Տիգրան Ստեփանյան
13.12.2019
Սույն նախագծի առարկան, ի թիվս այլի, ներառում է օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռների ճանաչման (փոխարկման) և դրանց իրավական հետևանքների առնչությամբ իրավական հարաբերությունները։ Միևնույն ժամանակ հանրահայտ իրողություն է, որ մի շարք գործընկեր պետություններում գոյություն ունեն և ակտիվորեն կիրառվում են քաղաքական ճնշում գործադրելու և ակնհայտորեն խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակով ընդունված օրենսդրական կարգավորումներ /օրինակ՝ ՌԴ ՔՕ 282/։ Ժողովրդական լեզվով ասած՝ քաղաքացիներին կարող են դատել և ակտիվորեն դատում են ֆեյսբուքում լայք դնելու, խաղաղ միտինգին մասնակցելու համար, ընդ որում՝ առկա են ազատազրկում նախատեսող բազմաթիվ դատավճիռներ/։ Հիմա հարց է առաջանում՝ ինչպես և հանուն ինչի պետք է Հայաստանի Հանրապետությունը ճանաչի նման գործերով դատավճիռները և ձեռնարկի դրանից բխող գործողություններ այն պարագայում, որ այդպիսի հանցակազմ ՀՀ-ում և առհասարակ՝ քաղաքակիրթ աշխարհում գոյություն չունի։