Добавить в избранное

Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը հաստատելու մասին

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների

համարակալման և հաշվառման ծրագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

1.

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ օրենսդրության կիրարկման ապահովման, կենդանիների, մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ և ոչ վարակչ հիվանդությունների դեմ (բրուցելոզ, սիբիրախտ, դաբաղ և այլն) պայքարի կազմակերպման արդյունավետության, սննդամթերքի անվտանգության,  դրա որակի վերահսկման և ազգաբնակչությանը բարորակ մթերք մատակարարելու խնդիրների լուծման, ինչպես նաև համապետական պարտադիր սպանդանոցային մորթի անցման պարագայում հետագծելիության ապահովման, տոհմասելեկցիոն համակարգված աշխատանքների կազմակերպման և հանրապետության նախիրներում արտադրատնտեսական բարձր ցուցանիշներով օժտված կենդանիների տեսակարար կշռի ավելացման, արհեստական սերմնավորման պետական օժանդակության համապատասխան ծրագրերի մշակման և/կամ իրականացման համար անհրաժեշտ ելակետային տվյալների անհամապատասխանության և այդ նպատակով ակնկալվող ֆինանսական միջոցների հաշվարկի անճշտությունների վերացման անհրաժեշտությամբ։

Բացի այդ, կենտրոնացված տվյալների բազայի ձևավորումը նախադրյալներ կստեղծի հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների ապահովագրության ինստիտուտի ստեղծման ու կայացման՝ լրացուցիչ խթան հանդիսանալով անասնապահության զարգացման  համար։

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Ներկայումս հանրապետությունում համարակալված և հաշվառված են միայն Հայաստանի Հանրապետություն ներկրված տոհմային կենդանիները (տոհմային հավաստագիր ունեցող), ինչպես նաև արհեստական սերմնավորման միջոցով կամ տոհմային արտադրողի օգտագործմամբ դրանցից ստացված սերունդը։ Այն դեպքում, որ համաձայն Կոմիտեի կողմից հրապարակված տվյալների 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառվել է ընդհանուր առմամբ 571.9 հազար գլուխ ԽԵԿ, այդ թվում՝ շուրջ 254.0 հազար գլուխ կովեր, որի 99 տոկոսը կենտրոնացված է բնակչության (ֆիզիկական անձի կարգավիճակ ունեցող) տնտեսություններում։

2012 թվականին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում իրականացվել է ԽԵԿ համարակալման, գրանցման և անձնագրավորման փորձնական ծրագիր (Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 14-ի N895-Ա որոշում), որի շրջանակներում մշակվել է ԱՆԻ ՊԱՍ էլեկտրոնայն տեղեկատվական համակարգը (այսուհետ՝ ԱՆԻ ՊԱՍ), որի միջոցով հնարավոր է մուտքագրել և վերլուծել կենդանու վերաբերյալ տեղեկությունը (անասնատեր, կենդանու անհատական համար, հաշվառման վայր, անասնաբուժական միջոցառումներ, տեղաշարժ և այլն) և պահպանել այն։ Սակայն, պայմանավորված գյուղատնտեսական կենդանիների համատարած համարակալման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների բացակայությամբ ԱՆԻ ՊԱՍ-ը ներկայումս չի գործում:

Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկատվության բացասական ազդեցությունը պարենային ապահովության (հիվանդությունների դեմ պայքար, կենդանական ծագման արտադրանքի ծավալների կանխատեսումներ և այլն) և սննդամթերքի անվտանգության վրա հրատապ է դարձնում նախաձեռնել աշխատանքներ ԽԵԿ-ի, իսկ հաջորդիվ՝ մանր եղջերավոր կենդանիների համարակալման, հաշվառման և շահագրգիռ բոլոր կողմերի համար հասանելի էլեկտրոնային տեղեկատվական հարթակի ստեղծման ուղղությամբ։

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի իրականացումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի «Կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի N59-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 1315-Ն որոշման և 2010 թվականի նոյեմբերի 4-ի 1476-Ն թվակիր որոշման՝ «Գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության» 75-րդ կետի պահանջներից։

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Ծրագիրը նախատեսում է Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացնել հանրապետությունում առկա ԽԵԿ-ի համարակալում, հաշվառում, տեղեկատվական էլեկտրոնային բազայի ստեղծում և տվյալների պահպանում, որի մեկնարկը տրվելու է 2020 թվականին և պայմանավորված տավարաբուծության վարման տեխնոլոգիական գործընթացներով և տեխնիկա-տնտեսական պատճառներով այն կրելու է շարունակական բնույթ։ Մեկնարկային տարում կհամարակալվի և կհաշվառվի Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում առկա շուրջ 800 հազար գլուխ ԽԵԿ-ի ամբողջ սեռահասակային կազմը, իսկ հաջորդ տարիներին՝ շուրջ 246,5 հազար գլուխ տարեկան:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, ՀՀ կառավարության ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի CARD կողմից:

6.

Ակնկալվող արդյունքները

 

 

 

2020-2023 թվականների ընթացքում պետական պատվերի հաշվին կհամարակալվի և կհաշվառվի հանրապետությունում առկա ավելի քան 1.5 մլն գլուխ ԽԵԿ, այդ թվում՝ մեկնարկային տարում 800 հազար գլուխ, իսկ հաջորդիվ շուրջ 245 հազար գլուխ տարեկան, ինչը կնպաստի Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրարկման ապահովմանը,  ԽԵԿ համարակալման և հաշվառման ինստիտուի կայացմանը, նախիրներում ըստ սեռահասակային կազմի ԽԵԿ-ի գլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվական բազայի առկայությանը, հանրապետության ողջ տարածքով ԽԵԿ-ի տեղաշարժի վերահսկմանը և հետագծելիության բարելավմանը, կայուն հակաանասնահամաճարակային իրավիճակի ապահովմանը, սննդամթերքի անվտանգության և հանրային առողջության մակարդակի բարձացմանը, տոհմասելեկցիոն լայնածավալ աշխատանքների կազմակերպման համար նախադրյալների ստեղծմանը, կենդանական ծագման արտադրանքի արտադրության ծավալների կանխատեսումների ճգրտության բարձրացմանը և գյուղատնտեսական այլ կենդանիների համար վարչական ռեգիստրի նախադեպի ու հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների ապահովագրության ինստիտուտի կայացման նախադրյալների ստեղծմանը։

7.

Հասարակությանը նախագծի մասին իրազեկումը

 

Նախագիծը տեղադրված է http://www.mineconomy.am/ և https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում` հասարակությանն իրազեկելու նպատակով:

9.

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները

 

Միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորություններին համապատասխանեցնելու անհրաժեշտություն չկա:

 

 

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների

համարակալման և հաշվառման ծրագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն բացակայության մասին

 

Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների

համարակալման և հաշվառման ծրագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 

Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նախատեսվում է ընդհանուր առմամբ 1 440 մլն Հայաստանի Հանրապետության դրամի չափով հատկացում՝ Ծրագրով նախատեսված շուրջ 800 հազ գլուխ ԽԵԿ հաշվառելու և համարակալելու նպատակով։

  • Обсуждалось

    17.12.2019 - 05.01.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 14615

Принт

Предложения

Ararart Avetisyan

04.01.2020

«ԽԵԿ անհատական համարը իր մեջ կպարունակի որոշակի տեղեկատվություն կենդանու հաշվառման վայրի վերաբերյալ»: Իսկ տեղաշարժի դեպքում արդյո՞ք ամեն անգամ փոխվելու են անհատական համարները և պիտակները: Եթե ոչ, ուրեմն այս համակարգը չի աշխատի, քանի որ անասունը ծնվելու է մի վայրում, բուծվելու է այլ վայրում, վաճառվելու ու վերավաճառվելու են տարբեր վայրերում:

Ararart Avetisyan

04.01.2020

«Հայտը ստանալուց և համապատասխան գրանցամատյանում ամրագրելուց (անասնատիրոջ տվյալները, ԽԵԿ-ի քանակը, սեռը և այլն) հետո 30 օրվա ընթացքում Խմբի կողմից իրականացվում է այցելություն տվայլ համայնք ԽԵԿ համարակալման և ամրացված անահատական համարի հաշվառման նպատակով։» Հասկանալի է դառնում, որ մի ամբողջ խումբ, հավանաբար մայրաքաղաքից, թանկարժեք մեքենաներով գալիս են անասունի ականջները պիտակավորելու: Միայն սա պատկերացնելով բավականաչափ ծիծաղեցի: Առաջարկում եմ այս ծրագիրը ՀՀ կառավարություն ուղարկելու փոխարեն ուղարկել երկիծական ֆիլմերի ռեժիսորներին:

Sahakyan Mushegh

04.01.2020

«Միաժամանակ, ԽԵԿ անհատական համարը իր մեջ կպարունակի որոշակի տեղեկատվություն կենդանու հաշվառման վայրի վերաբերյալ»: Իսկ տեղաշարժի դեպքում արդյո՞ք ամեն անգամ փոխվելու են անհատական համարները և պիտակները: Եթե ոչ, ուրեմն այս համակարգը չի աշխատի, քանի որ անասունը ծնվելու է մի վայրում, բուծվելու է այլ վայրում, վաճառվելու ու վերավաճառվելու է:

Узнать больше