Добавить в избранное

В стадии разработки

«ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՏԱՐԱԾՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀՈՂԱԿՏՈՐՆԵՐԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՕՊԵՐԱՏՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ, ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՎՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀ կառավարության ««Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրին հավանություն տալու, ծրագրի շրջանակում իրականացման տարածք սահմանելու, հողակտորների նվիրաբերության, իրականացման գլխավոր օպերատոր ճանաչելու, ինժեներական կենտրոնի կառուցման, մասնակցության չափորոշիչներ սահմանելու, հավաստագրման հանձնաժողով ձևավորելու, նվիրաբերության և գրավով պարտավորությունների ապահովման պայմանագրի ձև հաստատելու մասին» որոշման  նախագծի

 ՀՀ կառավարության «Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրին հավանություն տալու, ծրագրի շրջանակում իրականացման տարածք սահմանելու, հողակտորների նվիրաբերության, իրականացման գլխավոր օպերատոր ճանաչելու, ինժեներական կենտրոնի կառուցման, մասնակցության չափորոշիչներ սահմանելու, հավաստագրման հանձնաժողով ձևավորելու, նվիրաբերության և գրավով պարտավորությունների ապահովման պայմանագրի ձև հաստատելու մասին»  որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ կառավարության «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» թիվ 1215-Լ որոշման 2-րդ հավելվածի 2-րդ կետը, որի նպատակն է ստեղծել համվաստագրման հանձնաժողով՝ ինժեներական քաղաքի ստեղծման հողատարածքներ տրամադրման համար:

Սույն որոշումը սահմանում է Ինժեներական քաղաքում հողակտորների անհատույց գործարքի՝ նվիրաբերության միջոցով սեփականության իրավունքով ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերություններին (ԻԲՏ) կամ ԻԲՏ ոլորտի ինովացիոն կենտրոններին, աքսելերատորներին, ինկուբատորներին փոխանցելու կարգը և պայմանները՝ տվյալ հողակտորներում նշված կազմակերպությունների կողմից շենք և (կամ) շինություն կառուցելու և ծրագրով սահմանված պայմաններով այն օգտագործելու նպատակով։

Որոշմամբ ստեղծվող հավաստագրման հանձնաժողովը սույն որոշմամբ սահմանվող աշխատակարգով կքննարկի և կտրամադրի հողատարածքը՝ համապատասխան շինարարության իրականացման  համար:

Որոշմամբ սահմանվում է նաև հավաստագրման գործընթացը, ներկայացվող փաստաթղթերը, ձևանմուշները և հետագա շահագործման հետ կապված հարցերը, ինչպես նաև կնքվող պայմանագրի ձևը:

  • Обсуждалось

    02.12.2019 - 18.12.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Индустрия высоких технологий

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7497

Принт