Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515- ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու,Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզպետարաններին Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնելու և 2019 թվականին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին
-
5 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
--- ------------------- 2019 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ՇԻՐԱԿԻ, ԼՈՌՈՒ, ՏԱՎՈՒՇԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻՆ ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 15-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3 և 4 հավելվածներում, N 5 հավելվածի N 1 աղյուսակում, N 11 հավելվածի NN 11.14 և 11.52 աղյուսակներում և N 11.1 հավելվածի NN 11.1.14, 11.1.57, 11.1.58, 11.1.60, 11.1.62, 11.1.63, 11.1.65 և 11.1.66 աղյուսակներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն հավելվածներ NN 1-ի, 2-ի, 3-ի և 4-ի:
- 2. 2019 թվականին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզպետարաններին Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին բյուջետային ծախսերի Այլ նպաստներ բյուջեից» տնտեսագիտական դասակարգման հոդվածով 2019 թվականին հատկացնել 437,540.3 հազար դրամ։
- Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման կարգը՝ համաձայն N 5 հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզպետներին՝
1) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված միջոցները տրամադրել 2019 թվականին տարերային աղետների հետևանքով 50-100 տոկոսով տուժած գյուղատնտեսական հողօգտագործողներին,
2) կնքել պայմանագիր Հայփոստ փակ բաժնետիրական ընկերության հետ` մասնակի փոխհատուցման համար նախատեսված գումարների տրամադրման, ինչպես նաև տրամադրված գումարների վերաբերյալ սույն նախագծի N 5հավելվածի 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված ժամկետում հաշվետվությունների ներկայացման նպատակով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Փաշինյան
-
Обсуждалось
25.11.2019 - 10.12.2019
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 6957
Принт