Добавить в избранное

Проект принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N424-Ն ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N1024-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍ­ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ  ԱՊՐԻԼԻ 12-Ի N424-Ն ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N1024-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.

Անհրաժեշտությունը

 

     Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N424-Ն որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետում նախատեսված ժամկետների վերանայման, ինչպես նաև ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N1024-Ն որոշման մեջ N3 հավելվածում ընդգրկված գույքերից մեկի մասով տվյալների ճշգրտման անհրաժեշտությամբ:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

·     ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N424-Ն որոշման 2-րդ կետի համաձայն՝ ՀՀ Լոռու մարզպետարանը մինչև 2018 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրա­պետության անունից «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության սնանկության գործով կառավարչի հետ կնքել է որոշման հավելվածում նշված անշարժ գույքերի առուվաճառքի պայմանագրերը, որից հետո մարզպետարանի կողմից մեկնարկել է այդ գույքերի նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը՝ շահառու հանդիսացող ընտանիքների հետ:

     Ընդ որում, որոշման համաձայն նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման և այդ պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման ծառայության համար գանձվող վճարները մինչև 2019 թվականի նոյեմբերի 1-ը կատարվել են Որոշման 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված ֆինանսավորման աղբյուրների հաշվին, իսկ 2019 թվականի նոյեմբերի 1-ից հետո՝ ծրագրի շահառուների հաշվին:

    Հաշվի առնելով, որ 2019 թվականի տարեվերջի դրությամբ թվով 198 գույքից նվիրատվության պայմանագրեր են կնքել 143 ընտանիք, իսկ 55-ը դեռևս չեն կնքել, ինչպես նաև այն հանգամանքը, որ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը նախատեսված է ավարտին հասցնել մինչև 2020 թվականի տարեվերջ:

    Ըստ այդմ, նախատեսվում է Որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ը:

·      ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N1024-Ն որոշման մեջ N3 հավելվածի 4-րդ կետում ընդգրկված կիսակառույցի մասով պայմանագրի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ այդ գույքի մասով առկա են անճշտություն:

    Մասնավորապես, շահառու Ռաֆիկ Սարգսի Պետրոսյանի կիսակառույցի դեպքում ամրագրված է դրա փաստացի պատրաստվածության աստիճանը, մինչդեռ այս կիսակառույցի մացով կառուցապատողի կողմից շինարարական աշխատանքներ չեն կատարվել (կիսակառույցը փուլային եղանակով կառուցվել է բնակչի կողմից): Ըստ այդմ, փոփոխման ենթակա է այդ գույքի մասով կառուցապատողի կողմից ստացված կանխավճարից հաշվանցվող գումարի չափն, ինչպես նաև ընդհանուր գումարի չափը:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N424-Ն որոշմամբ նախատեսված աշխատանքների կատարման ժամկետների վերանայում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N1024-Ն որոշման մեջ տեղ գտած տվյալների ճշտում:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը.

 

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N424-Ն որոշմամբ նախատեսված աշխատանքների կատարման ժամկետների վերանայման և ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N1024-Ն որոշման N1 հավելվածում մեկ գույքի մասով տվյալների ճշտման միջոցով այդ որոշումներով նախատեսված աշխատանքների ապահովում:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզպետարանի առաջարկությունը:

6.

Ակնկալվող արդյունքը

 

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N424-Ն որոշմամբ նախատեսված աշխատանքների կատարման ժամկետների երկարաձգում և վերանայում և ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N1024-Ն որոշման N1 հավելվածում մեկ գույքի մասով հաշվանցվող գումարի չափի նվազեցում:

 

 

 

 

  • Обсуждалось

    13.12.2019 - 28.12.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы, Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7158

Принт