«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ, վավերացրել է մի շարք միջազգային բնապահպանական համաձայնագրեր (կոնվենցիաներ և դրանց արձանագրություններ), որոնցով ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքներում մեծ նշանակություն է տրվում Էկոլոգիական կրթությանը և դաստիարակությանը: Բնապահպանական ուղղվածության կոնվենցիաներով Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է միջազգային պարտավորություններ, ինչպիսիք են՝ բնապահպանական հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացումը, համապատասխան կադրերի պատրաստումը և վերապատրաստումը և էկոլոգիական կրթության խթանումը:
2018 թվականի փետրվարի 22-ին ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարությունը»։ Այն նախանշում է Հայաստանում էկոլոգիական կրթության և դաստիարակության բնագավառի զարգացման ուղիները։ Ռազմավարությունը վեր է հանում էկոլոգիական կրթության և դաստիարակության հիմնախնդիրները, ներկայացնում է համակարգի զարգացումն ապահովող ռազմավարական գործողությունները, ինչպես նաև նախադպրոցական, միջնակարգ, միջին մասնագիտական, բարձրագույն, հետբուհական և լրացուցիչ կրթության ոլորտներում էկոլոգիական կրթության և դաստիարակության համակարգի զարգացումը։
Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարությունը սահմանում է մի շարք իրավական ակտերում փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը, որոնց շարքում են նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը։
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես վերը նշված խնդիրներով, այնպես էլ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի փետրվարի 22-ի «2018 թվականի փետրվարի 22-ին «Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին» N7 արձանագրային որոշմամբ հաստատված աղյուսակ 6-1 կետի՝ 1.«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը միջոցառման իրականացման անհրաժեշտությունից:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված չեն էկոլոգիական կրթության և դաստիարակության բնագավառում համայնքների լիազորությունները և պարտականությունները։ Այս իմաստով համայնքների դերը անկյունաքարային է և անհրաժեշտություն է առաջանում սահմանել այն իրավական ակտով, ինչի արդյունքում համայնքներում կմեկնարկի այս գործառույթի իրականացումը ևս։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կնպաստի ՄԱԿ-ի ԵՏՀ «Շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայով (Օրհուս, 1998թ․), «Կենսաբանական բազմազանության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով, «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայով, «Անապատացման դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաով ստանձնած էկոլոգիական կրթության և դաստիարակության բնագավառին վերաբերվող պարտավորվածությունների իրականացմանը։
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հասարակության իրազեկման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը տեղադրվել է շրջակա միջավայրի նախարարության կայքում http://mnp.am/ և արդարադատության նախարարության http://www.e-draft.am/ կայքում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ
ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ
ԿԱՄ ՆՎԱԶՄԱՆ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ պետական, կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Обсуждалось
28.11.2019 - 13.12.2019
-
Тип
Закон
-
Область
Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 6968
Принт