Добавить в избранное
В стадии разработки
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ, ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ, ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ֆիզիկական կուլտուրան և սպորտը ուղղված են մարդու բազմակողմանի և ներդաշնակ զարգացմանը, առողջ ապրելակերպի և ակտիվ հանգստի արմատավորմանը, բնակչության առողջության բարելավմանը և երկարակեցության ապահովմանը, մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը, միջազգային մրցասպարեզներում մեդալների նվաճմանը և Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի հնչեցմանը, ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության հաստատմանը:
- «Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության ոլորտների ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հավելվածում նկարագրված է հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ներկա վիճակը, սահմանված են ռազմավարության նպատակները, ներկայացված են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի առջև ծառացած խնդիրները, բնագավառում ձեռնարկվող անհրաժեշտ քայլերը և ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի գործունեության ուղղությունները: Նախագծի 2-րդ հավելվածում առաջարկվում են այն միջոցառումները, որոնց առաջիկա ֆինանսավորումը ամենակարևորն է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում՝ ներկա պահի դրությամբ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի հետ մեկտեղ:
- Ռազմավարությունում կարևորվում է տարբեր տարիքի մարդկանց շարժողական ակտիվության ապահովումը, և աղյուսակների տեսքով ներկայացված է նախադպրոցական տարիքի երեխաների, դպրոցականների, միջին մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություններում սովորողների և բուհերի ուսանողների ֆիզիկական դաստիարակության շաբաթական ծանրաբեռնվածության անհրաժեշտ ծավալը:
- Նախագծի ընդունումը կարևոր է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի արդի հիմնախնդիրների վրա լույս սփռելու համար:
-
Обсуждалось
19.11.2019 - 09.12.2019
-
Тип
Pешение
-
Область
Спорт и молодежь
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 7963
Принт