Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2020-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ կառավարության կողմից 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 54 արձանագրային որոշմամբ սահմանված գիտության և տեխնիկայի զարգացման ներկայումս գործող 2015-2019 թվականների գերակայությունները 2020 թվականից դադարելու են գործել: Նախագծով առաջարկվում է ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024 թվականների գերակայությունների սահմանում, հանրապետության տնտեսության պահանջներից բխող և (կամ) միջազգայնորեն արդիական համարվող գիտահետազոտական աշխատանքների պետական ֆինանսավորման առաջնահերթության ապահովում:

  • Обсуждалось

    25.11.2019 - 11.12.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Общественное обсуждение

10.12.2019 16:00

Ереван, ул. Братьев Орбели 22

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 37976

Принт

Предложения

Մանուկ Բարսեղյան

11.12.2019

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն առաջարկում է ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024 թվականների գերակայությունները սահմանելու մասին» որոշման նախագծի հավելվածի 5-րդ մասում կատարել հետևյալ լրացումները. բ) կետում «պայքարի միջոցառումների» բառերից հետո լրացնել «այդ թվում՝սեյսմիկ անվտանգությանը և երկրաշարժագիտությանը նվիրված հետազոտություննրի» բառերը: գ) կետում «ջրի հասանելիությունը» բառերից լրացնել «որի լուծումը ենթադրում է արդիական բարձր տեխնոլոգիաների կիրառումով ջրամբարաշինարարության ծրագրերի իրականացում» բառերը: ե) կետում «անվտանգ տեխնոլոգիաների» բառերից հետո լրացնել «մասնավորապես, էներգախնայող շինարարական նյութերի կիրառությամբ զրոյական արտանետումներով շենքների և շինությունների նախագծման և շինարարության վերաբերյալ գիտական հետազոտությունների» բառերը:

Արփինե Փիլոյան

11.12.2019

Ա. Ալիխանյանի  անվան  Ազգային  Գիտական Լաբորատորիա (Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ) Առաջարկում եմ 1. 5)«Տիեզերական ուսումնասիրություններ, Երկրի մասին գիտություններ, խնայողական բնօգտագրոծումը փոխարինել 5) Հիմնարար Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի արդիական առաջատար և հեռանկարային գիտահետազոտական ուսումնասիրությունները որոնք կայացած դպրոցներ և հաջողություններ ունեն միջազգային գիտահետազոտական դաշտում։ 2. 2) գիտություններ կյանքի փոխարինել 2) գիտություններ կյանքի և երկրի մասին Հիմնավորում՝ Նախ 5)«Տիեզերական ուսումնասիրություններ, Երկրի մասին գիտություններ, խնայողական բնօգտագրոծումը տողում գտնվող երեք մասերը իրար հետ գրեթե չառնչվող ոլորտներ են, երկրորդը՝ դրանք կրկնվում են. խնայողական բնօգտագրոծումը կյանքի մասին գիտությունների էկոլոգիա բաժնի մի ենթամասն է հանդիսանում, իսկ երկրի մասին ուսումնասիւորթյունները նույնպես կարելի է գրել միավորելով կյանքի մասին գիտությունների հետ 5) Հիմնարար Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի արդիական առաջատար և հեռանկարային գիտահետազոտական ուսումնասիրությունները լավագույնս ինտեգրված են միջազգային գիտությանը (միջազգային տպագրված հոդվածների տոկոսային գերիշխող բաժին, միջազգային համագործակցությունների գերիշխող չափաբաժին), մեծ պոտենցիալ ունեն միջազգային դրամաշնորհներին և ծրագրերին միանալու (միջազգային գիտական դրամաշնորհների և ծրագրերի մասնակցության գերիշխող չափաբաժին), հանդիսանում են նորարարական և տեխնոլոգիական ուսուցման և մնացած բնական գիտությունների կրթական համակարգի հիմքը, հանդիսանում են միջճյուղային ուսումնասիրությունների զարգացման հիմքը։ Ավելի մանրամասն՝ Հայաստանում ամենակայացած ու միջազգային գիտությանը ինտեգրված ուղղությունը հանդիսանում է հիմնարար Ֆիզիկան և աստղաֆիզիկան, ավելին ՝հիմնարար ֆիզիկան և աստղաֆիզիկան, որը միջազգային գիտությանը մեծ ժառանգություն է տվել, այսօր ունի մեծ ճանաչում և լավագույնս ինտեգրված է միջազգային գիտությանը։ Այսինքն՝ գերակա ուղություններ ընտրելու սկզբունքներիս երկուսը՝ «3) տվյալ ուղղությամբ գիտական դպրոցի առկայությունը կամ դրա հիմնադրման հնարավորությունը» և «2) միջազգայնորեն հեռանկարային համարվող գիտահետազոտական խնդիրների լուծումը», ուղակի կապով կապված են հիմնարար Ֆիզիկան և աստղաֆիզիկայի հետ, որոնք այս պահին միակ ամենակայացած ու հեռանկարային գիտական ճյուղերն են։ Հիմնարար ֆիզիկան անուղակիորեն կապված է և հիմնաքարն է նաև պետության համար կարևորագույն նշանակություն ունեցող ռազմավարական խնդիրների լուծման համար (օրինակ՝ անվտանգության, ռազմական անվտանգություն, վիճակագրություն, մոնիթորինգ, տվյալագիտություն, ՏՏ, արհեստական բանականություն) և ևս մեկ չափորոշիչ հանդիսացող «4) ազգային անվտանգությունից բխող խնդիրների լուծման» համար (ամենաառաջնային խնդիրը կրթության խնդիրն է, որի հիմքը հիմնարար գիտությունն է, եթե ուշադիր լինենք այսօր բոլոր նորարարական տեխնոլոգիաների և ՏՏ ոլորտի ներկայացուցիչները ֆիզիկոսներ են)։ Այսպիսով, ընդհանրացնելով՝ հիմնարար ֆիզիկան և աստղաֆիզիկան հանդիսանալով առաջատարը Հայաստանում և լավագույնս ինտեգրված լինելով միջազգային գիտությանը, ամենակայուն ու անփոխարինելի հիմքը և խթանը լինելով բոլոր առաջատար մասնագիտական կրթական ճյուղերի, ունենալով արդեն կայացած դպրոց և միջազգային ճանաչում, պետք է առանձին տողով սահմանվի որպես գերակա ուղղություն, ձևակերպվելով այսպես՝ «Հիմնարար Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի արդիական առաջատար և հեռանկարային գիտահետազոտական ուսումնասիրություններ» սահմանել գերակա ուղղություն։ Այս տողը պետք է փոխարինի ՝ «5) տիեզերքի ուսումնասիրություն, Երկրի մասին գիտություններ, խնայողական բնօգտագործում.» տողին՝ քանի որ այն արդեն պարունակում է նաև տիեզերական ուսումնասիրություններ բաժինը։ Այդ տողում գրված «Երկրի մասին գիտությունը» պետք է միավորվի կյանքի մասին գիտությունների վերաբերյալ տողի հետ, իսկ խնայողաբար բնօգտագործումը կյանքի մասին գիտության շատ փոքր ենթաբաժին է հանդիսանում, կարելի է տեղափոխել այդտեղ։ Այս ամենից բացի բոլոր հետազոտությունների և նորարարական տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների հիմքում այս կամ այն ֆիզիկան է, այսպիսով միանշանակ այն պետք է առանձնացվի որպես գերակա ուղղություն ելնելով գերակա ուղղություն ընտրելու նշված փաստաթղթում(https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=48864) բերված սկզբունքներից։ 3. Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունների ձևավորման չափանիշներից 1) հետազոտությունների իրագործման համար անհրաժեշտ և բավարար պայմանների կամ դրանց ստեղծման հնարավորությունների առկայությունը. 3) տվյալ գիտական ուղղության զարգացման միջոցով միջազգային և տարածաշրջանային խոշոր գիտական ծրագրերին ինտեգրվելու հնարավորությունը. 4) համաշխարհային շուկայում գիտատար ապրանքների և ծառայությունների ուրույն տեղի պահպանման կամ ստեղծման հնարավորությունը Թերևս միայն հիմնարար ֆիզիկան և Աստղաֆիզիկան է բավարարում այս պահին՝ եթե դիտարկենք ստացված միջազցային դրամաշնորհները, համագործակցությունները և ներգրավվածությունը, ինչպես նաև միջազգային ինստիտուտների համար նաև ստեղծվող գիտական սարքաշինությունը, միջազգային ամսագրերում տպագրված հոդվածները և այլն։ Հաջորդ նշված հետևյալ չափորոշիչները նույնպես այսպես թե այնպես բարձր են ֆիզիկայի տարբեր ճյուղերում և դրանց ներդրման հարցում 5) հանրապետության բնակչության առողջության պահպանմանը և կյանքի որակի բարձրացմանը նպաստելու աստիճանը. 6) ազգային անվտանգության մակարդակի բարձրացման հնարավորությունը. 7) տեխնոլոգիական անվտանգության մակարդակը բարձրացնելու հնարավորությունը. 8) արդիականությունը` բնապահպանական տեսանկյունից:   Սա նշանակում է, որ մեր ունեցած մարդկային և գիտական, տեխնոլոգիական պոտենցիալի շարունակականությունը ապահովելու համար պետք է հիմնարար ֆիզիկան և աստղաֆիզիկան զարգացվի և խթանվի Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն՝ միարժեքորեն բավարարելով բոլոր նշված սկզբունքներին և չափորոշիչներին և լինելով առաջատարը, հիմնարար ֆիզիկան և աստղաֆիզիկայի խթանումը բերում է էլ ավելի միջազգային գիտական նշանակալից դրամաշնորհների ներգրավվում և հարակից ու միջճյուղային ուղղությունների և կրթական համակարգի զարգացմանը։ Ավելացնեմ նաև, որ անվիճելի է, որ հիմնարար Ֆիզիկայի որոշ ճյուղեր հանդիսանում են նաև հիմնաքարային միջճյուղային նշանակության ընդհանուր ուղղություն գրեթե բոլոր տնտեսական և տեխնոլոգիական, ինչպես նաև հասարակական նշանակություն ոլորտներում հետազոտությունների և խթանման համար։ Ինչը և նշված է նախագծի հենց առաջին տողում։ ենթակետերը կարող են լինել՝ Բարձր էներգիաների ֆիզիկա- հաշվի առնելով միջազգային ամենամեծ ինտեգրվածությունը, տվյալագիտության և արհեստական բանականության որպես գործիք օգտագործող ամենակայացած դպրոցը Քվանտային ֆիզիկա, քվանտային համակարգիչներ, քվանտային վիճակագրություն Վիճակագրական ֆիզիկա Տիեզերքի ուսումնասիրություն- առաջատար և հեռանկարային ճյուղեր՝ գրավիտացիոն ալիքներ, ռադիոաստղագիտություն, մութ էներգիա և մութ նյութի հետազոտություններ, սև խոռոչների ուսումնասիրություններ ——————————————- Ա. Ալիխանյանի  անվան  Ազգային  Գիտական Լաբորատորիայի  Տիեզերական  Ճառագայթների ֆիզիկայի բաժանմունքի գիտնականներն ու ճարտարագետները առաջարկում են ավելացնել կարևորագույն թեմաների աղյուսակին  հետևյալ  լրացումները՝   •       4-րդ կետում ՝ «գիտական սարքաշինություն»; •       5-րդ կետում՝ «զարգացնել մոնիտորինգի միջազգային ցանցեր»: ՏՃՖ բաժանմունքի ղեկավար`     Ա. Չիլինգարյան          10/12/2019

Ավետիք Գրիգորյան

10.12.2019

Առաջարկում եմ տիեզերքի ուսումնասիրությանը վերբերող 5-րդ կետի ա. ենթակետի վերջում ավելացնել հետևյալ պարբերությունը. "Հաշվի առնելով Հայաստանի բարձր տեխնոլոգիական երկիր դառնալու ռազմավարությունը և աշխարհի զարգացող երկրների արդի միտումը մուտք գործելու առավել հասանելի ու շահավետ դարձած տիեզերական հետազոտությունների և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտները` Հայաստանը պետք է շարունակի իր ավանդույթները նաև այդ ուղղությամբ և իր մասնակցությունն ու ներդրումն ունենա այդ ոլորտներում:"

Узнать больше