Добавить в избранное

Находится в правительстве РА

ՊԱՐԶԱԾ ՁԵՌՔԻ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԻՐՈՒՅԹԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

 

«___» __________ 2019թ.                                                              թիվ _____Ն

 

ՊԱՐԶԱԾ ՁԵՌՔԻ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԻՐՈՒՅԹԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել պարզած ձեռքի հեռավորության տիրույթի հաշվարկման կանոնները՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի --------   --ի թիվ  -----Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԱՐԶԱԾ ՁԵՌՔԻ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԻՐՈՒՅԹԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  1. Սույն կարգով սահմանվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթի հաշվարկման կանոնները:
  2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն Հայաստանի Հանրա­պետու­թյան հարկային օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանված իմաստն ու նշանա­կությունը:
  3. Ֆինանսական ցուցանիշի առավելագույն և նվազագույն արժեքների միջև ձևավոր­ված տիրույթը համարվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթ, եթե պարզած ձեռքի հեռավորության տիրույթի որոշման համար ֆինանսական ցուցանիշի ստաց­ված բոլոր արժեքները ձևավորվել են չվերահսկվող գործարքների արդյունքում և չվերահսկվող գործարքները համադրելի են վերահսկվող գործարքի հետ՝ համաձայն Օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, այդ թվում՝ Օրենսգրքի 366-րդ հոդվածով սահմանված կարգով համադրելիության համապատասխան ճշգրտումներ կատարած լինելու դեպքում, համապատասխան ճշգրտումներն իրականացվել են Օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն:

4․ Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքի հետ համադրելի չվերահսվող գործարք­ների ֆինանսական ցուցանիշներից գոնե մեկը բավականաչափ հուսալի չէ՝ հաշվի առնելով նաև Օրենսգրքի 366-րդ հոդվածով սահմանված համադրելիության համա­պա­տասխան ճշգրտումները, ապա պարզած ձեռքի հեռավորության տիրույթը կորոշվի հետևյալ կարգով՝

1) Ֆինանսական ցուցանիշի բոլոր կիրառված արժեքները դասավորվում են աճման կարգով,

2) Համարակալվում են ըստ աճման կարգի՝ ամենացածր կիրառված արժեքից մինչև ամենաբարձրը, ընդ որում նույն արժեքի առկայության դեպքում՝ նման արժեքները համարակալվում են որպես առանձին արժեքներ։

3) Պարզած ձեռքի հեռավորության տիրույթի ստորին սահմանը/շեմը որոշվում է հետևյալ եղանակով.

ա․ եթե ֆինանսական ցուցանիշի օգտագործված արժեքների թվի և 0.25-ի արտադրյալը ամբողջ թիվ է, ապա նշված ստորին սահմանը պետք է լինի ֆինանսական ցուցանիշի արժեքի՝ այդ արտադրյալին համապատասխան համարի և դրան անմիջապես հաջորդող համարին համապատասխան ֆինանսական ցուցանիշի արժեքի միջին թվաբանական արժեքը,

բ․ եթե ֆինանսական ցուցանիշի օգտագործված արժեքների թվի և 0.25-ի արտադրյալը կոտորակային թիվ է, ապա նշված ստորին սահմանը պետք է լինի այն ֆինան­սական ցուցանիշի արժեքը, որը  հավասար է այդ կոտորակային  արժեքի ամբողջ մասին գումարած մեկ և այդ ստացված համարին համապատասխան ֆինանսական ցուցանիշը։

4) Պարզած ձեռքի հեռավորության տիրույթի վերին սահմանը/շեմը որոշվում է հետևյալ եղանակով.

ա․ եթե ֆինանսական ցուցանիշի օգտագործված արժեքների թվի և 0.75-ի արտադրյալը ամբողջ թիվ է, ապա նշված ստորին սահմանը պետք է լինի ֆինանսական ցուցանիշի արժեքի՝ այդ արտադրյալին համապատասխան համարի և դրան անմիջապես հաջորդող համարին համապատասխան ֆինանսական ցուցանիշի արժեքի միջին թվաբանական արժեքը,

բ․ եթե ֆինանսական ցուցանիշի օգտագործված արժեքների թվի և 0.75-ի արտադրյալը կոտորակային թիվ է, ապա նշված ստորին սահմանը պետք է լինի այն ֆինան­սական ցուցանիշի արժեքը, որը  հավասար է այդ կոտորակային  արժեքի ամբողջ մասին գումարած մեկ և այդ ստացված համարին համապատասխան ֆինանսական ցուցանիշը։

 

  • Обсуждалось

    11.12.2019 - 27.12.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8413

Принт