Վաչագան Ալավերդյան
26.11.2019
Երկար սպասված նախագիծ
6 - За
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասին պայմանագրի (օֆերտա) օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի N543Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումների նախագծերի վերաբերյալ
1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
2018թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-100Ն օրենքի պահանջների հիման վրա և հաշվի առնելով ՀՀ կառավարության 14․09․2018թ. №1010-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի» դրույթները՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սկսել է ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանն ուղղված իրավական ակտերի մշակման և լրամշակման աշխատանքները։ Մասնավորապես, հանձնաժողովի 09.08.2017թ. N344Ն որոշմամբ հաստատվել Է ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնները, ապա 18.08.2018թ. N289Լ որոշմամբ հաստատվել է ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի նոր կառուցվածքի և էլեկտրական էներգիայի առևտրի մեխանիզմների հայեցակարգը, որտեղ նկարագրված է ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայում աստիճանաբար մրցակցային շուկայի բաղադրիչների ներդրման գործընթացը։
Հաշվի առնելով վերը նշվածը և էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առանձին հատվածներում առևտրի մեխանիզմների առանձնահատկությունները՝ անհրաժեշտություն է առաջացել կանոնակարգել մեծածախ շուկայում էլեկտրական էներգիայի առևտրային հարաբերությունները՝ սահմանելով նաև էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի համապատասխան սեգմենտներում մասնակիցների պատասխանատվությունների շրջանակը և մեխանիզմները։
2. Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծերի նպատակը ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և մրցակցային շուկայի բաղադրիչների ներդրման համար համապատասխան իրավական և տնտեսական նախադրյալների ստեղծումն է, էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային հարաբերությունների (այդ թվում՝ էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության ապահովման մեխանիզմի ներդրման, էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առանձին սեգմենտներում սակագնային կարգավորման և գների ձևավորման) կանոնակարգումն է և դրանց հետ կապված գործընթացների հստակեցումը։ Այդ նպատակով մշակվել են ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի մեծածախ առևտրի կանոնները, սահմանվել է Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասին պայմանագրի (օֆերտա) օրինակելի ձևը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի N543Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ նախատեսող որոշման նախագիծը։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Որոշումների նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ։
4. Ակնկալվող արդյունքը
Որոշումների նախագծերի ընդունմամբ կհստակեցվեն մեծածախ շուկայի առանձին սեգմենտներում առևտրի կազմակերպման և պատասխանատվությունների սահմանման մեխանիզմները, որը հնարավորություն կընձեռի նաև որոշելու էլեկտրական էներգիայի գինը մրցակցային հարաբերությունների պայմաններում։
Обсуждалось
25.11.2019 - 10.12.2019
Тип
Pешение
Область
Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)
Министерство
Комиссия по регулированию общественных услуг РА
Просмотры 8642
Принт26.11.2019
Երկար սպասված նախագիծ