Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    ___________ի 2019 թվականի N _____-Ն

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 351-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ոստիկանության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի «Ձերբակալված և կալանավորված անձանց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ուղեկցման և պահպանման կարգը հաստատելու մասին» N 351-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

          1) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. Ձերբակալված և կալանավորված անձանց Ոստիկանության մասնագիտացված ուղեկցող ստորաբաժանումների կողմից ուղեկցման և պահպանման կարգը սահմանելու մասին,

2) Որոշման առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. Համաձայն Ոստիկանության մասին օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.,

3) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. Սահմանել ձերբակալված և կալանավորված անձանց Ոստիկանության մասնագիտացված ուղեկցող ստորաբաժանումների կողմից ուղեկցման և պահպանման կարգը ՝ համաձայն հավելվածի.,

 4) Որոշման հավելվածի կարգի վերնագրից և ողջ տեքստից հանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր բառերը,

5) Կարգում լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1. կետ.

2.1. Մասնագիտացված ուղեկցող ստորաբաժանումների հիմնական խնդիրներն են.

1) ձերբակալված կամ կալանավորված անձանց ուղեկցման և պահպանման ապահովումը դատական նիստերի, քննչական կամ այլ դատավարական գործողությունների ընթացքում,

2) ձերբակալված կամ կալանավորված անձանց ժամանակին ուղեկցումը հայտում նշված վայր՝ պահպանելով նրանց համար սահմանված մեկուսացման ռեժիմը,

3) ձերբակալված կամ կալանավորված անձանց կողմից փախուստի, ինքնասպանության, ինքնավնասման, պահակախմբի և ուղեկցողի վրա հարձակման փորձերի կանխարգելում և խափանում:,

 6) Կարգի 2-րդ և 6-րդ գլուխների վերնագրերում, 14-րդ կետում, 28-րդ կետի 3-րդ ենթակետում ուղեկցումը բառից հետո ավելացնել և պահպանումըբառերը,

7) Կարգի 30-րդ կետի 2-րդ ենթակետում օրենսդրությամբ բառից հետո լրացնել և սույն կարգով բառերը,

8) Կարգի 52-րդ կետում ուղեկցումներն բառից հետո լրացնել ու պահպանումը բառերը,

9) Կարգում լրացնել հետևյալ բովանդակությամբ 52.1. կետ.

52.1. Մասնագիտացված ուղեկցող ստորաբաժանումների կողմից հիվանդության հետ կապված հատուկ կարիքներ ունեցող անձանց հատուկ տրանսպորտային միջոցներով ուղեկցման անհնարինության դեպքում նրանց ուղեկցումը և պահպանումը կարող է կազմակերպվել շտապ բժշկական օգնության տրանսպորտային միջոցներով:,

10) 7-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

7.ՈՒՂԵԿՑՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ,

11) 8-րդ գլխի վերնագրում անձանց բառից հետո լրացնել ուղեկցումը և բառերը,

12) Կարգում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ գլուխ.

9. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ  ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ  ԱՆՁԱՆՑ  ԱՆՁՆԱԿԱՆ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ  ԵՎ ԻՐԵՐԻ ԶՆՆՈՒԹՅՈՒՆԸ

  1. Ձերբակալված կամ կալանավորված անձանց անձնական խուզարկությունը և իրերի զննությունը կատարվում է նրանց մոտ արգելված իրեր, առարկաներ և սննդամթերք հայտնաբերելու, ինչպես նաև քրեական գործի քննությանը խոչընդոտելը կամ նոր հանցագործություն կատարելը կանխարգելելու նպատակով: Սույն կետի իմաստով արգելված իրեր, առարկաներ կամ սննդամթերք է համարվում սույն կարգի 85-րդ կետում նշված իրեր, առարկաներ կամ սննդամթերք չհանդիսացող ցանկացած այլ իրերը, առարկաները կամ սննդամթերքը:
  2. Անձնական խուզարկությունը պարտադիր իրականացվում է ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու վայրերից, քրեկատարողական հիմնարկներից մեկ պահակախմբից մեկ այլ պահակախումբ ընդունելիս-հանձնելիս, դատարանի խուց մտնելիս, խցից դուրս բերելիս՝ տվյալ վայրի աշխատակցի հետ համատեղ:
  3. Անձնական խուզարկություն կարող է իրականացվել նաև հատուկ տրանսպորտային միջոց նստեցնելիս և իջեցնելիս, դատարանի խուց մտցնելիս, խցից հանելիս, եթե ուղեկցողի մոտ կասկած է առաջանում, որ ուղեկցվող անձին կարող են փոխանցված լինել կամ վերջինս թաքցնում է արգելված իրեր, առարկաներ կամ սննդամթերք:
  4. Սույն կարգի 78-րդ և 79-րդ կետերով նշված գործողությունները կատարվում են առնվազն երկու ծառայողի մասնակցությամբ: Անձնական խուզարկությունից առաջ համապատասխան ծառայողի կողմից առաջարկվում է ինքնակամ ներկայացնել խուզարկվողի մոտ գտնվող անձնական իրերը, իսկ արգելված իրերի, առարկաների կամ սննդամթերքի առակայության դեպքում՝ դրանք ինքնակամ հանձնել:
  5. Անձնական խուզարկությունն իրականացվում է լրիվությամբ՝ խուզարկվող անձի մերկացմամբ, կամ մասնակի, երբ խուզարկվող անձին առաջարկվում է հանել վերնահագուստը և կոշիկները:
  6. Անձնական խուզարկությունն իրականացվում է լրիվությամբ, եթե ուղեկցողի մոտ հիմքեր կան ենթադրելու, որ ձերբակալված կամ կալանավորված անձի մոտ կարող է լինել արգելված իրեր, առարկաներ կամ սննդամթերք, որոնք հնարավոր չէ հայտնաբերել մասնակի խուզարկության միջոցով: Ուղեկցողի կողմից մանրամասն զննվում են խուզարկվող անձի հագուստները, կոշիկները, պրոտեզները: Հագուստի մեջ թաքցված իրեր, առարկաներ, սննդամթերք հայտնաբերելու դեպքում, կտորը պատռվում է, կոշիկներից կարող են հանվել սուպինատորները, մետաղական կրունկները:
  7. Անձնական խուզարկությունն իրականացվում է նույն սեռի անձի կողմից:
  8. Անձնական խուզարկությունը կատարվում է անձի պատիվն ու արժանապատվությունը չոտնահարելու սկզբունքով` պահպանելով սանիտարա-հիգիենիկ նորմերը:
  9. Ուղեկցման ընթացքում ձերբակալված կամ կալանավորված անձանց մոտ թույլատրվում է ունենալ՝

1) բժշկի կողմից նշանակված դեղեր՝ համապատասխան չափաբաժնով, ինչպես նաև բժշկական ցուցմամբ անձի կենսունակության ապահովման համար անհրաժեշտ սարքեր և պարագաներ /լսողության սարք և այլն/,

2) գրպանի թաշկինակ,

3) ակնոցներ և դրանց պլաստիկե պատյան, կոնտակտային լինզաներ,

4) ձեռքի կամ գրպանի ժամացույց,

5) նոթատետր, գրիչ, մատիտ և փաստաթղթեր,

6) պայուսակ,

7) ձեռնափայտ, անթացուպ, հաշմանդամի նստասայլակ,

8) անձեռոցիկ, կանանց հիգիենայի պարագաներ,

9) ՁՊՎ-ից կամ քրեակատարողական հիմնարկից ստացված սնունդ:

  1. Անձնական խուզարկության կամ իրերի զննության ժամանակ արգելված իրեր, առարկաներ կամ սննդամթերք հայտնաբերվելու դեպքում կազմվում է արձանագրություն (N 2 ձև): Արձանագրությունը ստորագրվում է խուզարկությունը կամ իրերի զննությունը կատարող ծառայողների, տվյալ վայրի աշխատակցի և խուզարկության կամ զննման ենթարկված անձի կողմից: Խուզարկության կամ զննման ենթարկված անձի կողմից արձանագրության ստորագրումից հրաժարվելու դեպքում արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում::
  2. Անձնական խուզարկությամբ հայտնաբերված և առգրավված արգելված իրերը, առարկաներն ու սննդամթերքը հանձնվում են անձնական խուզարկության ենթարկված ձերբակալված կամ կալանավորված անձին պահելու վայրի վարչական մաս, որի մասին արձանագրության մեջ կատարվում է համապատասխան գրառում, իսկ հնարավոր հանցագործության հատկանիշներ պարունակող իրերը, առարկաները, նյութերը, գրառումներն անմիջապես հանձնվում են վարույթն իրականացնող մարմնին:
  3. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը::

         

  • Обсуждалось

    11.12.2019 - 26.12.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4735

Принт