Проект не принят
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 123-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 123-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
…… ………. 2019 թվականի N ….-Ն
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման և փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու համար մրցույթի անցկացման կարգը հաստատելու և մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին» N 123-Ն որոշման 2-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից» բառերը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 123-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործունեությունը չի առնչվում Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, գործարկման և սպասարկման հետ, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները չունեն նշված գործընթացին վերաբերող տեխնիկական առաջադրանքների սահմանման, մասնակիցների որակավորման և առաջարկների գնահատման համար մասնագիտական կարողություններ, ուստի ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցչի նշված հանձնաժողովում ներգրավվածությունը պատճառաբանված չէ:
Ինչ վերաբերում է գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված դրույթների կիրառմանը և պահպանմանը, ինչպես նաև նշված օրենսդրության պահանջներն համապատասխան հանձնաժողովի գործունեության ապահովմանը, ապա դրա պատասխանատուն է հանդիսանում գնահատող հանձնաժողովի քարտուղարը՝ լինելով գնումների որակավորված մասնագետ:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 123-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 123-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի
N 123-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 123-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ` այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում։
ՑԱՆԿ
այն իրավական ակտերի, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի
N 123-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
- «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք,
- «Գնումների մասին» ՀՀ օրենք
-
Обсуждалось
18.12.2019 - 09.01.2020
-
Тип
Pешение
-
Область
Финансовая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 7133
Принт