Добавить в избранное

В стадии разработки

«ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացում կատարելու մաuին»

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

  Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը Բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումների իրականացումը հանդիսանում է ՀՀ կառավարության քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը:  Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման և բժշկական օգնության իրավունքների երաշխավորումը դիտարկվում է որպես առաջնային և հրատապ լուծում պահանջող հարց:

Կարևորելով նշված ոլորտում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը և հիմքում ունենալով այն, որ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման խնդրի լուծումը մեծապես կախված է քրեակատարողական առողջապահական համակարգի ինստիտուցիոնալ արդյունավետության ապահովման հետ՝ ՀՀ կառավարությունն արդեն իսկ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից անկախ ստեղծված «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին (այսուհետ՝ ՊՈԱԿ) հատկացրել է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ. ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 1-ի N 204-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) ստեղծվել է ՊՈԱԿ-ը, որի գործունեության առարկան ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանումը և վերականգնումն է, իսկ գործունեության նպատակը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումն է:

  Հատկանշական է, որ որպես զինծառայողներին հավասարեցված անձինք՝ ՀՀ քրեակատարողական ծառայության և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող անձնակազմը և նրանց ընտանիքի անդամները նույնպես օգտվում էին ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշմամբ սահմանված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթից, իսկ Որոշմամբ նախատեսվել է, որ ՊՈԱԿ-ը գործելու է ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության ներքո: Սա նշանակում է, որ ՊՈԱԿ-ի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձինք այլևս չեն հանդիսանում քրեակատարողական ծառայողներ, և ՊՈԱԿ տեղափոխման արդյունքում հնարավորություն չեն ունենում օգտվելու զինծառայողներին տրվող սոցիալական երաշխիքներից:

 

     Առաջարկվող կարգավորման բնույթը

      Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է ՊՈԱԿ-ի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող աշխատակիցների սոցիալական կարիքները բավարարելու, աշխատանքային արդյունավետությունը և գրավչությունը բարձրացնելու, ինչպես նաև կադրերի արտահոսքը կանխելու նպատակով վերջիններիս ընդգրկել սոցիալական փաթեթի շահառուների ցանկում:

 

      Ակնկալվող արդյունքը

       Նախագծի ընդունման արդյունքում ՊՈԱԿ-ի աշխատակիցները կընդգրկվեն սոցիալական փաթեթի շահառուների ցանկում՝ այդպիսով բարձրացնելով նրանց տրամադրվող սոցիալական երաշխիքների մակարդակը:

  • Обсуждалось

    20.12.2019 - 08.01.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Здравоохранение

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5582

Принт