В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6 ի N 275-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - За
-
0 - Против
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի 15.01.2019թ. ՍԴՈ-1438 որոշմամբ:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի են առնվում նոր ծնված երեխայի հորից սերված երեխաները և զավակները, եթե՝
ա. նրանց մայրը մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացել կամ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող, կամ դատական կարգով ճանաչվել է անգործունակ,
բ. դատարանի որոշմամբ նրանց խնամքն անչափահաս տարիքում հանձնվել է նոր ծնված երեխայի հորը, կամ՝
գ. այդ երեխաների մայրը զրկվել է ծնողական իրավունքներից, կամ՝
դ. դատական կարգով հաստատված է այն փաստը, որ նրանց մայրը չարամտորեն (միտումնավոր) խուսափել է ծնողական իրավունքները և պարտականությունները կատարելուց (չի կատարել ծնողական իրավունքները և պարտականությունները) և անչափահաս տարիքում այդ երեխաների խնամքը (երեխաների դաստիարակությունը, նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունը) իրականացրել է նոր ծնված երեխայի հայրը:
Սահմանադրական դատարանի վերը նշված որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման (այսուհետ` Որոշում) N 1 հավելվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունը ճանաչվել է Սահմանադրության 29-րդ հոդվածին, 35 և 37-րդ հոդվածների 2-րդ մասերին հակասող և անվավեր:
Բացի դրանից, Սահմանադրական դատարան արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն. «...երեխայի լավագույն շահերի առավել ապահովման նպատակով, մինչև վիճարկվող դրույթը սույն որոշման պահանջներին համապատասխանեցնելը, իրավակիրառ պրակտիկան պետք է առաջնորդվի այնպիսի մոտեցմամբ, որ որևէ էական տարբերություն չպետք է լինի այն հարցում, թե նոր ծնված երեխայի հորից սերված երեխաների խնամքը հոր կողմից իրականացվել է դատարանի որոշմամբ, թե երեխայի մոր հետ փոխադարձ համաձայնությամբ:»:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ երեխայի ծնողները (նրանցից մեկը) փոխադարձ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում կարող են երեխաների դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող բոլոր հարցերի վերաբերյալ տարաձայնությունները լուծելու համար դիմել խնամակալության և հոգաբարձության մարմին կամ դատարան, ինչպես նաև՝ նույն հոդվածի 3-րդ մասի համապատասխան, ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը դատարանը որոշում է այդ մասին ծնողների միջև համաձայնության բացակայության պարագայում։
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 81.1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` նոտարը հաստատում է նաև անձի` ուրիշի խնամքի տակ լինելը:
Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել նոր ծնված երեխայի հորից սերված երեխաների կարգաթիվը որոշելիս հաշվի առնել օրենքով նախատեսված՝ այդ երեխաներին հորը խնամքի հանձնման այնպիսի եղանակը, ինչպիսին է ծնողների փոխադարձ համաձայնությունը:
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ:
2. Կարգավորման առարկան
Ներկայացվող նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի վերը նշված որոշման համաձայն` ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունը:
Միաժամանակ առաջարկվում է սահմանել, որ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս նոր ծնված երեխայի հորից սերված երեխաները (զավակները) հաշվի են առնվում, եթե ինչպես դատական կարգով, այնպես էլ նոտարական ակտով հաստատված է, որ անչափահաս տարիքում այդ երեխաների խնամքը իրականացրել է նոր ծնված երեխայի հայրը:
Բացի այդ, նոր ծնված երեխայի հորից սերված երեխաները և զավակները նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի կառնվեն նաև, եթե դատարանի վճռով կամ ծնողների փոխհամաձայնեցմամբ (նոտարով հաստատված) այդ երեխաների բնակության վայրը սահմանվել է (որոշվել է) ըստ նրանց հոր բնակության վայրի կամ դատական կարգով հաստատված է երեխաների` հոր հետ բնակվելու (հոր բնակության վայրում բնակվելու) փաստը:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի կիրառման արդյունքում ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշումը կհամապատասխանեցվի Սահմանադրական դատարանի 15.01.2019թ. ՍԴՈ-1438 որոշմանը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
-
Обсуждалось
11.12.2019 - 26.12.2019
-
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 6945
Принт