Добавить в избранное

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈւՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Անհրաժեշտությունը

«Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մրցանակներ շնորհելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու մասին» N 116 որոշմամբ (այսուհետ` Որոշում) սահմանված պահանջներով, որի համաձայն արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերած նշանակալի արդյունքների և որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար ամեն տարի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արտադրանքի ու ծառայությունների որակի ապահովման բնագավառում սահմանված պահանջներին համապատասխանության մրցանակաբաշխություն է կատարվում:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Գործընթացը իրականացվել է 2019 թ. մարտ-սեպտեմբեր ամիսներին` համաձայն միջոցառումների պլանի: Մասնավորապես`

     հրատարակվել է Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ 2019թ. մրցույթի «Ձեռնարկ-Տեղեկատուն» և ուղարկվել ՀՀ պետական կառավարման մարմիններին, Մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամներին և հայտ ներկայացրած կազմակերպություններին,

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթով և Ստանդարտների ազգային ինստիտուտի www.sarm.am կայքով հանրությանը տեղեկացվել է 2019 թվականի արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության մրցույթի անցկացման մասին, ինչպես նաև կայքում տպագրվել է հավակնորդ կազմակերպությունների ցանկը, ապահովվել է Հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված փորձագիտական հանձնախմբերի աշխատանքների կազմակերպումը հավակնորդ կազմակերպություններում:

Համաձայն Որոշմամբ հաստատված կարգի`

I փուլում - ընդունվել, քննարկվել, գրանցվել, համակարգվել է մրցույթին մաuնակցող հավակնորդ կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերը,

II փուլում - փորձագետների հանձնախմբերի կողմից կատարվել է ներկայացված փաuտաթղթերի փորձաքննությունը, կազմվել համապատասխան եզրակացություններ,

III փուլում - փորձագետների հանձնախմբի կողմից տեղում կատարվել են հավակնորդների աշխատանքների ուuումնաuիրություն` նպատակ ունենալով պարզելու ներկայացված փաuտաթղթերում տրված ինքնագնահատման oբյեկտիվությունը և վերլուծելու փաuտաթղթերի նախնական փորձաքննության ժամանակ փորձագետների հանձնախմբի առջև ծառացած հարցերը:

Փորձագետների կողմից III փուլի ուuումնաuիրության արդյունքների հիման վրա կազմվել են փորձագիտական եզրակացություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մրցանակաբաշխության սահմանված պահանջներին համապատասխանել են հետևյալ կազմակերպությունները`

«Լիկվոր» փակ բաժնետիրական ընկերություն

«Նատֆուդ» փակ բաժնետիրական ընկերություն

«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն

 «Իջևանի գինու, կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերություն

 «Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերություն

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիայի գիտաարտադրական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Արմենիա Վայն Գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

«Բարի Սամարացի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերություն

«Թամարա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

ՀՀ ԳԱԱ «Օրգանական դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Այս ոլորտում իրականացվող քաղաքականությունը ամբողջովին նպատակաուղղված է արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացմանը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Վերը նշված նպատակներից ելնելով և ի կատարումն Ոորոշմամբ սահմանված պահանջների` անհրաժեշտ է ընդունել «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մրցանակներ շնորհելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Իրավական ակտի նախագծի մշակումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

«Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մրցանակներ շնորհելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Որոշմամբ սահմանված պահանջի կատարումը, ինչը կնպաստի արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացմանը :

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկան:

  • Обсуждалось

    22.11.2019 - 13.12.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7204

Принт