.-ից սկսած կամ վերջին մեկ տարվա կամ վերջին երեք ամսվա ընթացքում: Չի ներկայացվում նաև, եթե կան բացթողումներ, ապա որոնք են դրանք և որոնք են դրանց պատճառները: Հիմնական խնդիրներից մեկը կայանում է նրանում, որ նշված որոշմամբ նախատեսված էր իրականացնել հստակ միջոցառումներ տվյալ ժամանակահատվածի համար, իսկ այս դեպքում անտրամաբանորեն նախատեսվում է նաև առաջարկվող ժամանակահատվածում մշակել ծրագրեր և հայեցակարգեր, որոնցով նախատեսվող միջոցառումների իրականացման ժամանակահատվածի մասին ակնարկ անգամ չկա: Հաշվի առնելով, որ նախագծում առկա խնդիրները կրկնվող են և ընդհանուր պատկերը նույնն է, կանդրադառնանք մի քանիսին, որով կներկայացնենք ամբողջական պատկերը սկսաց նրանից, որ միջոցառումների ցանկում կետեր կան, որոնք կրկնվում են ամբողջությամբ. օր՝ Հավելված N2-ի 6-րդ և 12-րդ կետերը կրկնվում են միայն մի տարբերությամբ, 6-րդում վերջնաժամկետ նշվում է 2022թ, իսկ 12-րդում՝ 2023թ, վերջացրած նրանով, որ ներկայացվում է գործառույթ, որը այլ պետական մարմնի տիրույթում է. օր՝ Հավելված N1-ի 101-րդ կետով նախատեսվում է մշակել զբոսաշրջային ռազմավարական միասնական փաստաթուղթ: Ռազմավարության, կամ անգամ ծրագրային դրույթներ ներկայացնելու տրամաբանությունից շեղվելով, ներկայացվում են առանձնացված որոշակի խնդիրներ և դրանց լուծման ինչ-որ տարբերակներ, այն դեպքում, երբ այդ խնդիրները մյուսներից առանձնացնելու, դրանց լուծումների տարբերակները ընտրելու համար շատ ավելի այլ գործընթացներ են նախատեսվում: ՕՐԻՆԱԿ. 1. Բոլորովին վերջերս՝01.11.2019թ կոմիտեի կողմից հանրային քննարկման էր ներկայացվել <<<<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների և լրացումների կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր փոփոխություն մտցնել քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության հետ կապված հարաբերություններում, ինչն էլ, անգամ ՀՀ կառավարության կողմից հավանության չարժանացած լինելու պարագայում, ներառվել է նախագծի Հավելված N1-ի 70-76 կետերում, այսինքն, օրենքի նախագծով առաջարկվող դրույթները, որոնք բացարձակապես հիմնավորված չեն(մանրամասն ներկայացրել ենք e-draft.am կայքում), մեկ այլ ճանապարհով փորձ է արվում ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը: 1. ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը կոմիտեի կողմից հանրային քննարկման էր ներկայացվել 25.09.2019թ, որով առաջարկվում է քաղաքաշինության բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների փոփոխություններ իրականացնել, ինչն էլ, անգամ ՀՀ կառավարության կողմից հավանության չարժանացած լինելու պարագայում, ներառվել է նախագծի Հավելված N1-ի 77-81 կետերում և Հավելված N2-ի 18-19 կետերում, այսինքն, նորից օրենքի նախագծով առաջարկվող դրույթները, որոնք բացարձակ հիմնավորված չեն(մանրամասն ներկայացրել ենք e-draft.am կայքում), մեկ այլ ճանապարհով փորձ է արվում ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը: Կարող ենք ենթադրել, որ նախագծի հեղինակները ցանկանում են ամեն գնով հասնել այդ անընդունելի մոտեցումների հաստատմանը: 2. Հավելված N2-ի 4-րդ կետում առանց որևիցե մեկնաբանության և հիմնավորման առաջարկվում է ՀՀ տարածքի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներից առանձնացնել, ինչպես նաև սահմանամերձ գոտու տարածքների նկատմամբ առաջնահերթություն տալ <<Սևան>> ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզու հատվածին, որի համար ՀՀ պետական բյուջեի հաշվին պետք է գոտևորման նախագիծ և քաղաքաշինական կանոնադրություն մշակվի: 3. Հավելված N1-ի 65-69-րդ կետերի համաձայն՝ պետք է մշակվի շինարարական աշխատանքների գնագոյացման արդիականացման հայեցակարգ, իսկ Հավելված N2-ի 24-րդ կետի համաձայն 2020թ պետք է մշակվի նույն խնդրի՝ շինարարական աշխատանքների գնագոյացման արդիականացման կարգը, այսինքն, մի հավելվածում նշվում է <<հայեցակարգ>>, մյուսում՝ արդեն վերջնական կարգ, բայց առավել անընդունելին այն է, որ կրկին, առանց այս խորքային խնդիրի հիմնավորման, ներկայացվում է մի եղանակ, որի իրացումը ներկայումս անիրատեսական է. այն է՝ շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման բազիսաինդեքսային մեթոդաբանությունից անցում՝ ռեսուրսային մեթոդաբանությանը: 4. Շատ վտանգավոր առաջարկություն է ներկայացված Հավելված N1-ի 60-րդ կետում, որի համաձայն առաջարկում են կատարել համապատասխան փոփոխություններ ՀՀ ՄԺԾԾ և ՀՀ պետական բյուջեների ձևավորման մեթոդաբանությունում՝ սահմանելով շինարարական ծախսային ծրագրերի ամբողջական խոշորացված գնահատման և ներդրման լրացուցիչ պահանջներ, այն դեպքում, երբ ՀՀ տարածքում կառուցվող շենքերի, կառուցվածքների և շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների ժողովածուն հաստատվել է 03.04.2009թ, որից հետո այն չի թարմացվել, իսկ 64-րդ կետով առաջարկվում է շինարարական ծրագրերի իրականացման իրավասությունը վերապահել միայն այն պատվիրատուներին, որոնք ունեն համապատասխան մասնագիտական ներուժ տվյալ շինարարական ծրագրի իրականացման ընթացքը պատշաճ վերահսկելու, դրա արդյունքն ընդունելու համար: Անթույլատրելի է, որ պատվիրատուն պարտավոր է ունենա շինարարության ընթացքը վերահսկելու մասնագիտական կարողություններ, առավել ևս, որ նման դեպքում կունենանք լրացուցիչ ծախսեր: 5. Լրացուցիչ ֆինանսական բեռ է նախատեսում համայնքների բյուջեների վրա Հավելված N1-ի 107-րդ կետով ներկայացված առաջարկությունների համաձայն, իսկ 105-րդ կետով ներկայացված առաջարկությունը արդեն կանոնակարգված է ՀՀ կառավարության 04.06.2015թ N680-Ն որոշմամբ: Հաշվի առնելով վերևում ներկայացվածը և այն, որ սույն նախագիծը ներկայացվել է հանրային քննարկմանը, խախտելով օրենսդրության պահանջի տրամաբանությունը՝ դրա համար նախատեսվող ժամանակահատվածի առումով, այսինքն, կարծիք ներկայացնելու համար փաստացի տրվել է հինգ աշխատանքային օր, հետևաբար ներկայացնում ենք փաստարկներ այս ծավալով, որը կարծում ենք բավարար է նախագծի վերաբերյալ ամբողջական կարծիք կազմելու համար :

Узнать больше